Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 17 ապրիլի 2012

Տիգրան Սարգսյանն ընդունել է Սերգեյ Մարտինովին




Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Մարտինովին: Ողջունելով հյուրին Հայաստանում՝ վարչապետը նշել է. «Հայաստանի և Բելառուսի միջև պատմականորեն ձևավորվել են ջերմ, բարեկամական և քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններ, ինչի համար ուրախ ենք: Միաժամանակ, տնտեսական ոլորտում առկա է երկկողմ կապերի զարգացման և ընդլայնման մեծ ներուժ: Մենք պարտավոր ենք ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ տնտեսական փոխհարաբերությունների ամրապնդման համար»:
Զրուցակիցները կարևորել են հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները, որի հաջորդ նիստը կայանալու է ընթացիկ տարվա աշնանը՝ Մինսկում:
Այս համատեքստում, Տիգրան Սարգսյանը և Սերգեյ Մարտինովը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցությանն առնվչող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանում Հյուսիս-հարավ ավտոմայրուղու և ատոմային նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքներին բելառուսական կողմի հնարավոր ներգրավմանը, մեր երկրում հիմնված բելառուսական գյուղատնտեսական լիզինգային ընկերության գործունեությանը, ինչպես նաև գյուղտեխնիկայի հնարավոր մատակարարմանը:
Կողմերը քննարկել են Երևանի ավտոբուսային պարկը և վերելակային տնտեսությունը բելառուսական ավտոբուսներով ու վերելակներով համալրելուն առնվչող հարցեր: Վարչապետ Սարգսյանը և Սերգեյ Մարտինովը հեռանկարային են համարվել ադամանդագործության, ատոմային էներգիայի և զբոսաշրջության բնագավառներում Հայաստանի և Բելառուսի միջև համագործակցությունը:
Հանդիպման ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Բելառուսի ֆինանսների նախարարության միջև ստորագրվել է ոսկերչական ոլորտում համագործակցության հուշագիր: Այն ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը և Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Մարտինովը:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ