Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 29 հունվարի 2004

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Գործադիրը հավանություն է տվել «Փոստային կապի մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Օրենքը սահմանում է ՀՀ տարածքում փոստային կապի բնագավառում գործունեության իրականացման իրավական հիմքերը, այդ գործունեության կարգավորմանն ուղղված պետական կառավարման մարմինների լիազորությունները, ինչպես նաև փոստային կապի գործունեությանը մասնակցող կամ փոստային կապի ծառայություններից օգտվող ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքներն ու պարտականությունները:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հավանություն է տվել «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին: Որոշման ընդունումը պայմանավորված է բանկերի և վարկային կազմակերպությունների ժամանակավոր ադմինիստրացիաների գործունեության հրապարակայնության ապահովման, լուծարման գործընթացի արդյունավետության բարձրացման, պահանջների բավարարման հերթականության և կարգի հստակեցման անհրաժեշտությամբ: Օրինագծի ընդունման կապակցությամբ հավանություն է տրվել նաև բանկերին ու բանկային գործունեությանը վերաբերող մի շարք օրենքներում ևս լրացումներ կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքների նախագծերին:

Նիստում հավանություն է տրվել «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծին, որը ևս սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Որոշման ընդունումը նպատակ ունի կարգավորել և հստակեցնել օրենքի կիրառման ընթացքում առաջացած մի շարք կարևորագույն իրավահարաբերություններ, մասնավորապես՝ հայեցողական պաշտոնների դասակարգումը, քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող անձանց որոշակի իրավունքների սահմանումը, քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնների զբաղեցման կանոնակարգման, մրցութային և ատեստավորման հանձնաժողովների կազմերում խորհրդակցական ձայնի իրավունքով հասարակական միավորումների ներկայացուցիչների ներգրավման և այլ հարցերի կարգավորումը:

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2001թ. հոկտեմբերի 5-ի «Երևանի Հյուսիսային պողոտայի օտարման գոտում գտնվող հողամասերն ու անշարժ գույքը գնելու, վերցնելու գնային առաջարկի ձևավորման և իրացման կարգը հաստատելու մասին» N950 որոշման մեջ: Որոշման ընդունումը պայմանավորված է Երևանի Հյուսիսային պողոտայի օտարման գոտում գտնվող հողամասերի և անշարժ գույքի գնահատման և փոխհատուցման գործընթացում ծագող տարբեր մեկնաբանությունները բացառելու և գործընթացի առավել պարզեցման նպատակով: Սահմանվել է, որ սույն որոշմամբ հաստատված նոր կարգը տարածվում է նաև պետության կարիքների համար վերցվող օտարման գոտու այլ տարածքների վրա:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը թույլատրել է Երևանի քաղաքապետին՝ Հյուսիսային պողոտայում ընթացող աշխատանքների ֆինանսավորման համար «Հյուսիսային պողոտա և Կասկադ» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հատկացնել 1 մլրդ. դրամ: Գումարը հատկացվելու է ՀՀ կառավարության 2003թ. մարտի 13-ի «Երևանի համաքաղաքային որոշ խնդիրների լուծման նպատակով ֆինանսական միջոցներ առանձնացնելու մասին» N 227-Ն որոշման համաձայն ՀՀ կառավարության 2001թ. օգոստոսի 10-ի «Երևանի քաղաքապետարանին արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին» N 739 որոշման համապատասխան բացված արտաբյուջետային հաշվին մուտքագրված միջոցների 2004թ. հունվարի 1-ի դրությամբ առկա մնացորդի հաշվին:

Մի շարք որոշումներով հանրապետությունում գործող 39 տարածաշրջանային «Անասնաբուժական սպասարկման կենտրոն» պետական ՓԲԸ-ները վերակազմակերպվել են «Անասնաբուժության, կենդանական ծագման մթերքի անվտանգության, անասնագլխաքանակի համարակալման ու հաշվառման» 10 մարզային պետական ոչ առևտրային կազմակերպությունների՝ իրենց մասնաճյուղերով: Որոշումների ընդունումը պայմանավորված է անասնաբուժության բնագավառում իրականացվող բարեփոխումների տրամաբանությամբ՝ մասնավորապես, հակահամաճարակային միջոցառումների ողջ համակարգը գործընթացների ապակենտրոնացմանը և դրանցում տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցության մեծացմանը նպատակամղելու անհրաժեշտությամբ:

Լրացում և փոփոխություններ կատարելով ՀՀ կառավարության 2002թ. սեպտեմբերի 5-ի «ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, ՀՀ գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N1516 որոշման մեջ, գործադիրը, մասնավորապես, գյուղնախարարության աշխատակազմում ստեղծել է անասնաբուծության, անասնաբուժության և գյուղատնտեսական կենդանիների համարակալման, հաշվառման ու գրանցման գործակալություն: Հաստատվել են նաև գործակալության կանոնադրությունն ու կառուցվածքը:

Մեկ այլ որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների համարակալման, հաշվառման և գրանցման կարգը:

«Շահումով խաղերի և խաղատների մասին», ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը հաստատել է կենդանի խաղերի համար Հայաստանի Հանրապետությունում գործող կանոնները: Որոշման նպատակը հանրապետությունում խաղատների բնագավառում կենդանի խաղ (խաղեր) անցկացնող կազմակերպիչների միջև, ինչպես նաև կազմակերպիչների և կենդանի խաղ (խաղեր) խաղացողների միջև փոխհարաբերությունների կարգավորումն է:

Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) միջև Աղքատության վրա ազդեցության գնահատման և աղքատամետ քաղաքականության մշակման նպատակով ազգային հզորությունների զարգացման (ԱՀՌԾ-ի իրականացման շրջանակներում)» ծրագրային փաստաթղթի, ինչպես նաև «ՀՀ կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև Հարավային Կովկասի երկրներում գյուղատնտեսության բնագավառում մասնագետների կրթության և վերապատրաստման աջակցում» ծրագրի վերաբերյալ համաձայնագրի կնքման առաջարկություններին: Մեկ այլ որոշմամբ կառավարությունը համաձայնություն է տվել «ՀՀ կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող Հրազդանի ՋԷԿ գույքային համալիրը Ռուսաստանի Դաշնությանը ի սեփականություն փոխանցելու վերաբերյալ» 2002թ. նոյեմբերի 5-ին ստորագրված Արձանագրության մեջ փոփոխություն կատարելու համաձայնագրի կնքման առաջարկությանը: Այլ որոշումներով գործադիրը համաձայնություն է տվել նաև ՀՀ կառավարության և Բահրեյնի Թագավորության կառավարության, ՀՀ կառավարության և Քուվեյթի Պետության կառավարության միջև «Մշակույթի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին:

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է ստեղծել ՀՀ առողջապահության նախարարության «Մարտունու բժշկական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

Մեկ այլ որոշմամբ, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, նիստում հաստատվել է Լոռու մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ