Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 7 հունիսի 2012

Գերազանցվել են նախորդ տարվա նույն ամիսների տնտեսական ցուցանիշները





Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նիստի սկզբին վարչապետը ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատարին հանձնարարել է հրապարակել երկրի սոցիալ-տնտեսական զարգացման 2012 թ. անցած հինգ ամիսների արդյունքները, որոնք գերազանցում են նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի ցուցանիշները (ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատարի խոսքը կայքում տեղադրվել է առանձին)։
Այնուհետև հաստատելով օրակարգը` կառավարությունը ձեռնամուխ է եղել հարցերի քննարկմանը։


Սևանի ափին կազմակերպվում են հանրային լողափեր

ՀՀ կառավարությունը որոշել է «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտու` Սևանի քաղաքային համայնքի սահմաններում գտնվող տարածքից 5.5 հեկտարը տրամադրել հանրային նոր լողափերի կազմակերպմանը։
ՀՀ Նախագահի հանձնարարությամբ նախորդ տարի գործարկված երկու հանրային լողափերի ծանրաբեռնվածությունը ցույց է տվել, որ հանրությունը պահանջ և հետաքրքրություն է ցուցաբերում նոր մոդելի հանգստի կազմակերպման նկատմամբ։ Որոշմամբ ստեղծվող նոր լողափերը մարդկանց համար կստեղծեն հավասար, հասանելի և անվճար հնարավորություններ, տարածքներում կհիմնվեն լրացուցիչ զբոսաշրջային ենթակառուցվածքներ, և կբացվեն սեզոնային նոր աշխատատեղեր։
Գործադիրը փոփոխել է իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը և սահմանել, որ այսուհետև հետիոտնային անցումների գծանշումների համար օգտագործվելու է դեղին գույնը, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառների կետերի գծանշումների համար` կարմիր գույնը, իսկ ճանապարհների կամ երթևեկելի մասի եզրային պատերի գծանշումների համար` նաև կապույտ ու սպիտակ կամ կարմիր ու սպիտակ գույները։ Նոր գծանշանները երթևեկության մասնակիցների համար կլինեն առավել տեսանելի։
2012 թ. հուլիս-օգոսոտոս ամիսներին Լոնդոնում կայանալիք 30-րդ ամառային օլիմպիական խաղերին ՀՀ մասնակցությունն ապահովելու նպատակով կառավարությունը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին հատկացրել է 92 մլն 826 հազար 700 դրամ։ Եվս 5 մլն 853 հազար դրամ է տրամադրվել օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Լոնդոնում կայանալիք ամառային պարալիմպիկ խաղերին Հայաստանի մասնակցությունն ապահովելու համար։
Կառավարությունն իր նիստում նախորդ նիստերից մեկում ընդունած որոշման մեջ կատարել է փոփոխություններ, որոնց համաձայն Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի շենքերից մեկի մուտքի կառուցման համար տրամադրել է 28.5 մլն, Կոտայքի մարզի Նոր Գեղի-Արգել ճանապարհի և Հրազդան քաղաքի Վանատուր-Ծաղկաձոր ճանապարհի օղակաձև պուրակների բարեկարգման և այդ օբյեկտների նախագծային աշխատանքների կատարման համար` ավելի քան 39 մլն դրամ։ Նշված գումարներն ուղղվում են այն ծրագրերի իրականացմանը, որոնք ավարտին կհասցվեն այս տարի։
Կառավարությունը ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է իր տնօրինության Երևանի «Լուսմատ» ՓԲԸ-ն մասնավորեցնել դասական աճուրդով` դրանով իսկ վերականգնելով ընկերության կանոնավոր գործունեությունը։
Փորձագիտական ծառայություններ ձեռք բերելու համար «Նորավանք» գիտակրթական հիմնադրամին տրամադրելու նպատակով գործադիրը ՀՀ կառավարության աշխատակազմին տրամադրել է 1 մլն 800 հազար դրամ։


Կբարելավվի միջին մասնագիտական կրթության որակը

ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնց համաձայն 2012 թվականին` ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ենթակայությամբ գործող 10, 2013 թվականին` ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության 11 միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները կգործեն ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության ներքո, ինչը հնարավորություն կտա իրականացնել միասնական կրթական քաղաքականություն։ Այսպիսով, պետական կրթական չափորոշիչների և ծրագրերի պահանջներին համապատասխան կբարելավվի երկրի 55 միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կառավարման արդյունավետությունը, կբարելավվի միջին մասնագիտական կրթության և ուսուցման որակը։ Փոփոխություն է կրել կառավարության ավելի վաղ ընդունած որոշումներից ևս մեկը, որով «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ի գործունեությունը համապատասխանեցվել է խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների տիպերին։ Նախատեսվում է մանկատանն իրականացնել կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ու ֆունկցիոնալ ախտահարումով, բնածին և ձեռքբերովի ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող 0-18 տարեկան երեխաների խնամքը և դաստիարակությունը, նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը։ Հաջորդ որոշման փոփոխությամբ գործադիրը «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը, որը գործում է ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ, հանձնել է ՀՀ արդարադատության նախարարության իրավասությանը, ինչը թելադրված է անչափահաս դատապարտյալների հետ տարվող սոցիալ-հոգեբանական, հանցագործությունների կանխարգելմանն ուղղված աշխատանքն այս գերատեսչության կողմից իրականացնելու նպատակահարմարությամբ։ Կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվելու է նաև գրասենյակային տարածք։
 

Կբարձրանա արտադրողների մրցունակությունը

ՀՀ կառավարությունը հաստատել է`
- տեխնիկական կանոնակարգման ոլորտում կանոնակարգող մարմինների ցանկը` ոլորտի համակարգող մարմին ճանաչելով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը,
- ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների համար 2012/2013 թթ. ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը,
- Շիրակի մարզպետարանի կազմակերպած «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրով անցկացված «Գյումրի քաղաքի Մուշ-2 նորակառույց թաղամասը բուլվարային փողոցին միացնող ճանապարհահատվածի շինարարական աշխատանքի ձեռքբերում» գնման ընթացակարգի արդյունքը` որպես մարզպետարանի և «Ախուրյանի կոոպշին» ՍՊԸ միջև 489 մլն 837 հազար 392 դրամ արժեքով գնման պայմանագիրն ուժի մեջ մտնելու պայման,
- նախկին որոշումներից մեկի փոփոխությունը և լրացումը, որոնց շնորհիվ օզոնային շերտը քայքայող նյութերի ցանկը և ներմուծման ընդհանուր չափաքանակները կհամապատասխանեցվեն ոլորտը կարգավորող միջազգային փաստաթղթերի պահանջներին,
- ՀՀ համայնքներում (բնակավայրերում) բնակելի կառուցապատման օբյեկտների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի և դրանց կատալոգների ներդրման և կիրառման կարգը, որով պարզեցվում է օրինակելի նախագծերից օգտվելու գործընթացը, այդ թվում` քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվության տրամադրման մեխանիզմների կիրառման միջոցով։ Ոլորտին վերաբերող մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու միջոցով էապես բարելավվել է գործարար միջավայրը, նվազեցվել են կոռուպցիոն ռիսկերը։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել բազմոլորտ վարժանքների իրականացման ծրագիր-ժամանակացույցին` հիմք ընդունելով ավելի վաղ հավանության արժանացած միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման ծրագրի պահանջները։


Այլ որոշումներ

ՀՀ կառավարությունն ընդունել է Արագածոտնի մարզի Թալինի քաղաքային համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի և ավագանու անդամների արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու որոշում։
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում` նպատակ ունենալով սահմանել թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ ՀՀ կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման արտոնագիր ստանալու համար սահմանված հայտի մերժման հիմքերը։
Կառավարությունն իր որոշմամբ ՀՀ ԿԱ ոստիկանությանը թույլատրել է Հայաստան ներմուծել թմրամիջոցների և հոգեմետ նյութերի համեմատական նմուշներ, ինչը կնպաստի դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի նպատակով փորձաքննությունների իրականացմանը։
Գործադիրը փոխել է Արմավիրի մարզի Պտղունքի գյուղական համայնքի հողերի մի մասի նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտի գործառնական նշանակությամբ օգտագործելու համար։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Պողոսյանն ընդդեմ Հայաստանի», «Բուխարատյանն ընդդեմ Հայաստանի» և «Ծատուրյանն ընդդեմ Հայաստանի» կայացված վճիռների պահանջը կատարելու նպատակով կառավարությունը ՀՀ արդարադատության նախարարությանը հատկացրել է 30 հազար եվրոյին համարժեք դրամ։
ՀՀ կառավարությունը որոշել է Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանին և Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանին, իրենց դիմումների համաձայն, ազատել զբաղեցրած պաշտոններից։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նրանց շնորհակալություն է հայտնել անցած տարիներին կատարած աշխատանքի համար։
 Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ