Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 15 փետրվարի 2001

Փետրվարի 15-ին տեղի ունեցավ ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Գ.Մարտիրոսյանը: Հանձնաժողովը քննարկեց մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում 2000 թվականի ընթացքում կատարված աշխատանքների նախնական արդյունքները: Մասնավորապես՝ անցյալ տարվա ընթացքում 36 երկրներից, 147 կազմակերպությունների հասցեով բարեգործական ծրագրերի շրջանակներում հանրապետություն են ներմուծվել շուրջ 41 մլրդ դրամ մաքսային արժեքով բեռներ, որոնց շուրջ 44 %-ը առողջապահության բնագավառի բեռներ են, իսկ 26.3%-ը՝ սննդամթերք: Հանրապետությունում գրանցված 89 կազմակերպություններ իրականացրել են երկարաժամկետ ծրագրեր, որոնց շրջանակներում, մասնավորապես, կառուցվել և վերակառուցվել է 557 բնակարան, կառուցվել է 30 ջրագիծ և վերանորոգվել՝ 42-ը, կառուցվել է 9 դպրոց, վերանորոգվել՝ 63-ը, բարեգործների կողմից համաֆինանսավորվել է 16 դպրոցի շինարարություն, կառուցվել է 2 բուժկետ, վերանորոգման աշխատանքներ են իրականացվել 21 բուժհաստատություններում: Հանձնաժողովի անդամների կողմից արվեցին առաջարկություններ ծրագրերի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով դոնորների և ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հետ նախարարությունների, գերատեսչությունների և մարզպետարանների համագործակցությունը բարելավելու ուղղությամբ: Հանձնաժողովը հաստատեց 2001 թվականի ընթացքում իրականացվող 7 բարեգործական ծրագիր: Դրանց թվում են ԱՄՆ-ի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող ավանդական բազմաբնույթ ծրագրերը, Ամերիկայի հայկական համագումարի Երևանի մասնաճյուղի, «Ֆրանսիական ժողովրդական աջակցություն» կազմակերպության կողմից իրականացվող՝ երաշտից տուժած անապահով ընտանիքներին աջակցության, Կաթոլիկ օգնության ծառայության հայաստանյան գրասենյակի կողմից Սյունիքի մարզի 7 դպրոցների վերանորոգման, Հայաստանի հրեական կրոնական համայնքի և այլ կազմակերպությունների ծրագրերը: Նիստում քննարկվեցին նաև առանձին կազմակերպությունների հասցեով բարեգործական բեռների ներմուծման ու բաշխման, ինչպես նաև նախկինում հաստատված ծրագրերի իրականացման հետ անմիջականորեն կապված ու դրանց համար զգալի նշանակություն ունեցող գործարքների և այլ հարցեր:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ