Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 23 ապրիլի 2012

Տիգրան Սարգսյանն ընդունել է Միլանի նահագապետին




Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Միլանի նահանգապետ Գվիդո Պոդեստային: Ողջունելով հյուրին կառավարությունում՝ վարչապետը նշել է. «Ուրախ եմ, որ գտնվում եք Հայաստանում: Մենք պետք է օգտագործենք այս հնարավորությունը՝ համագործակցության նոր ուղիներ գտնելու և երկկողմ կապերն ամրապնդելու համար»:
Նշելով, որ Միլանի հայ համայնքի հետ ձևավորվել են գերազանց հարաբերություններ՝ Գվիդո Պոդեստան ասել է, որ առկա են մի քանի ուղղություններ, որտեղ կան համագործակցության լավ հնարավորություններ: Խոսելով գործարար կապերի հաստատման վերաբերյալ՝ Միլանի նահանգապետը տեղեկացրել է, որ առաջիկա նոյեմբերին ֆուտբոլի Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպման շրջանակներում Հայաստան է ժամանելու իտալացի գործարարներից կազմված մեծ պատվիրակություն:
Այս համատեքստում, զրուցակիները քննարկել են մեր երկրում իրականացվող Հյուսիս-հարավ ավտոմայրուղու, նոր ատոմային էներգաբլոկի կառուցման և ներդրումային այլ ծրագրերում հնարավոր համագործակցությանն առնչվող հարցեր:
Կողմերն անդրադարձ են կատարել նաև Հայաստանում ստեղծվող ազատ տնտեսական գոտիներում իտալական կողմից ներդրումների հնարավոր ներգրավմանը, տեքստիլ արդյունաբերության, ճշգրիտ մեքենաշինության, գյուղատնտեսության, դեղագործության, մշակույթի, կրթության և զբոսաշրջության բնագավառներում համագործակցության զարգացմանը և կապերի հաստատմանը:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ