Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 15 փետրվարի 2001

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարում էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Կառավարությունը հաստատեց ՀՀ մի շարք՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումը ապահովող ծառայության մասին» օրենքներում, ինչպես նաև «ՀՀ քաղաքացիական դատավարության», «Վարչական իրավախախտումների» և «ՀՀ քրեական և քրեական դատավարության» վերաբերյալ օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերը: Դրանք նպատակ ունեն նշված օրենքները համապատասխանեցնել ՀՀ գործող օրենսդրության պահանջներին, ինչպես նաև վերացնել այդ օրենքներում առկա ներքին հակասությունները: Նիստում հաստատվեց նաև «Ֆիրմային անվանումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նշվեց, որ գործող օրենքի պայմաններում անհնար է «մեկ կանգառի» սկզբունքով իրավաբանական անձի պետական գրանցման իրականացումը, ինչի հնարավորությունը տալիս է հաստատված նախագիծը: Վերջինիս կիրառման դեպքում իրավաբանական անձ հիմնադրող քաղաքացիները և իրավաբանական անձինք հանրապետության տարբեր վայրերից իրենց ֆիրմային անվանումը գրանցելու համար ստիպված չեն լինի գալ Երևան, այլ դիմելով ՀՀ ձեռնարկությունների պետական ռեգիստրի համապատասխան տարածքային բաժին, վերջինիս միջոցով ոչ ուշ, քան երկու օրվա ընթացքում կիրականացնեն ֆիրմային անվանման գրանցումը: Առաջարկվող փոփոխությունները թույլ կտան մեկ պետական ատյանում զուգահեռաբար իրականացնել երկու գործառույթ՝ իրավաբանական անձի պետական և ֆիրմային անվանման գրանցումները: Մեկ այլ որոշմամբ, որոշ խմբագրումներով հավանություն տրվեց «Բարեգործության և հովանավորության մասին» ՀՀ օրենքի նախագծին: Դրանով սահմանվում են բարեգործության և հովանավորության կարգավորման իրավական հիմքերը, իրականացման սկզբունքները, պետական աջակցման ձևերը, համապատասխան կազմակերպությունների գործունեության առանձնահատկությունները: Կառավարությունը հաստատեց «Մաքսային վիճակագրության տվյալների հավաքման, ներկայացման և հրապարակման», ինչպես նաև «Մաքսային ձևակերպումների համար սահմանված վայրերից և մաքսային ձևակերպումներն իրականացնող մաքսային մարմինների աշխատանքային ժամերից դուրս մաքսային ձևակերպումների իրականացման» կարգերը: Երկրորդով, մասնավորապես սահմանվում է, որ նշված իրավիճակներում մաքսային ձևակերպումները կարող են իրականացվել միայն ապրանքներ տեղափոխող անձանց կողմից ՀՀ պետական եկամուտների նախարարություն ներկայացված գրավոր դիմումի հիման վրա: Այդ դեպքում դիմողները պարտավոր են ձևակերպումների ընթացքում մաքսային մարմիններին անվճար տրամադրել անհրաժեշտ տարածքներ, գրասենյակներ, սարքավորումներ, կապի միջոցներ: Լրացուցիչ քննարկման ուղարկվեց օրակարգում ներառված «Ֆիզիկական անձանց կողմից առանց մաքսատուրք վճարելու ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների առանձին տեսակների բնաիրային չափերը հաստատելու մասին» որոշման նախագիծը: Վարչապետը հանձնարարեց վերանայել ցանկը՝ առավել ազատական մոտեցմամբ խմբագրելով այն: Նիստում հաստատվեցին ՀՀ Շիրակի և Կոտայքի մարզերի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրերը: Կառավարությունն ի գիտություն ընդունեց մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում 2000 թ. ընթացքում կատարված աշխատանքների մասին հաշվետվությունը: 2000 թ. ընթացքում մարդասիարական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում 36 երկրներից հանրապետություն է ներմուծվել 41,7 մլրդ դրամ մաքսային արժեքով բեռ՝ 147 կազմակերպությունների հասցեով: Ըստ մաքսային արժեքի, ներմուծված բեռների շուրջ 44 տոկոսն ուղղված է եղել առողջապահության բնագավառին, այդ թվում՝ դեղորայք 16,7 մլրդ դրամ, բուժսարաքավորումներ՝ 1,4 մլրդ դրամ արժողությամբ: Բեռների 78,1 տոկոսը ներմուծվել է ԱՄՆ-ից, 5 տոկոսը՝ Ֆրանսիայից, 4,1 տոկոսը Իտալիայից: Տարվա ընթացքում ԱՄՆ Միացյալ հայկական հիմնադրամը (ՄՀՀ) կազմակերպել է 5 չվերթ, որոնցով Հայաստան են ներմուծվել շուրջ 167 տոննա բեռ՝ 28,5 մլն ԱՄՆ դոլար արժեքով: Միաժամանակ ՄՀՀ-ի տրամադրած 100 բեռնարկղով տարբեր կազմակերպությունների կողմից Հայաստան է տեղափոխվել շուրջ 431 տոննա բարեգործական բեռ: 2000 թ. ընթացքում ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի կողմից մարդասիարական օգնության կամ բարեգործական որակում է տրվել 89 կազմակերպությունների կողմից իրականացվող աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման ծրագրերի, որոնց գումարային արժեքը կազմում է շուրջ 79,4 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Դրանցից մասնավորապես 25,9 տոկոսը ուղղված է եղել սոցիալական, 16,1 տոկոսը՝ էներգետիկ, 14,5 տոկոսը՝ առողջապահության, 12,2 տոկոսը կրթության և գիտության, 12,1 տոկոսը հոգևոր, 9,1 տոկոսը՝ բնակարակային շինարարության բնագավառներին: Ընդունված մեկ այլ որոշմամբ, հանրապետությունում 2001 թ. մարդահամարի նախապատրաստման համար ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը պետբյուջեից հատկացվեց 107 մլն 823 հազար դրամ: Կառավարությունը հաստատեց ՀՀ Պատվո շքանշանի նոր նկարագրությունն ու նմուշը՝ ուժը կորցրած ճանաչելով նախկին տարբերակը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ