չորեքշաբթի, 9 մայիսի 2012
«Հաղթանակ» զբոսայգում նշվել է Շուշիի ազատագրման և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի տոնը
Շուշիի ազատագրման 20-ամյակի և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 67-րդ տարեդարձի տոնը նշվել է Երևանի «Հաղթանակ» զբոսայգում: Վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՀՀ գործադիր ու օրենսդիր մարմինների ներկայացուցիչները ծաղիկներ են դրել Անհայտ զինվորի հուշարձանին և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման գոյամարտում զոհվածների հիշատակին: «Ցանկանում եմ շնորհավորել բոլորիս մեր պատմական հաղթանակների համար: Հետագա սերունդները պետք է արժանին մատուցեն այս հաղթանակները կերտած հայորդիներին»,- ասել է Տիգրան Սարգսյանը՝ վետերաններին մաղթելով քաջ առողջություն:
Այնուհետև կազմակերպվել է զինվորական շքերթ, որից հետո վարչապետը մասնակցել է վետերանների համար կազմակերպված զինվորական վրանային ճաշին: