Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 1 մայիսի 2012

Արմավիր քաղաքի երկու վթարային շենքերի բնակիչների բնակարանային խնդիրներին լուծում է տրվել





Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Արարատի և Արմավիրի մարզեր: Կառավարության ղեկավարը նախ մասնակցել է Այգեստան համայնքի մանկապարտեզի բացմանը, որի վերանորոգման համար ներդրվել է 80 մլն դրամ: Մանկապարտեզի վերանորոգման միջոցները տրամադրել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը: Այն համալրվել է նոր գույքով և անհրաժեշտ միջոցներով, որտեղ հնարավորություն կունենան հաճախել 120 երեխաներ:
Այնուհետև, վարչապետն այցելել է Արմավիր քաղաք, որտեղ հանդիպել է Շահումյան փողոցի թիվ 11 և 13 բնակելի վթարային շենքերի բնակիչներին: Վերջիններս շնորհակալություն են հայտնել կառավարության ղեկավարին՝ իրենց բնակարանային խնդիրներին հետամուտ լինելու և վերաբնակեցման հարցին համապատասխան լուծում գտնելու համար: Առաջիկայում շուրջ 50 ընտանիքներ կտեղափոխվեն Արմավիրի պահածոների գործարանի վարչական շենք՝ վերջինիս վերանորոգումից և բնակարանային հարմարավետ պայմանների ստեղծման աշխատանքների ավարտից հետո:
2011 թվականին կառավարության ղեկավարը հանդիպել էր շենքերի բնակիչներին, լսել նրանց խնդիրները և խոստացել գտնել համապատասխան լուծումներ:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ