Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 16 ապրիլի 2012

Տիգրան Սարգսյանն ընդունել է Իսրայելի գյուղատնտեսության եւ գյուղական զարգացման նախարարին




Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Իսրայելի գյուղատնտեսության եւ գյուղական զարգացման նախարար Օրիթ Նոկեդի գլխավորած պատվիրակությանը: «Ձեր այցը Հայաստան կարելի է դիտարկել որպես նոր քայլ հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման ճանապարհին: Մենք շահագրգռված ենք դրանում և պատրաստ ենք անցնել այդ ճանապարհը»,- ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարը նշել է, որ առկա է երկկողմ համագործակցության մեծ դաշտ, հատկապես, տնտեսական ոլորտում: Տիգրան Սարգսյանի խոսքով՝ մեր երկրի համար օգտակար և կիրառելի են գյուղատնտեսության բնագավառում Իսրայելի կողմից ներդրվող նորագույն տեխնոլոգիաները: Այդ առումով, վարչապետը կարևորել է փորձի փոխանակումը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Օրիթ Նոկեդին տեղեկացրել է, որ գյուղատնտեսության բնագավառում նախատեսվում է ստորագրել երկկողմ համագործակցության համաձայնագիր: «Պատրաստ ենք կիսվել մեր կուտակած փորձով: Վստահ եմ, որ կարող ենք միասին աշխատել հաջողությամբ և իրականացնել գործնական տարբեր ծրագրեր: Համոզված եմ, որ կարող ենք Հայաստանի հետ համագործակցել նաև այլ ոլորտներում»,- ասել է Իսրայելի գյուղատնտեսության եւ գյուղական զարգացման նախարարը:
Այդ առումով, Օրիթ Նոկեդին նշել է, որ ստեղծվելու է հայ-իսրայելական աշխատանքային խումբը, որը կմշակի համատեղ ծրագրեր, կիրականացնի փորձի փոխանակում և այլն:
Զրուցակիցները քննարկել են նաև զբոսաշրջության, դեղագործության, ճարտարագիտության և այլ բնագավառներում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ