Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 19 հունիսի 2012

Հրաժեշտի հանդիպում Հայաստանում Գերմանիայի դեսպանի հետ



Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոհեն Շմիդտին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: «Մենք շահագրգռված ենք հայ-գերմանական երկկողմ հարաբերությունների ամրապնդմամբ և ընդլայմամբ: Մեզ համար այդ համագործակցությունն ունի կարևոր նշանակություն նաև Հայաստանի եվրաինտեգրման գործընթացում»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը նշել է, որ հայ-գերմանական համատեղ ծրագրերն առանձնանում են իրենց արդյունավետությամբ և հույս հայտնել, որ դրանց թիվը հետագայում կաճի:
Հանս-Յոհեն Շմիդտը շնորհակալություն է հայտնել Տիգրան Սարգսյանին՝ համագործակցության համար և հիշատակել վարչապետի օժանդակությունը գերմանական ներդրումների ներգրավման գործում: Դեսպանն ընդգծել է, որ Գերմանիան ևս շահագրգռված է Հայաստանի հետ տարբեր բնագավառներում ակտիվ գործունեություն ծավալելու հարցում:
Այդ համատեքստում զրուցակիները քննարկել են էներգետիկ, կրթական, հումանիտար և այլ ոլորտներում երկկողմ ծրագրերին առնչվող հարցեր: Կողմերն անդրադարձ են կատարել նաև Հայաստանի եվրաինտեգրման գործընթացներին, մասնավորապես, Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններին:
Դեսպանը նշել է, որ այսուհետ ևս կշարունակի գործել ի նպաստ հայ-գերմանական հարաբերությունների զարգացման:
Վարչապետ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ Հայաստանում կատարած աշխատանքի համար և մաղթել նրան նորանոր հաջողություններ հետագա գործունեության մեջ:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ