Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 13 հունիսի 2012

«Հայ և ռուս ժողովուրդների բազմադարյա բարեկամության արդյունքը Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունն է». Տիգրան Սարգսյան



Վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը մասնակցել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ հրավիրված ընդունելությանը: Շնորհավորելով տոնի կապակցությամբ՝ կառավարության ղեկավարը Ռուսաստանի եղբայրական ժողովրդին մաղթել է խաղաղություն, բարօրություն և նախանշված ծրագրերի իրականացում:
«Ռուսաստանի օրը երիտասարդ, սակայն կարևոր տոն է, որը կապված է ռուսական պետության նորօրյա շրջադարձային պատմության, քաղաքական, տնտեսական և ռուս հասարակության հոգևոր կյանքի հետ: 1990-ական թվականների սկզբում մեր ազգերի կողմից իրականացվել է պատմական ընտրություն՝ հօգուտ քաղաքացիական հասարակության կառուցման, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և երկրի արդիականացման: Մենք անցանք փոխակերպման ոչ հեշտ ճանապարհ, սակայն այդ ճանապարհը մեզ համար բացեց նոր հնարավորություններ և ավելի արդյունավետ զարգացման հեռանկարներ: Այսօր ես վստահորեն և միաժամանակ գոհունակությամբ ցանկանում եմ ընդգծել, որ անցած 20 տարիների ընթացքում մենք ոչ միայն կարողացանք պահպանել մեր ժողովուրդների միջև եղած բազմադարյա բարեկամությունը, այլև այն բարձրացնել որակական նոր մակարդակի: Այդ բարեկամության արդյունքն է դարձել Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերությունը:
Այսօր Ռուսաստանն առանցքային դերակատարություն ունի Հայաստանի անվտանգության ապահովման համակարգում: Նա նաև առաջատար դիրքեր է զբաղեցնում մեր երկրի տնտեսության մեջ: Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի տնտեսության հիմնական ներդրողը և արտաքին առևտրատնտեսական հիմնական գործընկերներից մեկը: Մենք շահագրգռված ենք այդ հարաբերությունների հետագա զարգացմամբ: Մեզ համար առաջնային է համարվում, մասնավորապես, մեր երկրների միջև տնտեսական հարաբերությունների դիֆերսիֆիկացիան: Մենք վստահ ենք, որ ինտենսիվ համագործակցությունը տարբեր ոլորտներում նոր խթան կհանդիսանա մեր երկկողմ տնտեսական համագործակցությանը: Դա թույլ կտա նաև նոր լիցքեր հաղորդել Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերությանը:
Ես ուրախ եմ, որ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպմանը մենք քննարկեցինք հարցերի լայն շրջանակ: Մենք լիակատար փոխըմբռնում ունենք մեր փոխհարաբերությունների մոդեռնիզացման շուրջ՝ նոր՝ դիվեսիֆիկացված և նորարական տնտեսության պլատֆորմի հիման վրա»
,- նշել է Տիգրան Սարգսյանը՝ եղբայրական ռուս ժողովրդին մաղթելով երջանկություն և բարգավաճում:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ