Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 10 օգոստոսի 2012

Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի նիստ





Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը:
Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ 2012 թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո խորհրդի կազմում տեղի են ունեցել փոփոխություններ: Նա շնորհավորել է շարքերը համալրած նոր պատգամավորներին և շնորհակալություն հայտնել խորհրդի աշխատանքներին մասնակցելու համար:
Առաջին հարցով ներկայացվել են հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի իրականացման շրջանակում (ՀՕՏԾ) առկա հիմնախնդիրները: Խորհուրդը հավանություն է տվել ՀՕՏԾ նախնական բյուջեին և հանձնարարել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրենին՝ ավարտել ծրագրի վերջնական լրամշակումը և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հաստատումը ստանալուց հետո այն ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը:
Հաջորդիվ քննարկվել և հավանության են արժանացել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի կառուցվածքի և հաստիքների փոփոխությունները: Հարցի առնչությամբ ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ փոփոխությունների վերաբերյալ առաջարկներն իրականացնելու ուղղությամբ:
Նիստում արծարծվել են նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 3-ի հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի մշակման շրջանակում առկա խնդիրները: Ամփոփելով խորհուրդը հաստատել է Ասիական զարգացման բանկի առաջարկած մոտեցումները և հանձնարարել ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրենին սկսել Տրանշ 3-ի ՀՕՏԾ-ի նախապատրաստման աշխատանքները` համաձայն ԱԶԲ պահանջների:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ