Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 27 հունվարի 2004

Հունվարի 27-ին Ստոկհոլմում ցեղասպանության խնդիրներին նվիրված միջազգային համաժողովը շարունակում էր աշխատանքը: Այն առավոտյան սկսվել է պավիրակությունների ղեկավարների ելույթներով, որին հաջորդել են «Կանխարգելման պատասխանատվություն» թեմայով լիագումար երկրորդ նիստն ու սեմինարներ:

Համաժողովին մասնակցելուց բացի, այսօր ևս ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը մի քանի երկկողմ հանդիպումներ է ունեցել: Մասնավորապես, Հայաստանի վարչապետը հանդիպել է Իտալիայի պատվիրակության ղեկավար, արտաքին գործերի նախարարի տեղակալ տիկին Մարգերիտա Բոնիվերի հետ, որն Իտալիայի՝ Եվրամիությունում նախագահության ընթացքում քանիցս այցելել է Հայաստան և քաջածանոթ է մեր խնդիրներին: Իր խոսքի սկզբում տիկին Բոնիվերը նախ մեր երկրից ստացած տպավորություններն է ներկայացրել վարչապետ Անդրանիկ Մարգարյանին՝ նշելով, որ իր այցերը նպաստավոր են եղել նաև հայ-իտալական երկկողմ հարաբերությունների զարգացման առումով: Զրույցի ընթացքում տիկին Մարգերիտա Բոնիվերը ողջունել է մահապատիժը վերացնելու՝ Հայաստանի որոշումը, որով, ըստ նրա, երկիրն իր ամբողջական նվիրվածությունն է հավաստել մարդու իրավունքների խրախուսմանն ու պաշտպանությանը: Նա նաև շնորհավորել է Հայաստանի կառավարությանը՝ տնտեսական բարձր ցուցանիշների ապահովման կապակցությամբ, ընդգծելով, որ իր կարծիքով դա ոչ միայն երկրի քաղաքական կայունության շնորհիվ է հաջողվել, այլ նաև կառավարության զգալի ունակությունների, մեծ աշխատանքի արդյունքում: Իտալիայի պատվիրակության ղեկավարը ուրախությամբ շնորհավորել է նաև Հայաստանը ՄԱԿ-ի տնտեսական-սոցիալական խորհրդի անդամ ընտրվելու առթիվ: Զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ հարաբերություններից բացի, միջազգային տարբեր կառույցներում հաջողությամբ զարգացող հայ-իտալական փոխշահավետ համագործակցությունն ու մինյանց սատարելու պատրաստակամությունը: Տիկին Բոնիվերն անդրադարձել է նաև համաժողովի առաջին օրը հնչած ՀՀ վարչապետի ելույթին՝ այն դրական գնահատելով և վստահեցնելով, որ դրանում արված առաջարկը՝ 2005թ. պատերազմների, ցեղասպանությունների, տեղահանումների և ժողովուրդների իրավունքների ոտնահարման դեմ պայքարի և ոգեկոչման տարի հայտարարելու մասին, լրջագույնս կքննարկեն իրենց կառավարությունում և արդյունքների մասին կտեղեկացնեն: Այս թեմայի վերաբերյալ նա նշել է, որ կարող է վստահաբար ասել՝ որևէ մեկին և առաջին հերթին երիտասարդ սերնդին չպետք է թույլ տրվի մոռացության մատնել տարիներ առաջ տեղի ունեցածը, քանի որ դա կարևոր գործիք է մարդկային իրավունքների ուսուցման համար: Ցանկացած այդօրինակ հանցագործություն, ըստ Մ. Բոնիվերի, պետք է խստագույնս դատապարտվի և պատժվի:

Վարչապետ Ա. Մարգարյանը, շնորհակալություն հայտնելով այն աջակցության և համառ ջանքերի համար, որ Իտալիան ցուցաբերում է Եվրամիության կազմում նոր հարևանների, այդ թվում՝ Հարավային Կովկասի երկրների ընդգրկման ուղղությամբ, հույս է հատնել, որ դրանք, ի վերջո, դրական արդյունքի կհանգեցնեն, քանի որ, ըստ ՀՀ վաչապետի, Հարավային Կովկասի երեք երկրներն էլ իրենց ճանապարհ են ընտրել ինտեգրացումը Եվրոպական ընտանիքին: Անդրանիկ Մարգարյանը համառոտ անդրադարձել է Եվրախորհրդին անդամակցելուց ի վեր Հայաստանի պարտավորությունների կատարման ընթացքին, որտեղ զգալի աշխատանք է տվել, իսկ որոշ պարտավորություններ էլ, ըստ վարչապետի, կատարման ընթացքի մեջ են: Դրանք Հայաստանն ստանձնել է կամավոր և կատարումն առաջին հերթին կարևոր է հենց երկրի համար: Խոսելով տիկին Բոնիվերի նշած տնտեսական բարձր ցուցանիշների մասին, Հայաստանի վարչապետը նշել է, որ այժմ կառավարությունն իր առաջնահերթ խնդիրն է համարում մակրոտնտեսական գոհացուցիչ այդ ցուցանիշները ժողովրդի սեփականությունը դարձնելը: Այդ նպատակով, ըստ նրա, կառավարությունն արդեն հաստատել է երկու կարևորագույն փաստաթուղթ՝ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը և հակակոռուպցիոն ռազմավարությունը և իր բոլոր ծրագրերը կառուցում է դրանց հիման վրա: Հայաստանի տնտեսական լիբերալ դաշտն ու ազգային օրենսդրությունը, որ հնարավորինս մոտեցվում են եվրոպական օրենսդրությանը, ըստ Ա. Մարգարյանի, ևս բավականաչափ կնպաստեն սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը:

Վարչապետի երկկողմ հանդիպումներից հարկ է նշել նաև ԱՄՆ պաշտոնական պատվիրակության անդամ, ռաբբի Արթուր Շնեյերի հետ հանդիպումը, որը հայտնի է Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված իր ջանքերով: Պարոն Շնեյերը հանդիպում էր խնդրել ՀՀ վարչապետի հետ՝ իր պատրաստակամությունը հայտնելու հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցում օգտակար լինելու համար: Զրույցի ընթացքում պարոն Արթուր Շնեյերը փորձել է ՀՀ վարչապետից ճշտել, թե հատկապես ինչպե՞ս կարող է օգնել և ի՞նչ տեսակետ ունի Հայաստանը այդ հարցում: Անդրանիկ Մարգարյանը, վերահաստատելով Հայաստանի կողմից բազմիցս հայտարարված այն դիրքորոշումը, որ մեր երկիրը պատրաստ է հարևան Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, առանց հարցը քաղաքականացնելու և դրանք Հայոց ցեղասպանության ու ԼՂՀ-ի խնդրի հետ կապելու, նշել է, որ տնտեսական հարաբերությունների, գործարար կապերի հաստատումը ևս կարող են մեծ խթան հանդիսանալ երկու պետությունների հարաբերությունների բարելավման համար.«Մենք չենք ընտրում մեր հարևաններին, բայց նախընտրում ենք նրանց հետ ապրել խաղաղության, համագործակցության, բարիդրացիական հարաբերությունների պայմաններում և փորձում ենք ժամանակակից աշխարհին համընթաց քայլել: Հայաստանի համար կարևոր է Թուրքիան տեսնել անցյալի բեռից ազատված, ներկայի մերժողական քաղաքականությունից ձերբազատված և եվրոպական կառույցներին ինտեգրմանը միտված երկիր»,- իր խոսքում ընդգծել է ՀՀ վարչապետը, ավելացնելով, որ, ցավոք, այժմ նմանատիպ դրական ազդակներ չկան Թուրքիայի կողմից:

Ռաբբի Արթուր Շնեյերը զրույցի ընթացքում, շնոհակալություն հայտնելով Հայաստանում հրեական համայնքի նկատմամբ ցուցաբերվող ուշադրության համար, նշել է, որ ինքն էլ պատրաստ է հնարավորինս աջակցել հայերին: Բարեբախտություն համարելով այն, որ Հայաստանի խնդիրը իր հարևանների հետ կրոնական բնույթի չէ, այլ քաղաքական, ռաբբի Շնեյերը նշել է, թե իր կարծիքով քաղաքակրթությունների երկխոսության զարգացումը ևս բավականաչափ օգտակար կարող է լինել քաղաքական խնդիրների հանգուցալուծման համար և այդ ուղղությամբ ինքը որոշակի աշխատանք կտանի: Ռաբբի Արթուր Շնեյերը, որ Սպիտակի երկրաշարժից հետո մեր երկրի բարեկամների ու աջակիցների մեջ է եղել, իր հավաստմամբ, շարունակում է ակտիվ շփումներ ունենալ հայերի հետ, որի հերթական վկայությունը մայիսի սկզբին Վաշինգտոնում հայ համայնքի կողմից իր պատվին կազմակերպվելիք ընդունելությունը կլինի:

Անդրանիկ Մարգարյանն այսօր հանդիպում է ունեցել նաև նշանավոր միջազգային գործիչ, Ավստրիայի նախկին արտգործնախարար, ճգնաժամերի հաղթահարման միջազգային խմբի նախագահ Գառեթ Էվենսի հետ, որն հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանում և ընդհանուր Հարավային Կովկասում տեղի ունեցող քաղաքական զարգացումների շուրջ և իր կազմակերպության կողմից պատրաստակամություն հայտնել նպաստելու ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթաին: Նա նաև ցանկություն է հայտնել այցելելու Հայաստան:

Սպասվում է, որ Ստոկհոլմում ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը այս օրերին երկկողմ այլ հանդիպումներ էլ կունենա:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ