Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 14 հունիսի 2012

Հետևողականորեն բարելավվում է գործարար միջավայրը





Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Լիցենզավորման մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունման դեպքում զգալիորեն կհեշտացվի արտոնագրման գործընթացը։ Նիստում հավանության է արժանացել «Արտոնագրային վճարների մասին» և ևս երկու օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որի կարգավորման առարկան նշված օրենքով սահմանված հարկման մոտեցումներն են` կապված դրույքաչափի, վճարման պարբերականության հետ։ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարելավել արտոնագրային վճարների համակարգը։ Խնդրո առարկայի վերաբերյալ վարչապետն արել է հետևյալ դիտարկումը. «Փաստորեն այս երկու նախագծով մենք էապես թեթևացնում ենք բեռը և ավելի հարմարավետ պայմաններ ենք ստեղծում մեր քաղաքացիների համար։ Եթե Ազգային ժողովի մեր գործընկերներն առարկություն չունենան այս օրենքների նախագծերի վերաբերյալ, այդ դեպքում մենք դրանք կընդգրկենք արտահերթ նիստի օրակարգում»։ Հաջորդ որոշմամբ կառավարությունը հավանություն է տվել ևս մեկ օրենսդրական նախաձեռնության, որն ուղղված է խաղատների գործունեության կանոնակարգմանը։
Գործադիրը հավանություն է տվել «Սևանա լճի մասին» և «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունմամբ ակնկալվում է ոռոգման ջուր մատակարարել Սևան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող ոռոգելի հողերին։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն այս առնչությամբ նշել է, որ այսօր արտակարգ իրավիճակ է ստեղծվել ջրի սակավության պատճառով։ «Վտանգված է Արարատյան դաշտավայրի գյուղացիական համալիրը»,- հավելել է նա։ - Մեկ հեկտարի ջրի պահանջարկի հաշվարկ է իրականացվել։ Պարզվել է, որ այն ջրային պաշարը, որ մենք այս պահին ունենք, շատ արագ սպառվելու է։ Եթե ցանկանում ենք ապահովել ոռոգման ջրի նորմալ մատակարարումը, պարտադրված ենք լինելու Ազգային ժողովից թույլտվություն ստանալ և լրացուցիչ 150 մլն խորանարդ մետր ջուր վերցնել Սևանա լճից, որպեսզի գյուղատնտեսությունում խնդիր չունենանք»։
Տիգրան Սարգսյանը ջրպետկոմի ղեկավարությանը հանձնարարել է ստեղծված իրավիճակը քննարկել Վլադիմիր Մովսիսյանի գլխավորած Սևանի հիմնահարցերով զբաղվող հանձնաժողովի հետ, հաշվի առնել այնտեղ արված հաշվարկները, ապա նոր ձեռնարկել անհրաժեշտ քայլեր։

Վերը նշված օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ 2013-2015 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, որը թելադրված է առաջիկա տարվա պետբյուջեի նախագծի մշակման պատշաճ ծրագրային հիմք ստեղծելու անհրաժեշտությամբ։ ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է ծրագիրը լրացնել կառավարության պարտքի կառավարման 2013-2015 թթ. ռազմավարական ծրագիրը պարունակող գլխով, անհրաժեշտության դեպքում կատարել ճշտումներ և մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ։ Համապատասխան հանձնարարություններ են տրվել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին։


Մասնակիորեն փոխհատուցվում է բնական գազի սակագինը

ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին հանձնարարվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել նախարարության համակարգի պետական ընկերությունների նախորդ տարիների գործունեության արդյունքով հաշվարկված ՀՀ պետբյուջե վճարման ենթակա շահութահարկի վճարումից հետո չբաշխված շահույթի հաշվին 76 մլն 659 հազար 904 դրամ գումարի վճարումը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին` որպես անապահով ընտանիքների կողմից 2012 թ. հունվար-մարտ ամիսներին սպառած բնական գազի համապատասխան քանակության համար մասնակի փոխհատուցման գումարի վճարում` հիմք ընդունելով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ներկայացրած համապատասխան տեղեկությունը։ Այսպիսով, անապահով ընտանիքները յուրաքանչյուր 1000 խոր. մետր բնական գազի դիմաց պետք է վճարեն ոչ թե 132 հազար դրամ, այլ 32 հազար դրամով պակաս, քանի որ յուրաքանչյուր անապահով ընտանիքի հաշվարկով 300 խոր. մետր գազի գինն ըստ այս որոշման փոխհատուցվում է։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ երկրի ղեկավարությունը քաղաքական որոշում է կայացրել` շարունակելու այս գործընթացը։ «Մարդիկ պետք է հստակ իմանան, թե գազի իրենց չափաբաժինն ամբողջությամբ սպառելուց հետո երբվանից կկարողանան օգտվել նոր արտոնությունից», - ասել է նա և նախարարությունների ղեկավարներից հավաստիացում ստացել, որ ցուցակներն ամբողջությամբ ճշտվել են, 2012-2013 թթ. համար ամրագրվել են միայն սոցիալական նպաստի իրավունք ունեցող ընտանիքները։
Կառավարությունն իր նիստում թույլատրել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված այդ ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2013 թ. հունիսի 16-ը։ Որոշման ընդունումը թույլ կտա բարեհաջող իրականացնել Իրան-Հայաստան 400 ԿՎ լարման էլեկտրահաղորդման գծի շինարարությունը և կբացի երկու երկրների էներգետիկ ոլորտների համագործակցության նոր հնարավորություն։
Գործադիրն ուժը կորցրած է ճանաչել իր նախկին որոշումներից մեկը, որը վերաբերում էր օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների ստեղծման նպատակով ընդերքօգտագործման արտոնագրման կարգի հաստատմանը։ 2012 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքով սահմանված է, որ նման նպատակով ընդերքօգտագործումը վերապահված է ՀՀ քաղաքաշինության նախարարությանը, որն էլ պետք է սահմանի այդ գործունեության արտոնագրման կարգը։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել վիրուսային վտանգի դեմ արդյունավետ պայքար իրականացնելու միջոցառումների ծրագրին և ժամանակացույցին։ Որոշման կատարումը հնարավորություն կտա բարձրացնել համակարգչից օգտվողների և ցանցային ադմինիստրատորների մասնագիտական գրագիտությունը, բարելավել տեղեկատվության պաշտպանությունը, դրանց արդյունքում նվազեցնել համակարգչային վիրուսով վարակվելու բարձր ռիսկայնությունը։


Հայկական միրգն արժանի տեղ կգրավի միջազգային շուկայում

Հայաստանում ժամանակակից այգեգործության ներդրման, թարմ մրգի և ընկուզեղենի արտահանման, հայկական մրգի համբավն ու բարի անունը տարածաշրջանային և միջազգային շուկայում ներկայացնելու նպատակով կառավարությունը 2011 թ. նոյեմբերին ստեղծել էր «Հայկական միրգ» ԲԲԸ։ Այժմ որոշում է ընդունվել ընկերությանը հանձնել համապատասխան տարածք և հող` իբրև նախորդ որոշմամբ սահմանված ներդրումների ապահովում։ «Սա կարևոր ծրագիր է, որից մենք լուրջ արդյունքներ ենք ակնկալում հայկական այգիների արտադրողականության աճի առումով, որովհետև առաջին անգամ ժամանակակից տեխնոլոգիաներ են կիրառվելու, որ մեկ հեկտարից ավելի շատ պտուղ կարողանանք ստանալ։ Այնպես որ, այս փորձը պետք է տարածենք գյուղատնտեսական բոլոր ոլորտներում», - ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Մեկ այլ որոշմամբ «Հայաստանի պետական ագրարային համալսարան» ՊՈԱԿ-ը վերակազմավորվել է «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի, ինչի շնորհիվ կմեծանա համալսարանի ձեռնարկատիրական գործունեության արդյունավետությունը, կներգրավվեն արտաքին ներդրողներ։ Փաստորեն մեր երկրում փորձ է արվում ստեղծել արևմտյան տիպի առաջին հետազոտական համալսարանը։
Կառավարության որոշմամբ «Երվերելակ» ՓԲԸ բաժնետոմսերը կմասնավորեցվեն դասական աճուրդով։ Այս ընկերությունը մասնավորեցման է ներկայացվում առաջին անգամ։ Բաժնետոմսերի գնահատված արժեքը կազմել է 257 մլն 809 հազար դրամ, գնահատված պարտավորությունները` 3 մլն 772 հազար 200 դրամ։ Ակնկալվում է ընկերության մասնավորեցման ճանապարհով վերականգնել դրա կանոնավոր գործունեությունը, ավելացնել պետբյուջեի մուտքերը։
Իր նիստում կառավարությունը «Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ-ին թույլատրել է իրեն պատկանող Անի N1 պոմպակայանով վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի ձեռքբերման դիմաց` գույքն ամրացնելով ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմին։ Նշված պոմպակայանը, որը կառուցվել է 1970-ական թվականներին և 1989 թվականից չի շահագործվում, քայքայվել է և թալանվել։ Որոշումը միտված է պոմպակայանի հիմնանորոգմանը և գործարկմանը, ինչի շնորհիվ կկազմակերպվի Գետքի գյուղական համայնքի ցանքատարածությունների արհեստական ոռոգումը։


Միջազգային համագործակցություն

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կառավարությունների միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Մեկ այլ որոշմամբ համաձայնություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության կառավարությունների միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության համաձայնագրի կնքման առաջարկությանը։
Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրված «Ջրամատակարարման և ջրահեռացման սեկտորի ծրագիր` լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրին։ Ծրագիրը, որն ուղղված է Արարատի, Արմավիրի, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի մարզերի 18 քաղաքային և 92 գյուղական բնակավայրերի ջրամատակարարման համակարգերի առավել կենսական, անհապաղ լուծում պահանջող միջոցառումների իրականացմանը և ջրամատակարարման բարելավմանը, նախատեսվում է սկսել այս տարի և ավարտել 2017 թվականին։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ