Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 18 ապրիլի 2012

Ազգային մրցունակության բարձրացման նպատակով կառավարությունը փոխել է իր շեշտադրումները




Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Հայաստանի 2011-2012 թվականների Ազգային մրցունակության զեկույցի շնորհանդեսին: Ողջունելով ներկաներին՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս երկրի մրցունակության բարձրացման խնդիրներին` դիտարկելով այն ժամանակակից աշխարհի կարևորագույն հատկանիշներից մեկը: «Ազգային մրցունակության բարձրացմանն ուղվված կառավարության միջոցառումները շեշտակիորեն փոխվել են: Մասնավորապես, կառավարությունը որդեգրել է նոր քաղաքականություն, որի նպատակն է մակրո կարգավորումներից անցնել միկրո միջավայրում բիզնեսի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը: Այդ տեսակետից արդյունաբերական ճյուղային քաղաքականությունը, որը միտված է արտահաննման ծավալների ավելացմանը, դրա վառ օրինակներից մեկն է»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետի խոսքով՝ նախկինում պետությունների և կառավարությունների պարտականությունները կայանում էր նրանում, որ նրանք պետք է ստեղծեին բիզնեսի համար բարենպաստ միջավայր, հավասար մրցակցային պայմաններ և այդ շուկայական կանոնների դեպքում մրցակցությունը կբացահայտեր, թե որոնք են առաջնահերթ ճյուղերը, ինչպես նաև մրցակցության մեջ կայացած, ուժեղ և թույլ ձեռնարկությունները: «Այսօր շեշտադրումները փոխվել են և կառավարությունները իրավունք չունեն բավարարվել միայն միջավայրի վրա շեշտադրումներ կատարելով, նրանք պարտավոր են նաև միկրո մակարդակում աջակցություն ցուցաբերել բիզնեսի ներկայացուցիչներին, այսինքն` կառավարությունները պետք է լինեն պրոակտիվ նաև այդ միկրո մակարդակում», - ասել է Տիգրան Սարգսյանը:
Կառավարության ղեկավարի խոսքերով` տնտեսության կարգավորումը պետություն-մասնավոր համագործակցության մեջ է, ինչի համար պետությունը պարտավոր է ստեղծել նոր հարթակ, որտեղ փոխադարձ պարտավորությունները պետք է լինեն երկուստեք հստակ: «Այդ իսկ պատճառով մասնավոր հատվածի հետ ստեղծվել է մի հարթակ, որը ճյուղային արդյունաբերական քաղաքականությունն իրականցնելիս լեգիտիմություն է հաղորդում կառավարության որոշումներին: Այդ հարթակում ձեռք են բերվում հստակ պայմանավորվածություններ, որտեղ և մասնավոր հատվածի, և կառավարության համար հստակ են, թե ինչ գործառույթներ և պարտավորություններ են իրականացնելու կողմերը»,- նշել է Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ միևնույն ժամանակ այդպիսի պայմանավորվածությունները պայմանագրերի տեսքով պարտավորեցնում են մասնավոր հատվածին իրականացնել ներդրումներ: «Սա նոր երևույթ և շեշտադրում է մեր տնտեսական քաղաքականության մեջ: Մենք այս ուղղությամբ շարժվում ենք առաջ` գիտակցելով, որ սա մի ճանապարհ է, որը կարող է էապես բարձրացնել մեր տնտեսության մրցունակությունը»,- նշել է վարչապետը:
Ազգային մրցունակության զեկույցը, վարչապետի կարծիքով՝ հնարավորություն է տալիս համետատության մեջ` տարածաշրջանային կամ համաշխարհային կտրվածքով, տեսնել ՀՀ-ի ընդհանուր պատկերը, բացահայտել մեր երկրի մրցունակության թույլ կողմերի պատճառները, ինչպես նաև ճշգրիտ գնահատել այն միտումները, որոնք կարող են էապես ավելացնել մեր երկրի մրցունակությունը:
Համաձայն զեկույցի՝ Հայաստանի մրցունակության կատարողականը, որն աստիճանական անկում է գրանցել 2005 թվականից ի վեր, 2011-ին վերափոխվել է դրականի՝ արտացոլելով կառուցվածքային փոփոխությունները: 2011-ին Հայաստանն զգալիորեն բարելավել է իր մրցունակության դիրքը 2010-ի Մրցունակության համաշխարհային զեկույցի ուսումնասիրության համեմատ: Նախորդ տարի մրցունակության կատարողականով Հայաստանն զբաղերցերլ է 92-րդ տեղը 142 երկրների մեջ՝ 2010-ի արդյունքների համեմատ իր դիրքի 6 միավորով բարելավման և ընդհանուր գնահատականի 4 տոկոսանոց աճի արդյունքում:
Ըստ զեկույցի՝ 2008-ից դիտվող անկման միտումների համատեքստում 2011-ին գրանցվել է 4,6 տոկոս խոստումնալից աճի տեմպ, ինչի արդյունքում ստեղծվել են հետագա տնտեսական աճի ապահովման լավ հիմքեր: 2011-ն առաջին տարին էր, երբ մրցունակության և տնտեսության կատարողականի ցուցանիշները Հայաստանում փոխվել են նույն ուղղությամբ, ինչը կարող է մատնանշել անցում տնտեսական իրականության առավել հավասարակշռված վիճակի: Զեկույցում արձանագրվել է, որ համեմատ այլ երկրների՝ Հայաստանը համարվում է ամենացածր պարտք ունեցող երկրներից մեկը, որի արտաքին պարտքի սպասարկման գործընթացը գտնվում է կառավարելիության մակարդակում:
Զեկույցում նշվում է նաև, որ 2010-2011 թթ.-ին անցում է կատարվել առավել նախաձեռնողական, համագործակցող քաղաքականության: Այս ընթացքում մեր երկիրը գրանցել է նաև ներդրումների տպավորիչ աճ. Հայաստանի ՀՆԱ-ում համախառն կապիտալի կուտակման մասնաբաժնի ցուցանիշով մեր երկիրը գտնվում է առաջատար երկրների շարքում:

Զեկույցը պատրաստել և հրատարակել են «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը և «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերությությունը:


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ