Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 7 հունիսի 2012

Վարչապետի հանձնարարությամբ ֆինանսների նախարարի պաշտոնակատարը պարզաբանումներ է ներկայացրել հինգ ամսվա տնտեսական ցուցանիշների վերաբերյալ


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Այսօրվա նիստը ես ցանկանում եմ սկսել` խոսքը տրամադրելով ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատարին, ով մեզ կներկայացնի հիմնական ցուցանիշները հինգ ամսվա կտրվածքով:

ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյան – Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Ներկայացնեմ տնտեսական ցուցանիշները. 5 ամսվա կտրվածքով մենք ունենք գնաճի ցուցանիշ, որը 12 ամսվա համար կես տոկոս է և բավական ցածր-կայուն միջավայր է։ Եթե մենք դիտարկենք մայիսի վերջին ամփոփված 4 ամիսների կատարողականը, ապա կտեսնենք, որ ունենք տնտեսական ակտիվության բավական բարձր ցուցանիշ՝ 7.2 տոկոս, ընդ որում, ուրախալին այստեղ արդյունաբերության ցուցանիշն է, որը 4 ամսվա կտրվածքով կազմել է 115.3 տոկոս։ Միևնույն ժամանակ ունենք էլեկտրաէներգիայի արտադրության աճ, որը նույնպես վկայում է արդյունաբերական զբաղվածության մասին։ Եթե մենք դիտարկում ենք արտահանումը, ապա այն 118.7 տոկոս է՝ 2011 թվականի հունվար-ապրիլ ժամանակահատվածի նկատմամբ, երբ ներմուծումը կազմել է 18.7 տոկոս։
Եթե անդրադառնանք պետական բյուջեի ցուցանիշներին, ապա կտեսնենք, որ առաջին 5 ամիսների համար հարկային եկամուտները և սոցվճարները կազմել են 322 միլիարդ 758 միլիոն դրամ, այդ թվում` հարկային եկամուտները և պետական տուրքերը՝ 272 միլիարդ դրամ: Քանի որ ունենք 6 ամսվա հաստատված կանխատեսումներ, հինգ ամսվա կտրվածքով Պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է կես միլիարդ դրամ ավելի գումար։ Եթե նայենք ծախսերին, ապա դրանք կազմում են 341 միլիարդ դրամ։ Ունեցել ենք 9.5 միլիարդ դրամի դեֆիցիտ, ընդ որում, կիսամյակի համար ծրագրել էինք ավելի մեծ դեֆիցիտ, սակայն այն ավելի փոքր է, քանի որ ունենք տոկոսային եկամուտների 3 միլիարդ դրամի ավելացում։ Բացի դրանից, ունենք ծախսերի որոշակի թերակատարում, ինչը հիմնականում պայմանավորված է սեզոնայնությամբ։ Յուրաքանչյուր տարի 6 ամսվա կտրվածքով մոտ 8-10 տոկոսով ծրագրվածից ավելի քիչ ծախս ենք կատարում։ Ճիշտ նույն միտումը նաև այս տարի է։ Այսինքն, ծախսային մասով մենք գտնվում ենք բնականոն ընթացքում, որը եղել է նախորդ տարիների հետևանքով։ Եկամուտներն ամբողջովին կատարվել են և մոտ կես միլիարդով` գերակատարվել։ Դրա հետևանքով մենք ունենք դեֆիցիտի ցուցանիշ, որն ավելի ցածր է, քան ծրագրված էր։ Այն 9.5 միլիարդ դրամի շրջանակում է։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Շնորհակալություն, պարոն Գաբրիելյան։

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ