Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 10 մայիսի 2012

Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Դմիտրի Մեդվեդևին ՌԴ վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Դմիտրի Մեդվեդևին` Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, որում ասված է.
«Մեծարգո Դմիտրի Անատոլիի,
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Ձեր նշանակումը այդ պատասխանատու պաշտոնին անվիճելի վկայությունն է այն զգալի ավանդի, որը Դուք ներդրել եք Ձեր երկրի տնտեսության զարգացման, անվտանգության ամրապնդման և միջազգային ասպարեզում նրա հեղինակության բարձրացման գործում: Համոզված եմ, որ Ձեր հարուստ փորձը հաջողության գրավական կհանդիսանա Ռուսաստանի Դաշնության կառավարության բոլոր նախաձեռնություններում և, մասնավորապես, երկրի տնտեսության կայուն աճի ապահովմանն ու արդիականացմանն ուղղված ռազմավարական ծրագրերի իրականացման գործում:
Կցանկանայի նաև Ձեզ և ողջ ռուս ժողովրդին ջերմորեն շնորհավորել Հաղթանակի օրվա առթիվ: Ֆաշիզմի դեմ պայքարում մեր ժողովուրդների գործած սխրանքը մեզ համար հանդիսանում է մշտական արժեք և ընկալվում է որպես արիության և բարձրագույն հոգևոր արժեքների դրսևորման օրինակ:
Օգտվելով առիթից, ցանկանում եմ հավաստել մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման, տնտեսական համագործակցության խորացման և հետխորհրդային տարածաշրջանում ինտեգրացիոն կապերի առաջընթացն ապահովման նպատակով այսուհետ ևս ամեն ջանք գործադրելու իմ պատրաստակամությունը»:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ