Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 16 փետրվարի 2001

Փետրվարի 17-ին մեկօրյա աշխատանքային այցով Հայաստան կժամանի Վրաստանի պետնախարար Գեորգի Արսենիշվիլիի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են Վրաստանի տրանսպորտի և հաղորդակցության նախարար Մերաբ Ադեիշվիլին, ֆինանսների նախարար Զուրաբ Նոգաիդելին, հարկային ծառայության դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Չիկվիլաձեն, մաքսային ծառայության դեպարտամենտի ղեկավար Գեորգի Գաչեչիլաձեն, Սամցխե-Ջավախեթիի մարզպետ Գիգլա Բարամիձեն, Վրաստանի փոխարտգործնախարար Մերաբ Անտաձեն, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Գիվի Շուգարովը, Վան Բայբութը, Նինոցմինդայի շրջանի տեղական ինքնակառավարման ղեկավար Ռաֆիկ Արզումանյանը, Ախալքալակի շրջանի տեղական ինքնակառավարման ղեկավար Արտուշ Համբարձումյանը: Պատվիրակությանը ուղեկցում են լրագրողներ: Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ նախագահի, վարչապետի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Երկու երկրների վարչապետների առանձնազրույցից հետո նախատեսվում է նաև պատվիրակության ընդլայնված կազմով հանդիպում: Քննարկվելիք թեմաները կվերաբերեն վերջին մի քանի տարիներին կուտակված և համատեղ լուծում պահանջող մի շարք հարցերի, որոնք առնչվում են տրանսպորտի, ֆինանսների, գազամատակարարման և էլեկտրաէներգետիկայի, սահմանամերձ առևտրի և այլ ոլորտների, ինչպես նաև հայ-վրացական դարավոր բարեկամության և գործընկերության ամրապնդմանն ու զարգացմանը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ