Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 30 հունվարի 2004

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2004 թվականի 1-ին նիստը, որը վարեց հանձնաժողովի նախագահ Վ. Մովսիսյանը:

Հանձնաժողովը քննարկեց 2004-2005 թվականների ընթացքում իրականացվելիք բարեգործական 9 ծրագիր: Մասնավորապես, քննարկվեցին և հաստատվեցին`

Գիտության — առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի կողմից իրականացվող դրամաշնորհային երեք ծրագիր, որոնց նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության գիտակրթական համակարգի զարգացմանը:

Հաստատվեց Ամերիկայի «Հայ օգնության ֆոնդ» բարեգործական կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող «Ամառային հանգստի ճամբար» ծրագիրը, որի նպատակն է կազմակերպել կարիքավոր, ծնողազուրկ — զոհված ազատամարտիկների ընտանիքների երեխաների ամառային հանգիստը: «Բարեգործական ճաշարան» ծրագիրը, որի նպատակն է կազմակերպել 6 բարեգործական ճաշարան կարիքավորների — ծերերի համար: «Եր—անի, Վանաձորի — Գավառի «Զատիկ» մանկատների սաների հետագա կրթության ապահովում» ծրագիրը, որը նպատակ ունի նշված հաստատություններն ավարտած սաներին տրամադրել հետագա կրթության ուսման վարձը: «Մաթ—ոսյան կրթավճար» ծրագիրը, որի նպատակն է Եր—անի պետական համալսարանի — պետական տնտեսագիտական ինստիտուտի սոցիալապես անապահով ուսանողներին տրամադրել ուսման վարձը: «Գիտության — կրթության հայկական ազգային հիմնադրամ» ծրագիրը, որի նպատակը Հայաստանի գիտնականներին գիտական դրամաշնորհների տրամադրումն է:

Հաստատվեց նա— «Կանանց առողջության պահպանման ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող համակարգիչների — կահույքի օգտագործման ծրագիրը, որի նպատակը ՀՀ միջնակարգ — բարձրագույն ուսումնական հաստատություններին, մշակութային — առողջապահական հիմնարկներին համակարգչային սարքավորումներով ու կահույքով ապահովումն է:

Նիստում քննարկվեցին և հաստատվեցին նաև 6 կազմակերպությունների հասցեներով ուղարկված բեռների ներմուծման ծրագրեր, նախկինում հաստատված 5 ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և այլ հարցեր։

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ