Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 19 փետրվարի 2004

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Կառավարությունը հավանություն է տվել Երևան քաղաքի 2004-2007թթ. սոցիալ-տնտեսական զարգացման հիմնադրույթներին: Դրանք մշակվել են ՀՀ նախագահի նախընտրական ծրագրում, ԱԺ-ի կողմից հավանության արժանացած ՀՀ կառավարության գործունեության ծրագրում, դրանից բխող, ՀՀ 2004-2006թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում, ինչպես նաև Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրում ամրագրված սոցիալ-տնտեսական քաղաքականության ռազմավարական ուղղությունների, սկզբունքների, նպատակների և ներդրվող մեխանիզմների հիման վրա: Հիմնադրույթները ներառում են համայնքային և համաքաղաքային քառամյա ծրագրերի ուղղությունն ու նպատակները՝ Երևան քաղաքի սոցիալ-տնտեսական,ժողովրդագրական,քաղաքաշինական, սոցիալական և արտադրական, ենթակառուցվածքների մեկ ամբողջության մեջ:

Գործադիրը հաստատել է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների ընտանեկան բժիշկների կողմից սոցիալապես անապահով ու հատուկ խմբերում ընդգրկված անձանց հիվանդանոցային բուժման և հետազոտման, ինչպես նաև մասնագիտական և լաբորատոր ախտորոշիչ հետազոտությունների ուղեգրման կարգերը: Որոշմամբ հաստատվել են նաև ընտանեկան բժիշկների միջոցով պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հիվանդանոցային բուժօգնության և հետազոտման, ինչպես նաև ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպություններում մասնագիտական խորհրդատվության, բուժման ու լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունների ուղեգրերի ձևերը: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության 2003թ. նոյեմբերի 13-ի «ՀՀ բնակչության առողջության առաջնային պահպանման 2003-2008թթ. ռազմավարությունը և ՀՀ-ում առողջության առաջնային պահպանման կազմակերպման ու ֆինանսական նոր մեթոդների մշակման 2003-2004թթ. փորձարարական ծրագիրը հաստատելու մասին» N 1533-Ն որոշման համաձայն:

Կառավարությունը մի շարք փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2002թ. ապրիլի 29-ի «Նպաստներ աշխատանքի դիմաց» ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին» N 473 որոշման մեջ: Դրանք կատարվել են, մասնավորապես, նշված ծրագրով նախատեսված գումարների բաշխման առավել ճկուն ռեժիմի սահմանման, ֆինանսական միջոցների հոսքերի մեխանիզմների հստակեցման, ծրագրի իրականացման ոլորտների ընդլայնման, ինչպես նաև ծրագրի կատարման նկատմամբ կողմերի պատասխանատվության շրջանակների հստակեցման նպատակով:

Վերաբաշխում կատարելով «ՀՀ 2004թ. պետական բյուջեի մասին» օրենքում, գործադիրը 2004թ. պետական բյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդից 12 մլն 380 հազար դրամ է հատկացրելՀՀ քաղաքաշինության նախարարությանը՝ «Հիդրոտեխնիկական կառույցներ» պետական հիմնարկի 2004թ. պահպանման ծախսերն ապահովելու նպատակով: Նշվել է, որ «Հիդրոտեխնիկական կառուցվածքներ Որոտան գետի վրա» օբյեկտի պատվիրատուի և տեխնիկական հսկողության գործառույթներն իրականացնող այդ պետական հիմնարկը գործելու է մինչև 2004թ. հունիս ամիսը: Որոշմամբ հաստատվել են նաև նշված պետական հիմնարկի 2004թ. պահպանման ծախսերի եռամսյակային համամասնությունները:

Կառավարությունը հավանություն է տվել «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծին: Որոշման ընդունումը պայմանավորված է նշված օրենքը ՀՀ միջազգային պայմանագրերի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) անվտանգության ստանդարտների պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել նաև «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՊՓԲԸ-ին և «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՊՓԲԸ-ին հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ տալու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագծին: Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՊՓԲԸ-ի կողմից ժամկետանց մի շարք պարտավորությունները՝ գործող օրենքով սահմանված մարման ժամկետներից շուտ մարելու հնարավորությամբ:

«Երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման, ինչպես նաև ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման վերահսկողության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության և դրանց տարանցիկ փոխադրման կարգավորման հանձնաժողովի կանոնակարգը: Ըստ դրա, հանձնաժողովը ստեղծվել է արտահանման վերահսկողության բնագավառում ՀՀ պետական մարմինների գործունեության և արդյունավետ համագործակցության ապահովման նպատակով: Որոշմամբ հաստատվել է նաև հանձնաժողովի անհատական կազմը՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանի նախագահությամբ:

Հաշվի առնելով, որ ԱՊՀ Հավաքական անվտանգության խորհրդի 2003թ. ապրիլի 28-ի որոշման համաձայն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունում քվոտային հիմունքով Հայաստանի Հանրապետությանը հատկացվել է ռազմական համագործակցության վարչության պետի հաստիք: Կառավարությունը որոշել է հաստատել Վլադիսլավ Մուսայելյանի թեկնածությունը հիշյալ վարչության պետի պաշտոնում նշանակելու համար:

Նիստում գործադիրը հավանություն է տվել «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծին: Որոշումն ընդունվել է նշված օրենքը ՀՀ այլ օրենքներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունից ելնելով:

Կառավարությունը 2004թ. պետական բյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդից 5 մլն դրամ է հատկացրել ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը՝ Եղիշե Չարենցի դուստր Արփենիկ Չարենցի բնակարանային պայմանները բարելավելու նպատակով:

Նիստում կառավարությունը որոշում է ընդունել ՀՀ Լոռու մարզի համայնքների վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող անավարտ շինարարության բնակելի տները համայնքներին անհատույց փոխանցելու մասին՝ դրանք կարիքավոր ընտանիքներին անհատույց հատկացնելու համար:

Մի շարք որոշումներ են ընդունվել նաև ՀՀ Շիրակի մարզի Հայկավանի, Վահրամաբերդի, Լուսաղբյուրի և երկու տասնյակից ավելի այլ գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելու մասին:

Առանձին որոշումներով գործադիրը հաստատել է ՀՀ Լոռու մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող, ինչպես նաև Լոռու, Արմավիրի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի ավելի քան երկու տասնյակ գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները:

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասով և «Արմենիա տելեֆոն կոմպանի» ՀՁ-ին տրամադրված թիվ 60 լիցենզիայով, ինչպես նաև հիմք ընդունելով Բաց ժողովի նախագահողի եզրակացությունը, գործադիրը որոշել է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 1997թ. հունիսի 25-ի թիվ 218 որոշման մեջ: Նախագիծը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Այն ընդունվել է, միաժամանակ հանձնարարվել է որոշման նախագծի վերաբերյալ կառավարության անդամների կողմից արված առաջարկները լրացուցիչ քննարկել՝ անհրաժեշտության դեպքում դրանք ևս փաստաթղթում ներառելու և այն վերջնական տեսքի բերելու համար:

Նիստի ավարտին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն առաջարկել է նախարարներին և իրենց գործունեությամբ բնակչության հետ ուղղակի կապ ունեցող գերատեսչությունների (Ջրային տնտեսության պետական կոմիտե, Կենսաթոշակային ապահովագրության հիմնադրամ և այլն) ղեկավարներին՝ յուրաքանչյուր կիսամյակի ընթացքում այցելել մարզեր, մարզկենտրոններից բացի լինելով նաև մեծ համայնքներում և բնակչության հետ հանդիպումներում ներկայացնել իրենց ղեկավարած բնագավառներում իրականացված աշխատանքները, դրանց արդյունքներն ու նախատեսվող ծրագրերը:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ