Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 30 ապրիլի 2012

Տիգրան Սարգսյանը ծանոթացել է Վանաձորում նոր բուժհամալիրի կառուցման և Արագածոտնի մարզում արտադրական ընկերության ծրագրերին





Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Լոռու և Արագածոտնի մարզեր: Կառավարության ղեկավարը նախ եղել է Վանաձորում, որտեղ ծանոթացել է գործող հիվանդանոցի պայմաններին և նոր բուժհամալիրի կառուցման ծրագրերին: Այն տեղեկայվելու է ներկայիս հիվանդանոցին հարակից տարածքում, որի հողահատկացումը Վանաձորի քաղաքապետարանն արդեն իսկ կատարել է: Նոր բուժհամալիրի կառուցման նպատակով ներկայում բանակցություններ են ընթանում Համաշխարհային բանկի հետ՝ 8-10 մլն դոլարի վարկային միջոցներ ստանալու համար: Ծրագրվում է, որ համալիրում կտեղակայվեն վիրաբուժական, թերապևտիկ, գինեկոլոգիական, մանկաբարձական ծառայությունները և ծննդատունը: Բուժհամալիրը հագեցած կլինի ժամանակակից սարքավորումներով և կունենա 190 մահճակալ, որոնց թիվը հետագայում հնարավոր է ավելացվի:
Այնուհետև, Տիգրան Սարգսյանն այցելել է Արագածոտնի մարզում 2009թ-ին հիմնադրված «Գոլդն Գրեյպ Արմաս» ընկերություն, ծանոթացել իրականացվող ներդրումային ծրագրերին: Ընկերությունը 180 հեկտար տարածքում նախատեսում է կազմակերպել խաղողի վերամշակում, գինու և կոնյակի արտադրություն:
Այդ նպատակով ՀՀ կառավարությունը 2010թ-ին երեք տարի ժամկետով հետաձգել էր ընկերության կողմից ծրագրի շրջանակներում ներմուծվող սարքավորումների ավելացված արժեքի հարկի վճարումը:
Ներդրումային ծրագրի շրջանակներում արդեն իսկ ցանկապատվել է ամբողջ տարածքը, ձեռք են բերվել 30 միավոր գյուղտեխնիկա և մեքենաներ, մշակվել են հողատարածքները, որտեղ տնկվել է մոտ 400 հազար խաղողի վազ և 7500 պտղատու ծառ: Իտալացի մասնագետների կողմից լիովին ավարտվել են գործարանի շինության արտաքին բարեկարգման և համապատասխան պահեստների ու ավտոտնակների շինարարական աշխատանքները:
«Գոլդն Գրեյպ Արմաս»-ն արտադրության կազմակերպման և սարքավորումների ձեռքբերման համար իրականացնում է 6.6 մլրդ դրամի ներդրում, որը հիմնականում ուղղվելու է նոր` իտալական և ամերիկյան արտադրության ժամանակակից սարքավորումների ձեռքբերմանը, որոնց հզորությունները թույլ կտան վերամշակել տարեկան մինչև 6000 տոննա խաղող: Նախնական արտադրական փուլում նախատեսվում է տարեկան մթերել մինչև 3000 տոննա խաղող` վերամշակման արդյունքնում ստանալով մոտ 4200 լիտր գինու և 1850 լիտր կոնյակի հյութ, որը սկզբնական ժամանակահատվածում հնարավորություն կտա արտադրել մոտ 560 հազար շիշ գինի և 740 հազար շիշ կոնյակ: Ընկերությունն իր արտադրանքը նախատեսում է իրացնել ԱՄՆ-ի, ԱՊՀ-ի և ԵՄ-ի երկրներում:
2011թ-ի հուլիսին տեղացած հորդառատ անձրևներից և փոթորկից ընկերությունը մեծ վնասներ է կրել, սակայն վնասի վերականգնման աշխատանքները ներկայում շարունակվում են: Ծրագրի մեկնարկն, ըստ կանխատեսումների, նախատեսված էր 2011թ-ին, սակայն առաջացած խնդիրների հետևանքով ներկայում ժամկետները հստակեցվում են:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ