Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 26 հուլիսի 2012

Ներդրվում է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգը





Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետությունում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ ներդնելու ծրագիրը և ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման փորձնական ծրագիրը, սահմանել է, որ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվում է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման կառավարման խորհուրդ, իսկ փորձնական ծրագիրը կիրականացվի Արարատի մարզում։
Փոփոխություն և լրացումներ կատարելով իր 2007 թ. հոկտեմբերի 4-ի թիվ 1268-Ն և 2008 թ. ապրիլի 4-ի թիվ 329-Ն որոշումներում` կառավարությունը հնարավորություն է տվել ազգությամբ հայ այն պետությունների քաղաքացիներին, ովքեր Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա կարող են ստանալ միայն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում և միայն հրավերի հիման վրա, ՀՀ մուտքի վիզա ստանալ ՀՀ սահմանային անցման կետերում։
Կառավարությունը հաստատել է այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիներին առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր կարող է տրվել օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում, դրանք են` Լիբանանի Հանրապետություն, Սիրիայի Արաբական Հանրապետություն, որոշել, որ առանձին դեպքերում ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած անձանց առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիրը կարող է տրվել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում` ՀՀ կառավարության որոշմամբ։
Գործադիրը մեկ այլ որոշմամբ համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆիլիպինների կառավարության միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը։
ՀՀ կառավարությունը հաստատել է Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջոցներով ֆինանսավորվող «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակում անցկացված շինարարական աշխատանքների իրականացման համար միջազգային մրցույթի արդյունքները։ Հաղթող են ճանաչվել «Սադե» ԲԸ /Ֆրանսիա/ - «Բլեսկ» ՍՊԸ (ՌԴ) ՀՁԳ-ն` Տավուշի և Արագածոտնի մարզերի համայնքներում ջրամատակարարման, գազամատակարարման, սնող գազատարի կառուցման և գազիֆիկացման, իսկ Սյունիքի մարզում` «Եվրոպրոֆայլ» ՓԲԸ-ն` մարզի համայնքներում գազիֆիկացման աշխատանքների իրականացման համար։
Մեկ այլ որոշումով հաստատվել է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Կենսական նշանակության ճանապարհների բարելավման լրացուցիչ ծրագրի շրջանակում կապալառուի ընտրության միջազգային բաց մրցույթի արդյունքները։
 

Աջակցություն հերթական ներդրումային ծրագրին

Արգենտինացի ձեռնարկատեր Էդուարդո Էռնեկյանի կողմից Հայաստանում հիմնադրած «Տիեռաս դե Արմենիա» ընկերության գործունեությանն աջակցելու նպատակով կառավարությունը հայկական կոնյակի գինենյութերի արտադրության համար թույլատրելի խաղողի սորտերի ցանկում ներառել է «Ալիգոտե», «Շենին», «Կոլոմբարդ-բ», «Ֆոլ Բլանշ Բ» և «Ուգնի Բլանք Բ» խաղողի սորտերը։ «Տիեռասե դե Արմենիան» 2004 թ. նոյեմբերից 2300 հա անմշակ հողատարածքում զարգացման 15 տարիների ծրագրով զբաղվում է խաղողագործությամբ, արդեն իսկ հիմնել է 300 հա խաղողի այգի։ Որոշման ընդունման արդյունքում ընկերությանը հնարավորություն կտրվի իրացնել խաղողի բերքը, ինչպես նաև ամբողջությամբ իրականացնել ներդրումային ծրագիրը։
Իսկ ահա «Լուսակերտ Բիոգազ Փլանթ» ընկերության կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարումը մինչև երեք տարի ժամկետով հետաձգելու առաջարկը մերժվել է` նկատի ունենալով, որ նշված սարքավորումները ներմուծվել են 2008 թ. ապրիլի 4-ին «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով մեկ տարի ժամկետով, այնուհետև երկու անգամ այդ ժամկետները երկարաձգվել են, միևնույն ժամանակ, ընկերության կողմից ներկայացված ծրագրի ամփոփ գնահատականը կազմել է ընդամենը 21.3 միավոր, որը հիմք է հանդիսանում բացասական եզրակացության համար։
Կառավարությունն իր 2010 թ. հուլիսի 29-ի «ՀՀ 2010-2014 թթ. ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագիրը հաստատելու և սերմերի ներմուծումը թույլատրելու մասին» թիվ 971-Ն որոշման 2012 թվականին վերաբերող բաժինը շարադրել է նոր խմբագրությամբ` հնարավորություն տալով կարգավորել 2012 թվականի համար անհրաժեշտ աշնանացան ցորենի էլիտային վերարտադրության սերմացուների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն։
Մեկ այլ որոշմամբ գործադիրը համաձայնություն է տվել «Ժամկետանց պեստիցիդների վերացման և կանխարգելման կարողությունների ուժեղացում` որպես նախկին Խորհրդային միությունում չօգտագործվող վտանգավոր քիմիկատների վերացման համար մոդել» տարածաշրջանային ծրագրի համաձայնագրի կնքման առաջարկությանը։
Գործադիրը ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը թույլատրել է իրեն սպասարկող գանձապետարանի ստորաբաժանումում բացել արտաբյուջետային միջոցների հաշիվ, սահմանել է սննդամթերքի անվտանգության ոլորտի լիազոր մարմնի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների օգտագործման կարգը։

Օրենսդրական նախաձեռնություններ

ՀՀ կառավարությունը որոշել է օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացնել «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։ Արդյունքում ակնկալվում է կանոնակարգել «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքով նախատեսված ներքին աուդիտի ստորաբաժանման աշխատակիցների (քաղծառայողների) ծառայության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև հստակեցնել քաղաքացիական ծառայողների դասային աստիճանների շնորհման ժամկետները։
Կառավարությունը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունման արդյունքում ակնկալվում է օրենսդրական խթանների միջոցով ընդլայնել հաշվետվությունները և այլ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնելու` էլեկտրոնային համակարգի կիրառության շրջանակները, մեկ ուրիշ որոշումով նպատակահարմար է համարել ՀՀ Ազգային ժողովում հերթական` երկրորդ ընթերցմամբ քննարկել «Սպառողական կոոպերացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը։
Քննարկելով ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Բալասանյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին թվով 6 նախագծերը, կառավարությունը դեմ է արտահայտվել կամ ոչ նպատակահարմար է համարել դրանց ընդունումը, հիմնավորումները ներկայացնելով ՀՀ կառավարության եզրակացությունների նախագծերում, որոնք սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։


Հստակեցվում է ռազմական արդյունաբերության համալիրի զարգացման ծրագիրը

ՀՀ կառավարությունը փոփոխություն է կատարել իր 2012 թ. ապրիլի 12-ի թիվ 443-Ն որոշման մեջ, նկատի ունենալով, որ «ՀՀ ռազմական արդյունաբերության համալիրի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագծի վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած առաջարկությունների հիման վրա անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել ծրագրի ֆինանսավորման, ռազմաարդյունաբերական ոլորտի ընկերությունների կառավարման, ծառայությունների և աշխատանքների ձեռքբերման եղանակների հետ կապված մի շարք հարցեր։
Կառավարությունը «հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքի կիրառման նկատմամբ հսկողություն իրականացնող լիազոր մարմին է ճանաչել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն, ուժը կորցրած է ճանաչել ՀՀ կառավարության 2011 թ. հուլիսի 25-ի «Իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների հաշվառման կարգը հաստատելու մասին» թիվ 670 որոշումը և 2011 թ. փետրվարի 17-ի «Պետական գրանցման և պետական հաշվառման վկայականների ձևերը հաստատելու և ՀՀ կառավարության 2001 թ. հուլիսի 4-ի թիվ 601 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 116-Ն որոշումները։
Գործադիրը հաստատել է ստուգում իրականացնող պետական մարմինների ստուգումների տարեկան ծրագրի օրինակելի ձևը և դրա լրացման ուղեցույցը, երեք այլ որոշումներով լուծարել է «Ծովափնյա Արեգունի», «Վայոց ձոր», «Ավտոտրանսպորտի» ՊՓԲԸ և «Էկոսերվիս» փակ բաժնետիրական ընկերությունները։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Արտակարգ իրավիճակների բնագավառում ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի ծախսերը ֆինանսավորելու նպատակով կառավարությունն իր պահուստային ֆոնդից նախարարությանը հատկացրել է 8885.4 հազար դրամ։
«Հարկադիր բուժում անցկացնելու համար հոգեկան խանգարումներով տառապող անձանց փոխանցելու մասին» Կոնվենցիայով ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով կառավարությունը Հայաստանի Հանրապետության իրավասու մարմին է նշանակել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը։
Երկու որոշումներով գործադիրը կարգավորել է ՀՀ ոստիկանության նորաստեղծ ստորաբաժանման` Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային ծառայության գնդի հատուկ գումարտակի ծառայողների աշխատանքի վարձատրության չափերը, հստակեցրել է ՀՀ ոստիկանության ծառայողի երդում տալու կարգը, «ՀՀ ոստիկանության կրթահամալիր» ՊՈԱԿ-ին տարածքով ապահովելու նպատակով համապատասխան փոփոխություն է կատարել իր 2012 թ. մայիսի 10-ի թիվ 582-Ա որոշման մեջ։
Հաստատվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում ներառված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ցանկը և օրինակելի կանոնադրությունը։
 

Այլ որոշումներ

ՀՀ կառավարությունը որոշել է «Երևանի Ա.Մռավյանի անվան թիվ 25 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Երևանի թիվ 81 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին։ Արդյունքում թիվ 81 միջնակարգ դպրոցի սովորողների թիվը կկազմի 146 աշակերտ։
Գործադիրը որոշել է ՀՀ Արագածոտնի մարզի Շամիրամի համայնքի ներհամայնքային ոռոգման ցանցի հիմնանորոգման աշխատանքների համաֆինանսավորման պարտավորության դիմաց համայնքի սեփականությունը հանդիսացող գույքը` շենք, շինություն, հողամաս, ընդունել ՀՀ սեփականություն, այնուհետև այն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Շամիրամի Ուսուբ-Բեկի անվան հիմնական դպրոցին։
ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի թիվ 15 միջնակարգ դպրոցում ի հայտ եկած լրացուցիչ կարիքների բավարարման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 5.300.0 հազար դրամ։
Երևանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտացված դպրոցի շենքային պայմանների և սպասարկման տարածքների բարելավման աշխատանքների իրականացման նպատակով «Սոխոսենթր» ՍՊԸ-ին հատկացվել է դպրոցին ամրացված գույքից 300 քմ հողամասը և 35.3 քմ մակերեսով կաթսայատունը` որպես իրականացվող աշխատանքների դիմաց վճարման միջոց։
Գործադիրը սահմանել է, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղամասային ընտրական հանձնաժողովների և ընտրական գործընթացի կազմակերպման համար նախատեսված տպագրական աշխատանքների գնման ծառայությունը ձեռք է բերում «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված բանակցային ընթացակարգով։
ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել վաղաժամկետ դադարեցնել ՀՀ Արարատի մարզի Սիփանիկի գյուղական համայնքի ղեկավար Հայկ Բադալյանի լիազորությունները, նշված համայնքի ղեկավարի և Լոռու մարզի Քարաձորի գյուղական համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություններ անցկացնելու ծախսերը ֆինանսավորելու նպատակով հատկացրել համապատասխան դրամական միջոցներ։
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Հարությունյանի մահարձանի պատրաստման, տեղադրման և գերեզմանի բարեկարգման աշխատանքների իրականացման ծախսերին որպես աջակցություն որոշվել է տրամադրել 2.277.41 հազար դրամ, իսկ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Վլադիմիր Խոջաբեկյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով` տրամադրել 1642.7 հազար դրամ։
Ղեկավարվելով «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետով` կառավարությունը տարբեր ժամկետներով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տվել Լոնդոնի համալսարանական քոլեջի ուսանողներ Նարեկ Միսակյանին, Ռադիկ Վերդյանին, Կոլումբիայի համալսարանական քոլեջի ուսանող Վահե Գալստյանին, Փենսիլվանիայի համալսարանի ուսանող Արմեն Վարդանյանին, Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ուսանող Հայկ Սարիբեկյանին։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:

Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ