Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 15 հունիսի 2012

Հայաստանն ունենալու է ավելի դիվերսիֆիկացված տնտեսություն՝ պատրաստ նոր մարտահրավերների. Տիգրան Սարգսյան





Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է 5-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումի բացմանը:
Ողջունելով ֆորումի մասնակիցներին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Այս ավանդական ֆորումն արդեն իր ուրույն տեղն է զբաղեցնում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ոլորտում: Այն բացառիկ հարթակ է, որում հանդիպում են բնագավառի գիտակները, իրականացնում փորձի փոխանակում և հանրությանը ներկայացնում իրենց ձեռքբերումներն ու աշխատանքները: Ցանկանում եմ մեր երկրի համար արձանագրել կարևորագույն փաստ. մեր ժողովդրական տնտեսությունը ձեռք է բերում իր համար բնական և բնականոն տեսք: Տարածշրջանում երկարաժամկետ առումով Հայաստանն այլընտրանք չունի, քան ձևավորել գիտալիքահեն տնտեսություն, որի թիվ մեկ ռեսուրսն ինտելեկտն ու կրթված մարդիկ են, և տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացումը դրա վառ ապացույցն է»:
Կառավարության ղեկավարը նշել է, որ Համաշխարհային բանկի մրցունակությանը վերաբերող վերջին զեկույցի համաձայն՝ Հայաստան առաջ է շարժվել 6 կետով: «Կարևոր փաստ է նաև այն, որ մեր երկիրը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից դուրս է եկել ուժեղացած: Վերլուծաբանները նկատի ունեն այն, որ մեր տնտեսությունն ավելի դիվերսիֆիկացված է, քան 2008 թվականին, և այդ առումով, նրա դիմադրողականությունն էապես բարձրացել է: Կարող ենք արձանագրել, որ այդ գործում իր կարևոր դեկատարությունն ունի նաև ՏՏ ոլորտը, որը նույնիսկ 2009 թվականին, երբ շինարարության ոլորտում տեղի ունեցավ 42 տոկոսանոց անկում, արձանագրեց 27 տոկոսանոց աճ: Այդ աճի տեմպերը վերջին 5 տարիների ընթացքում եղել են կայուն»,- նշել է վարչապետը:
Արդյունքում, ՏՏ բնագավառում զբաղվածների քանակը ներկայում հավասար է հանքահումքային ոլորտում զբաղվածների քանակին, իսկ աշխատավարձերի մակարդակն ավելի բարձր է: Սա, Տիգրան Սարգսյանի խոսքերով, կարևոր հանգամանք է, որովհետև տեղեկատվական տեխնոլոգիաները բարձրացնում են արտադրողականությունը տնտեսության բոլոր ճյուղերում, ինչը ենթադրում է, որ Հայաստանն ունենալու է ավելի դիվերսիֆիկացված հզոր տնտեսություն, որը պետք է պատրաստ լինի նոր մարտահրավերների:
Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ Հայաստանը 5 տարի առաջ ինտերնետ սպառողների քանակով, ինտերնետի սակագնով, հասանելիությամբ, տարածվածությամբ և ենթակառուցվածքներով զիջում էր իր հարևան պետություններին: «5 տարի անց մենք զեկուցում ենք, որ այս բոլոր ցուցանիշներով մենք տարածաշրջանում առաջինն ենք: Սա կարևոր նվաճում է Հայաստանի տնտեսության համար»,- նշել է վարչապետը: Տիգրան Սարգսյանը հավաստիացրել է, որ ՀՀ կառավարությունը լրջորեն է տրամադրված ինչպես օգնելու այս ոլորտում գործունեություն ծավալող ընկերություններին, այնպես էլ խթանելու մրցակցութունը: Տիգրան Սարգսյանի խոսքերով՝ այս ամենի արդյունքում վերջին տարիների ընթացքում հայկական շուկայում սկսել են գործունեություն ծավալել նաև համաշախարհային լուրջ ընկերություններ:
Գործադիրի ղեկավարը հիշեցրել է, որ վարչապետի գլխավորությամբ գործում է ՏՏ զարգացման խորհուրդ, որտեղ ոլորտի ներկայացուցիչները հնարավորություն ունեն կառավարության անդամներին ներկայացնել առկա խնդիրները: Տիգրան Սարգսյանի կարծիքով՝ նաև այս երկխոսությամբ է պայմանավորված այն, որ ՏՏ բնագավառը Հայաստանում զարգանում է առաջանցիկ տեմպերով՝ համեմատ հարևան պետությունների:
Վարչապետի խոսքերով՝ IT ոլորտի ներկայացուցիչները կառավարության առջև դնում են մեկ և կարևորագույն խնդիր՝ ապահովել կադրերի պատրաստում: «Կադրերի պատրաստման այն քանակը, որն այսօր մեր բուհական համակարգը մատակարարում է, բավարար չէ: Պահանջարկը տարեկան 20-30 տոկոսով գերազանցում է այն հնարավորություններին, որոնք առկա են բուհական համակարգում: Մենք ոլորտի ներկայացուցիչներին հավաստիացրել ենք, որ կտրուկ կավելացնենք պետական պատվերը բուհերում և ՏՏ ոլորտի համար կադրերի պատրաստումը կհամարենք առաջնահերթություն: Այսինքն, ֆինանսական միջոցների ներդրումն այս ուղղությամբ պետք է էապես ավելանա»,- նշել է վարչապետը: Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ կառավարությունն այս ուղղությամբ համագործակցում է միջազգային կազմակերպությունների հետ: Առկա են համալսարաններում լաբորատորիաների ձևավորման հետաքրքիր ծրագրեր, որոնք ստեղծվելու են համաֆինանսավորման սկզբունքով՝ պետության, միջազգային դոնոր կազմակերպությունների և մասնավոր հատվածի համագործակցությամբ: Միաժամանակ կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ Գյումրու տեխնոպարկում արդեն արդյունավետ գործում են հինգ լաբորատորիաներ:
Վարչապետի խոսքերով՝ մայիսին մեկնարկել են տեխնոպարկի նոր մասնաշենքի վերակառուցման աշխատանքները: «Այս ամենը ցույց է տալիս, որ կառավարությունը տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը մեր երկրում դիտարկում է համաչափ սկզբունքով»,-ասել է գործադիրի ղեկավարը:
Այնուհետև, Տիգրան Սարգսյանը ծանոթացել է ֆորումի մասնակից ընկերությունների գործունեությանը և առաջիկա ծրագրերին:
Ֆորումին մասնակցում է 59 կազմակերպություն, այդ թվում 21-ը՝ արտասահմանյան: Երկօրյա բիզնես ֆորումի նպատակն է աջակցել ինովացիոն տնտեսության ստեղծմանը և ներկայացնել ՏՀՏ բնագավառում բոլոր ապրանքներն ու ծառայությունները:
Միջոցառումն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ