Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 10 օգոստոսի 2012

Կառավարության ղեկավարը շնորհավորել է շինարարներին մասնագիտական տոնի առթիվ




Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկա է գտնվել Շինարարի օրվան նվիրված միջոցառմանը:
Մասնագիտական տոնի առթիվ շինարարներին ուղղված շնորհավորանքի իր խոսքում վարչապետ Սարգսյանը նշել է. «Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ: Այս մասնագիտական տոնը հնարավորություն է ընձեռում մեզ գնահատական տալու շինարարին, ինչպես նաև արձանագրելու այն նվաճումները և առաջընթացը, որ կա շինարարության ոլորտում: Գաղտնիք չէ, որ հայ ժողովուրդը մշտապես հատուկ հարգանքով է վերաբերվել հենց շինարարին, և շինարարի մասնագիտությունը մշտապես մեր պատմության մեջ արժեվորվել է: Դրա վառ վկայությունն են այն կոթողները, որոնք մենք ժառանգություն ենք ստացել և այն նոր ճարտարապետական շինությունները և լուծումները, որ առաջարկում են այսօր մեր ճարտարապետները և այն հարուստ ժառանգությունը, որ հենց այսօր է կերտվում ապագա սերունդների համար:
Համոզված եմ, որ մենք այս ոլորտում ունենք շատ նշանակալի ձեռքբերումներ, ունենք մեծ ներուժ, և այսօր ես ուզում եմ ցանկանալ մեր բոլոր շինարարներին ստեղծագործ աշխատանք, բարօրություն, այնպիսի աշխատանք, որի արդյունքները մենք բոլորս գնահատելու ենք և որոնք մնալու են որպես ժառանգություն մեր ապագա սերունդների համար»:

Շինարարի տոնի կապակցությամբ, ինչպես նաև երկարամյա ու անբասիր աշխատանքային գործունեության և քաղաքաշինության բնագավառում ներդրած ավանդի համար ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը և Երևանի ճարտարապետաշինարարական պետական համալսարանի շինարարական մեխանիկայի ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Էդուարդ Խաչիյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով, ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի բնակարանային քաղաքականության և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Եվգենյա Աթայանը, «Կամուրջշին» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ-ի տնօրեն Աշոտ Վարդանյանը և ճարտարապետ Էդուարդ Սաֆարյանը խրախուսվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրերով:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ