Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 17 մայիսի 2012

Ամրապնդվել է մակրոտնտեսական կայունությունը





Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Բացելով նիստը, վարչապետը տեղեկացրել է, որ երեկվանից սկսվել է 15 տեսչության աշխատանքի մոնիթորինգը, որի արդյունքն ամփոփվելու է երկու շաբաթից։ «Խոսքը վերաբերում է պետության կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացման խնդրին, - հավելել է Տիգրան Սարգսյանը։ - Բազմաթիվ ոլորտներում մենք ունենք բավական լուրջ առաջընթաց, բայց հետևողականորեն այս մոնիթորինգն իրականացնելու ենք, որովհետև դեռևս կան պետական ծառայություններ, որտեղ բյուրոկրատական քաշքշուկն ուժի մեջ է, դեռևս կա կողոպուտ, կաշառք են վերցնում այս կամ այն տեղեկանքը տրամադրելու համար։ Մոնիթորինգն սկսված է, և մենք երկու շաբաթվա ընթացքում կամփոփենք մոնիթորինգի արդյունքները` ըստ գերատեսչությունների»։
Հաստատելով նիստի օրակարգը` կառավարությունը ձեռնամուխ է եղել դրա քննարկմանը։
ՀՀ կառավարությունը քննության է առել ՀՀ կենտրոնական բանկի 2011 թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը, որտեղ 2011 թվականը բնութագրվել է որպես մակրոտնտեսական կայունացման ամրապնդման տարի։ Նախ, հետևողական դրամավարկային քաղաքականության, ինչպես նաև տարվա ընթացքում հավասարակշռված հարկաբյուջետային քաղաքականության միջոցով հաջողվել է մեղմել դեռևս նախորդ տարվա կեսից ձևավորված բարձր գնաճային միջավայրը, երկրորդ, արձանագրվել է տնտեսական աճի տեմպի արագացում` հիմնականում արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերի առաջանցիկ աճի հաշվին։ Հարցի կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Միջազգային ֆինանսական կառույցները 2011 թվականի մեր երկրի մակրոտնտեսական ցուցանիշները և դրամավարկային քաղաքականության և հարկաբյուջետային քաղաքականության կոորդինացումը չափազանց բարձր են գնահատել։ Դրանով էլ պայմանավորված է այն հանգամանքը, որ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ բանակցությունն անցնում է առանց որևէ խնդրի և այն ծրագիրը, որի շուրջ բանակցում էինք, մայիսին հավանություն ստացավ։ Մենք արձանագրում ենք, որ 2011 թվականին մեր երկրի մակրոտնտեսական կայունությունն ամրապնդվել է, և դա բավական դրական ձեռքբերում է։ Մենք ապահովելու ենք այս քաղաքականության շարունակականությունը։ Արդեն տեսնում ենք, որ «Moody's» միջազգային վարկանիշային հեղինակավոր կազմակերպությունը դրական է գնահատում տնտեսական մեր վարկանիշը, ինչն ստեղծում է տնտեսական աճը շարունակելու բարենպաստ պայմաններ։ Մեզ հաճախ քննադատում էին, որ դրամավարկային քաղաքականությունն և հարկաբյուջետային քաղաքականությունն արդյունավետ չենք իրականացնում, սակայն տեսնում ենք, որ միջազգային հեղինակավոր կազմակերպությունները բացարձակապես այլ գնահատականներ են տալիս։ Հասկանալի է, որ աշխարհն առաջնորդվում է այդ գնահատականներով»։
Հաջորդ որոշմամբ գործադիրը հավանություն է տվել ՀՀ կենտրոնական բանկի 2012 թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագծին։ Նշելով, որ 2012 թ. դրամավարկային քաղաքականության ծրագրում արտացոլված մակրոտնտեսական միջավայրի զարգացման վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի գնահատականներն ընդհանուր առմամբ համահունչ են կառավարության մակրոտնտեսական ծրագրերով նախատեսվող ուղղություններին, կառավարությունը եզրակացրել է, որ կենտրոնական բանկը տնտեսական ակտիվության նվազման ռիսկերի դրսևորման դեպքում պետք է շարունակի ցուցաբերել առավել մեծ ճկունություն` պատրաստ լինելով ճշգրտել քաղաքականության ուղղությունները։ Վարչապետը մեկնաբանել է կառավարության հասցեին այս առնչությամբ հնչած քննադատական ելույթները. «Հասկանալի է, որ Կենտրոնական բանկի հիմնական նպատակը գնաճի զսպումն է, կառավարության հիմնական նպատակը` տնտեսական աճի շեշտադրումը։ Հասկանալի է նաև, որ այս երկու տարբեր նպատակներն ունենալով, մենք մշտապես բանավեճի մեջ ենք Կենտրոնական բանկի հետ։ Դրա համար էլ կա դրամավարկային քաղաքականության և հարկաբյուջետային քաղաքականության կոորդինացման հստակ ուղեցույց։ Մեզ քննադատում են, որ աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախ ձեռքը։ Դա անհիմն քննադատություն է. ուղղակի մարդիկ չեն պատկերացնում, թե ինչ բան է դրամավարկային քաղաքականության և հարկաբյուջետային քաղաքականության կոորդինացումը։ Մենք ամենևին էլ նպատակ չունենք այս երկու ինստիտուտների գործառույթը դարձնել միևնույնը։ Այս հակադրությունը, այս բանավեճը պետք է մշտապես տեղի ունենա։ Դրա համար էլ Կենտրոնական բանկին մենք Սահմանադրությամբ տվել ենք անկախություն, որ նա իր նպատակը հետապնդի, իսկ կառավարությունը` իր նպատակը։ Եվ, բնականաբար, այս բանավեճի շնորհիվ է ծնվում այն որոշումը, որն ապահովում է մեր երկրի մակրոտնտեսական կայունությունը։ Այս բանավեճի բոլոր մասնակիցները պետք է իրենց փաստարկներով հիմնավորեն, թե պետության զարգացման այս կամ այն փուլում նախապատվությունն ինչին պետք է տալ։ Ճգնաժամի տարիներին, հիշում եք, որ մենք նախապատվությունը տվեցինք տնտեսական աճին, այսինքն` մենք եղանք խիստ ընդլայնողական, Կենտրոնական բանկը 2.25 տոկոսով նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը, և այդ ընդլայնողականությունն օգնեց մեզ հաղթահարելու ճգնաժամը։ Հետագայում գերխնդիր էր գնաճը. մենք մտանք բավական բարձր գնաճային ճնշման փուլ և նախապատվությունը տվեցինք գնաճի զսպման քաղաքականությանը, ինչն ամբողջությամբ արդարացվեց, որովհետև մենք գնաճը վերադարձրինք այն միջավայրը, որը նախատեսված էր մեր միջնաժամկետ ծախսային ծրագրով։ Դրա համար պետք չէ քաղաքական գնահատական տալ այս երևույթին, մանավանդ եթե այդ գնահատականը շատ անգրագետ գնահատական է և համահունչ չէ ո՛չ մեր օրենսդրությանը, ո՛չ էլ միջազգային պրակտիկային, թե ինչպես պետք է համագործակցեն Կենտրոնական բանկը և կառավարությունը, ինչը և արտահայտված է այս փաստաթղթում»։


Ներդրումային ծրագիրը միտված է արտահանմանը

ՀՀ կառավարությունը որոշել է «Եվրոթերմ» ՓԲԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2012 թ. մարտի 15-ից մինչև հոկտեմբերի 1-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2015 թ. մարտի 15-ը։ Ընկերությունը հիմնադրվել է 1998 թ. և այժմ մրգի, բանջարեղենի մշակման և բնական հյութի և պահածոյի արտադրության երկրի առաջատար ձեռնարկություններից է։ Այն ունի նաև արտահանման ուղղվածություն, հյութի և նեկտարի ծավալի մոտ կեսը, մուրաբայի և պահածոյի 92 տոկոսը, խտանյութի 95 տոկոսն իրացվում է Հայաստանից դուրս։ Արմավիրի մարզի Վանանդ գյուղում ընկերությունը ձեռք է բերել մոտ 140 հա հողատարածք, հիմնել ծիրանի, դեղձի, խաղողի այգիներ։ Վերոնշյալ տարածքում կազմակերպվելու է գյուղմթերքի մշակման արդիական գործարան, որի համար և անհրաժեշտ է կառավարության աջակցությունը։
Իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարելով փոփոխություններ` գործադիրն «Արփա-Սևան» ջրատարի N2 թունելի շահագործման հուսալիությունն ու անվտանգությունն ապահովելու, բետոնե երեսարկի ձևախեղումը և քայքայումը կանխարգելելու նպատակով մոտ 567.5 մլն դրամ է հատկացրել այդ տեղամասի աշխատանքի անընդհատությունն ապահովելու համար` հետագայում նշված գումարը վերադարձնելու պայմանով։
Մեկ այլ որոշման փոփոխությամբ կառավարությունը Սյունիքի մարզի «Ջիլի լճի ջրամբար» ոռոգման համակարգը, որն ավելի քան 20 տարի չշահագործելու պատճառով հայտնվել է անմխիթար վիճակում, նվիրաբերել է Վերիշենի գյուղական համայնքին։ Այժմ այդ և հարևան գյուղերի արոտների բարելավման ծրագրով նախատեսված է նորոգել ջրամբարը և կառուցել արոտների ջրարբիացման նոր ցանց, որի շնորհիվ կջրարբիացվի 8 հազար հեկտար արոտավայր, տարեկան ավելի քան 16 մլն դրամով կավելանան տեղական բյուջեներ գանձվող վճարները, կավելանա գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը։


Ամբողջացվում է կուտակային կենսաթոշակի ենթաօրենսդրական դաշտը

ՀՀ կառավարությունը հաստատել է կենսաթոշակային ֆոնդի մասնակիցներին մասնակիցների ռեեստրը վարողի կողմից տարին մեկ անգամ անվճար մասնակցի կենսաթոշակային հաշվում արտացոլված նախորդ օրացուցային տարվա տվյալների մասին տեղեկատվությունը ներկայացնելու ձևը, բովանդակությունը և կարգը։ Սույն իրավական ակտի ընդունումը բխում է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի պահանջից և միտված է պարտադիր և կամավոր կուտակային բաղադրիչների աշխատելու համար անհրաժեշտ ենթաօրենսդրական դաշտի ամբողջացմանը։
«Ընդերքի մասին» ՀՀ օրենսգիրքը, որն ուժի մեջ է մտել 2012 թ. հունվարի 1-ից, սահմանում է ընդերքն օգտագործման տրամադրելու նոր պահանջներ։ Այդ ոլորտի իրավական դաշտի կարգավորման նպատակով կառավարությունն ուժը կորցրած է ճանաչել ընդերքի օգտագործմանը վերաբերող իր նախկին վեց որոշումները և հավանություն տվել ՀՀ Նախագահի` նույն ոլորտին առնչվող նախկին որոշումներից մեկն ուժը կորցրած ճանաչելու հրամանագրի նախագծին։
ՀՀ կառավարությունը թույլատրել է «Ընդերքաբան» ԲԲԸ-ին` սեփականության իրավունքով իրեն պատկանող Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում գտնվող երկրաբանական բազայի շենք-շինությունները մասնակի հատուցմամբ օտարել ՀՀ ԿԱ ոստիկանությանը` դրանով իսկ բարելավելով ճանապարհային ոստիկանության տարածքային ստորաբաժանման շենքային պայմանները։ Գործադիրը «Երևանի Ա. Գրիբոյեդովի անվան N41 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին թույլատրել է Մյասնիկյան պողոտայում գտնվող իր շենքի տարածքի մի մասը 20 տարի ժամկետով վարձակալության հանձնել «Վարդանանք» կրթահամալիր» ՍՊԸ-ին, որի տարրական դասարաններում կազմակերպվում են եռալեզու հետաքրքիր ու բովանդակալից դասեր ու միջոցառումներ։ Կրթահամալիրն ունի նաև մարզական և գեղարվեստական ինքնագործունեության խմբակներ։


Միջազգային համագործակցություն

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության կառավարությունների միջև դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցչությունների աշխատակիցների ընտանիքների անդամներին փոխադարձաբար աշխատանքի իրավունքի տրամադրման հայտագրերի փոխանակմամբ պայմանագրի կնքման առաջարկությանը։ Հաջորդ որոշմամբ համաձայնություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Լատվիայի Հանրապետության կառավարությունների միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։
Հաշվի առնելով ՀՀ Լոռու մարզի և Ֆրանսիայի Պրովանս Ալպ Կոտ Դ‘ Ազյուր տարածաշրջանի երկար տարիների համագործակցությունը, 2011 թ. տարեվերջին Լոռու մարզը հաստատվել է ֆրանկոֆոն տարածաշրջանների միջազգային ասոցիացիայի լիիրավ անդամ։ Անդամակցության վճարը վճարելու նպատակով գործադիրը ս.թ. երկրորդ եռամսյակում Լոռու մարզպետարանին հատկացրել է 1650 եվրոյին համարժեք դրամ։
Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող վարկային ծրագրով և համապատասխան պայմանագրերով անհրաժեշտություն է առաջացել Հայաստան ներկրել լրացուցիչ սարքավորումներ, որոնք մատակարարվելու են անվճար, ինչի վերաբերյալ կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։


Այլ հարցեր

Կառավարությունն իր որոշումներով փոխել է Արարատի մարզի Գետափնյայի և Արմավիրի մարզի Արշալույսի գյուղական համայնքների հողերի մի մասի նպատակային նշանակությունը` համապատասխանաբար բնակելի կառուցապատման և անհատական բնակելի տների, ինչպես նաև մանկապարտեզի կառուցման համար։
Նկատի առնելով սաքսոֆոնահար Հայրապետ Առաքելյանի երաժշտական կատարողական արվեստի բնագավառում ցուցաբերած բացառիկ ընդունակությունն ու խոստումնալից ապագան` կառավարությունը նրան պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տվել մինչև 2014 թ. գարնանային զորակոչը։
Կառավարությունը հինգ տարով երկարաձգել է Երևանի «Հայկ մեկ» ՍՊԸ-ին տրված զենքի արտադրության արտոնագրի գործողության ժամկետը։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ