Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 4 փետրվարի 2004

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Կառավարությունը, 2004թ. պետական բյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդի հաշվին, 16,2 մլն դրամ է հատկացրել Սյունիքի մարզպետարանին՝ Գորիս քաղաքի Անկախության փողոցի N107 բնակելի շենքի հրդեհի հետևանքով անօթևան մնացած 12 ընտանիքներին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Այդ գումարից 14 մլն դրամը նախատեսված է տուժած ընտանիքների համար բնակարանների գնման, իսկ 2,2 մլն դրամը՝ առաջին անհրաժեշտության գույքի ձեռքբերման համար:

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է «Հաշմանդամ դարձած զինծառայողներին և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին դրամական օգնության նշանակման և վճարման կարգը»: Դրանով սահմանվում են հաշմանդամ դարձած զինծառայողներին և ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեցող ընտանիքի անդամներին գազի, ջրամատակարարման և տրանսպորտից օգտվելու համար դրամական օգնության նշանակման և վճարման հետ կապված հարաբերությունները: Ըստ կարգի, հաշմանդամ զինծառայողին նախատեսվում է տրամադրել դրամական օգնություն ամսական 3000 դրամ, զոհվածի ընտանիքին՝ ամսական 5000 դրամ, իսկ եթե ընտանիքի անդամների թիվը 5-ից ավելի է, 5-ից ավելի յուրաքանչյուր անձի հաշվով լրացուցիչ 1000-ական դրամ:

Մեկ այլ որոշմամբ նիստում հաստատվել է նաև «Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, նրանց հավասարեցված անձանց և զոհվածների ընտանիքներին դրամական օգնության նշանակման և վճարման կարգը»: Ըստ կարգի, դրամական օգնությունը տրամադրվելու է հետևյալ չափերով. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին՝ ամսական 2000 դրամ, հաշմանդամներին և զոհվածների ընտանիքներին՝ ամսական 3500 -ական դրամ: Որոշմամբ սահմանվում է նաև այն անձանց դրամական օգնության տրամադրման կարգը, որոնք թեպետ նշված չեն «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքում, սակայն նրանց արտոնություններն ամրագրված են «Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների, հաշմանդամների, այլ պետությունների տարածքներում մարտական գործողությունների մասնակիցների և զոհված զինծառայողների ընտանիքների արտոնությունների և սոցիալական երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին» ԱՊՀ երկրների ղեկավարների միջև 1994թ. կնքված միջպետական համաձայնագրում:

Գործադիրը լրացում է կատարել նաև ՀՀ կառավարության 2001թ. հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետությունում զինծառայողների առողջարանային բուժման կարգը հաստատելու մասին» N553 որոշման մեջ, որով զինծառայողների համար նախատեսված ուղեգրերի 10 տոկոսը կհատկացվի Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին:

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ ընտանեկան օրենսգրքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Ընտանեկան օրենսդրությունը ելնում է ընտանիքի ամրապնդման, ընտանեկան հարաբերությունները փոխադարձ սիրո ու հարգանքի վրա կառուցելու, ընտանիքում նրա բոլոր անդամների փոխադարձ օգնության և պատասխանատվության, ընտանեկան գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, ընտանիքի անդամների կողմից իրենց իրավունքների անարգել իրականցումն ապահովելու, այդ իրավունքների դատական պաշտպանության հնարավորության անհրաժեշտությունից: Օրենսդրությունը սահմանում է ամուսնության, ամուսնությունը դադարելու և անվավեր ճանաչելու պայմաններն ու կարգը, կարգավորում է անձնական ոչ գույքային և գույքային հարաբերություններն ընտանիքի անդամների, որոշ դեպքերում նաև մյուս ազգականների և այլ անձանց միջև, ինչպես նաև որոշում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին ընտանիքում տեղավորելու ձևերը, կարգը և այլն:

Մեկ այլ որոշմամբ, հավանություն է տրվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի լրամշակված նախագծին: Աշխատանքային օրենսդրության նպատակն է սահմանել քաղաքացիների աշխատանքային իրավունքների և ազատությունների պետական երաշխիքները, նպաստել աշխատանքի բարենպաստ պայմանների ստեղծմանը, պաշտպանել աշխատողների և գործատուների իրավունքներն ու շահերը: Նույն որոշմամբ հավանություն է տրվել «ՀՀ աշխատանքային օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրինագծին ևս, ըստ որի, մասնավորապես, նախատեսվում է օրենսգիրքը գործողության մեջ դնել պաշտոնական հրապարակման պահից վեց ամիս հետո:

Գործադիրը հավանություն է տվել նաև «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի նախագծին: Այն կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների զինվորական հաշվառումը, զինվորական ծառայության նախապատրաստությունը, զորակոչը, զինվորական ծառայությունը, պահեստազորում զինվորական մասնագիտական պատրաստությունը կազմակերպելու և անցկացնելու հետ կապված հարաբերությունները:

Նիստում հավանություն է տրվել «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի նախագծին ևս: Օրենքով կարգավորվում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման, գրառումներն ուղղելու, փոփոխելու, վերականգնելու և չեղյալ հայտարարելու, պետական գրանցման մատյանները կազմելու և պահպանելու կարգի ու ժամկետների և դրանց հետ կապված այլ հարաբերությունները, ինչպես նաև սահմանվում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումներ իրականացնող մարմինների իրավասությունները:

Մեկ այլ որոշմամբ, գործադիրը 2004թ-ի համար սահմանել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի նորմատիվները:Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության 2003թ. դեկտեմբերի 18-ի N1699 որոշման համաձայն, արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տարածքային բաժինների ենթակայությունը համայնքներին հանձնելու կապակցությամբ:

Կառավարության անդամները համաձայնություն են տվել Տասիսի 2004-2006թթ. Ազգային ինդիկատիվ ծրագրի կնքման առաջարկությանը: Ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև կնքված գործընկերության և համագործակցության համաձայնագրի, ինչպես նաև Աղքատության նվազեցման ռազմավարության փաստաթղթի իրականացմանն աջակցելն է: Այդ նպատակով՝ ինստիտուցիոնալ, իրավական և ադմինիստրատիվ բարեփոխումներին, տեղական ինքնակառավարման մարմինների և մարզերի զարգացման, էներգետիկայի ոլորտներին, ինչպես նաև անցումային շրջանի սոցիալական հետևանքների վերացմանը աջակցության համար 2004-2006թթ. տրամադրվելիք գումարը կկազմի 20 մլն եվրո:

Մեկ այլ որոշմամբ գործադիրը համաձայնություն է տվել նաև «ՀՀ առողջապահության նախարարության և Սիրիայի Արաբական Հանրապետության առողջապահության նախարարության միջև առողջապահության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

«Ավիացիայի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է ավիացիոն անվտանգության միջգերատեսչական հանձնաժողովի կանոնադրությունը, որով միջգերատեսչական հանձնաժողովի խնդիրների շարքում նշվում են՝ քաղաքացիական ավիացիայի անվտանգության բնագավառում պետական քաղաքականության հիմնադրույթների մշակումը, քաղաքացիական ավիացիայի գործունեության ուսումնասիրությունն ու վերլուծությունը և այլն:

Նիստի օրակարգում ընդգրկված հարցերից գործադիրը հաստատել է նաև Հայաստանի Հանրապետությունում օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահներում պաշտոնատար անձանց և պաշտոնական պատվիրակություններին մատուցված ծառայությունների գնման և վճարումների կատարման կարգը: Ըստ կարգի, մատուցված ծառայությունների դիմաց վճարումներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի հաշվին:

Մեկ այլ որոշմամբ հաստատվել է նաև ՀՀ միջազգային պայմանագրերին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զորամիավորումների, այդ թվում՝ սահմանապահ զորքերի և դրանց հասցեով միջպետական ռազմական փոխադրումներ իրականացնող օդանավերի ՀՀ օդանավակայաններում կատարվող սպասարկումների և մատուցվող ծառայությունների ծախսերը, այդ սպասարկումները կատարող և ծառայությունները մատուցող կազմակերպություններին փոխհատուցելու կարգը:

Կառավարությունը «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված՝ կուսակցությունների տարեկան ֆինանսական հաշվետվություններ ստանալու գործառույթներ իրականացնող լիազոր մարմին է ճանաչել ՀՀ արդարադատության նախարարությունը:

Գործադիրը հաստատել է այն իրավական ակտերի ցանկը, որոնցով նախատեսված հարաբերությունները, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, պետք է կարգավորվեն օրենքով:

Նիստում հաստատվել է նաև ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերի շուրջ երկու տասնյակ գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ