Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 2 փետրվարի 2004

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ այսօր լսվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության 2003թ. գործունեության հաշվետվությունը, որը գնահատվել է բավարար: Նախարար Վարդան Օսկանյանը ներկայացրել է հաշվետու ժամանակաշրջանում մի շարք ոլորտներում՝ գլոբալ քաղաքականության (ահաբեկչության դեմ պայքարի, միջազգային կազմակերպություններում մեր երկրի ներգրավվածության), ինչպես նաև տարածաշրջանային քաղաքականության ոլորտում կատարված աշխատանքները և դրանց արդյունքները, տարվա ընթացքում արտերկիր կատարած այցերը, դրանց նպատակը և արդյունքները, միջազգային հարցերի վերաբերյալ միջգերատեսչական հանձնաժողովների աշխատանքը, Հայաստան-Սփյուռք համագործակցության ոլորտում իրականացված միջոցառումները, ստորագրված միջազգային պայմանագրերը, ՀՀ օրենքներն ու կառավարության որոշումները և այլն: Նախարարն անդրադարձել է նաև 2004թ. նախատեսված աշխատանքներին, նշելով, որ արտգործնախարարությունը շարունակելու է իր գործունեությունը ՀՀ կառավարության ծրագրի իրականացման ուղղությամբ: Աշխատանքներ են տարվելու միջազգային կազմակերպություններում Հայաստանի գործուն ներգրավվածության ապահովման, անմիջական հարևանների, տարածաշրջանային պետությունների և համաշխարհային ուժային կենտրոնների հետ փոխհարաբերությունների զարգացման ուղղությամբ: Գերակայություն է տրվելու արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչի ամրապնդմանը և հետագա զարգացմանը, Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացին:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ