Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 8 օգոստոսի 2012

Վարչապետն ընդունել է Գերմանիայի Հեսսեն երկրամասի պատվիրակությանը




Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հեսսեն երկրամասի փոխվարչապետ, արդարադատության, ինտեգրացիայի և եվրոպական հարցերի նախարար Յորգ-Ուվե Հանի գլխավորած պատվիրակությանը:
Կառավարության ղեկավարը կարևորել է հայ-գերմանական հարաբերությունների ամրապնդումը` նշելով, որ Գերմանիան Եվրոպական միության ամենաշատ ներդրումներ իրականացնող երկիրն է Հայաստանի պետական և մասնավոր հատվածներում: Պետական հատվածի դեպքում խոսքը վերաբերում է ֆինանսական համակարգին, արդարադատությանը, բնապահպանությանը, տեղական ինքնակառավարմանը, եվրոպական ինտեգրմանը, մասնավոր հատվածի դեպքում` գերմանական կապիտալով շուրջ 80 ձեռնարկության գործունեությանը, որտեղ զարգացման մեծ ներուժ կա. «Մենք կարևորում ենք Գերմանիայի առանձին երկրամասերի հետ ուղիղ կապերի հաստատումը: Ձեր այցելությունը հնարավորություն կտա ավելի առարկայական պատկերացումներ կազմել համագործակցության հեռանկարների մասին: Համոզված եմ, որ դա բխում է Հայաստանի շահերից, և կանենք ամեն ինչ, որ փոխգործակցության համար ստեղծվեն բարենպաստ պայմաններ»:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` պարոն Յորգ-Ուվե Հանը նշել է, որ Հեսսեն երկրամասը կարող է էական դերակատարություն ունենալ առևտրատնտեսական կապերի զարգացման գործում:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանն ակնկալում է Գերմանիայի աջակցությունը եվրոպական ինտեգրման գործընթացին: Որպես երկկողմ համագործակցության առաջնահերթություն` կողմերը կարևորել են դատաիրավական ոլորտում բարեփոխումների իրականացումը և փորձի փոխանակումը: Անդրադարձ է եղել նաև քիմիական արդյունաբերության ու զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցությանը: Առևտրատնտեսական կապերի շարունակական զարգացման առումով երկուստեք ընդգծվել է գործարար համաժողովի կազմակերպման անհրաժեշտությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Գերմանիայի կառավարության կողմից Հայաստանին` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Վերակառուցման վարկային բանկի (KfW) միջոցով տրամադրվող տեխնիկական և ֆինանսական շարունակական աջակցության վերաբերյալ:


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ