Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 1 օգոստոսի 2012

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ





Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Շիրակի մարզ` «Գյումրու սելեկցիոն կայան» ՓԲԸ-ում 2011-2012 թթ. ընթացքում իրականացված գյուղատնտեսական աշխատանքներին ծանոթանալու նպատակով:
Կառավարության ղեկավարն այցելել է հացահատիկի բերքահավաքի և գյուղատնտեսական մշակաբույսերի սորտափորձարկումների համար կատարված ցանքատարածություններ, շրջել կայանի տարածքով և ագրոլաբորատորիայով, ծանոթացել արտադրական գործընթացին և աշխատանքային պայմաններին: «Գյումրու սելեկցիոն կայան» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբիկ Կարախանյանը ՀՀ վարչապետին է ներկայացրել հացահատիկի բերքահավաքի, աշնանացան ցորենի էլիտային և առաջին վերարտադրության սերմացուներով ցանքերի աշխատանքների ընթացքը:
Այնուհետև վարչապետ Սարգսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ կառավարության անդամների և ՀՀ մարզպետների մասնակցությամբ` նշելով. ««Գյումրու սելեկցիոն կայանի» զարգացումը և կայացումը մեզ համար էական նշանակություն ունի, որպեսզի կարողանանք Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում արդիականացնել սերմացուն»:
Օրակարգի առաջին հարցով «Գյումրու սելեկցիոն կայանի» տնօրենը զեկուցել է կատարվող գյուղատնտեսական մշակաբույսերի սորտափորձարկումների ընթացքի և արդյունքների մասին և տեղեկացրել, որ սելեկցիոն-սերմնաբուծական աշխատանքները ժամանակակից չափանիշներին համապատասխան իրականացնելու համար կայանը համագործակցում է աշխարհի լավագույն` «ԻԿԱՐԴԱ», «ՍԻՄՄԻՏ», Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և Խորվաթիայի սելեկցիոն կենտրոնների հետ: Նա նշել է, որ «Գյումրու սելեկցիոն կայանը» զբաղվում է հացահատիկային մշակաբույսերի (աշնանացան, գարնանացան ցորենների, գարու), բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան), բանջարանոցային մշակաբույսերի (կաղամբ, գազար, սեղանի ճակնդեղ), հատիկաընդեղենների (լոբի, ոսպ, սիսեռ), ինչպես նաև այլ դաշտային մշակաբույսերի սելեկցիայով և սերմնաբուծությամբ: 2012 թ. համար հացահատիկային մշակաբույսերի սպասվելիք համախառն բերքը կանխատեսվում է 9400 ցենտներ` 2011 թ. 7100 ցենտների համեմատ: Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հավասարաչափ բաշխել բարձր վերարտադրության սերմերը` ըստ մարզերի տնտեսությունների:
Հաջորդիվ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը զեկուցել է 2012 թ. աշնան և 2013 թ. համար ՀՀ մարզերում աշնանացան ցորենի առաջին վերարտադրության, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի, կորնգանի սերմացուների, պարարտանյութի և դիզելային վառելանյութի` ՀՀ մարզպետարաններից ներկայացված անհրաժեշտ պահանջարկի մասին: Արծարծվել է նաև ՀՀ գյուղատնտեսության, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների միջև ստորագրված համաձայնագրով «Վանաձոր Քիմպրոմ» ՍՊԸ-ի կողմից պարարտանյութերի տեղական արտադրության, մասնավորապես, պարարտանյութերի գների, քանակների և դրանց իրացման հարցը, որի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Ամփոփելով քննարկման արդյունքները` վարչապետը համապատասխան հանձնարարականներ է տվել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը` արձանագրված խնդիրները մասնագետների հետ քննարկելու և սեղմ ժամկետներում դրանց լուծման տարբերակները ներկայացնելու համար:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ