Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 23 ապրիլի 2012

Հանդիպում Վենետիկի քաղաքապետի հետ



Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Վենետիկի քաղաքապետ Ջորջիո Օրսոնիին, ով Հայաստան է այցելում առաջին անգամ «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառման շրջանակում: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին:
«Ուրախ ենք ընդունելու Ձեզ, մանավանդ այն բանից հետո, երբ Վենետիկում երկու քաղաքների միջև համագործակցության համաձայնագիր ստորագրվեց: Կարծում եմ` դա նոր էջ է բացում մեր հարաբերություններում: Ցանկանում եմ Ձեզ հավաստիացնել, որ մենք դրանում խիստ շահագրգռված ենք: Կան բազմաթիվ ոլորտներ, որտեղ համագործակցության մեծ ներուժ ունենք, և կառավարությունը ջանքեր կգործադրի, որպեսզի այդ ներուժն իրացվի», - նշել է ՀՀ կառավարության ղեկավարը:
Վենետիկի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար` նշելով, որ քույր քաղաքներ դառնալու առաջնային նպատակներից է տնտեսական և մշակութային հարաբերությունների զարգացումը (2011 թ. դեկտեմբերին` ՀՀ Նախագահի Իտալիա այցի շրջանակում Երևանի և Վենետիկի քաղաքապետերն ստորագրել են երկու քաղաքների միջև համագործակցության համաձայնագիր):
Զրուցակիցները քննարկել են երկկողմ գործակցության զարգացման հնարավոր ուղղությունները: Տիգրան Սարգսյանը որպես հեռանկարային ոլորտներ առանձնացրել է զբոսաշրջությունը և տեքստիլ արդյունաբերությունը: Զբոսաշրջության զարգացման առումով կարևորվել է օդային ուղիղ հաղորդակցության հաստատումը: Ջորջիո Օրսոնին նշել է, որ իրենք շահագրգռված են նշված բնագավառներում համագործակցության խորացմամբ և պատրաստ են կիսվել իրենց փորձով:
Երկուստեք անհրաժեշտ է համարվել Հայաստանի և Իտալիայի միջև գործարար շփումների ընդլայնումն ու զարգացումը։ Այդ համատեքստում կողմերը ողջունել են այս տարի աշնանը Իտալիայում հայ-իտալական գործարար համաժողովի անցկացումը, ինչը հնարավորություն կտա քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:
Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև երկու երկրների մշակութային դարավոր կապերի սերտացմանը: Այս առումով Վենետիկի քաղաքապետը նշել է, որ դրանում մեծ դեր են խաղացել Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանությունը և Մուրադ-Ռաֆայելյան վարժարանը որպես պատմական գիտակրթական կենտրոններ: Նա ընդգծել է, որ իրենք ջանք կգործադրեն այս կրթօջախների գործունեությունը վերսկսելու համար:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ