Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 25 ապրիլի 2012

Վարչապետն ընդունել է Լատվիայի պետական եկամուտների ծառայության պատվիրակությանը



Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության պետական եկամուտների ծառայության (ՊԵԾ) գլխավոր տնօրեն Նելիա Եզդակովայի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին` վարչապետը նշել է. «Մեզ հետաքրքրում է ձեր փորձը: Հարկային և մաքսային վարչարարության ոլորտը գտնվում է թե՛ գործարար միջավայրի, թե՛ հասարակության ուշադրության կենտրոնում: Մենք շահագրգռված ենք երկկողմ կապերի ամրապնդման հարցում, և փորձի փոխանակումը օգտակար կլինի մեզ համար»:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Նելիա Եզդակովան նշել է, որ առաջին անգամ է այցելում Հայաստան և տպավորված է մեր երկրով: Նա տեղեկացրել է, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ գործընկերների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հարկային և մաքսային ոլորտներում համագործակցության ուղղությունները: Լատվիայի ՊԵԾ տնօրենը խոսել է իր ղեկավարած կառույցի գործունեության և իրականացվող բարեփոխումների մասին:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ ԵՄ անդամ հանդիսացող Լատվիայի ՊԵԾ-ի հետ փորձի և տեղեկատվության փոխանակումն օգտակար կլինի հարկային և մաքսային օրենսդրության վարչարարության կատարելագործման առումով:
Լատվիայի ՊԵԾ գլխավոր տնօրեն Նելիա Եզդակովայի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի ապրիլի 24-27-ը։ Ապրիլի 26-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ և Լատվիայի Հանրապետության ՊԵԾ ղեկավարների կողմից կստորագրվի «ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Լատվայի Հանրապետության պետական եկամուտների ծառայության միջև տեխնիկական համագործակցության վերաբերյալ» համաձայնագիր, որի նպատակը երկու երկրներում հարկերից խուսափելու դեմ պայքարի հարցում համագործակցության խորացումն է ու հարկային և մաքսային մարմինների միջև փորձի փոխանակումը։

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ