Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 16 ապրիլի 2012

Երևանում բացվել է «Կառուցել առանց քանդելու» խորագրով ցուցահանդեսը




Վարչապետ Տիգրան Սարգսյանը Երևանի պատմության թանգարանում ներկա է գտնվել «Կառուցել առանց քանդելու» խորագիրը կրող ցուցահանդեսի բացմանը, որն անցկացվում է ՀՀ կառավարության հովանու ներքո:
Վարչապետը ՀՀ մշակույթի նախարարի և Երևանի քաղաքապետի ուղեկցությամբ շրջել է սրահներով, ծանոթացել ցուցահանդեսի շրջանակում ներկայացված Երևանի մի շարք հուշարձան-շենքերի լուսանկարային պատմություններին, որոնց հեղինակը ֆոտոլրագրող Հայկ Բիանջյանն է:
Ցուցահանդսում ներկայացված է նաև Ճարտարապետ Գարեգին Եղոյանի նախագծի հատակագիծը՝ Պուշկին-Աբովյան-Սախարովի հրապարակ տարածքի նոր ներդրումային ծրագրի վերաբերյալ, որով նախատեսվում է պատմական շենքերի պահպանմամբ իրականացնել ճարտարապետական նոր նախագծեր:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը 2012 թ. ապրիլի 10-ին Էրեբունի վարչական շրջանի բնակչության հետ հանդիման ժամանակ անդրադարձել էր բնապահպանական ու քաղաքաշինական խնդիրներին և նշել. «Մենք հպարտանում ենք այն ամենով, ինչը ձևավորում է մեր պատկերացրած Երևանի կերպարը: Ավաղ, վերջին տասնամյակների ընթացքում մենք շատ բան ենք աղավաղել Երևանում, տնտեսական խնդիրների համատեքստում շատ հաճախ մոռացության են տրվել բնապահպանական և Երևանի նկարագիրը պահելու առաջնահերթությունները: Սա տխուր իրողություն է: Այսօր մենք փոխում ենք սլաքները և ասում` տնտեսական առաջնահերթություններն առաջնային չեն Երևանի նկարագիրը պահելու խնդրի հանդեպ: Ու այստեղ ես ձեզ խոստանում եմ՝ այսուհետև այդպես չի լինելու: Ավելին` մենք օրենքով բացառելու ենք Երևանի կենտրոնի որևէ կառուցապատում, եթե այն չի պատշաճում մայրաքաղաքի ճարտարապետությանը: Այսօր ակնհայտ է, որ կա հասարակական լուրջ պահանջարկ և նույնիսկ պայքար այս հարցում: Այստեղ մենք դաշնակիցներ ենք: Մի քանի տարի, և Երևանում վերջնականապես կհաղթանակի քաղաքի դիմագիծը պահելու առաջնահերթությունը»:
Հանրապետության Նախագահի նախանշած սկզբունքները և մայրաքաղաքի քաղաքաշինական խնդիրները գտնվելու են ՀՀ կառավարության, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ մշակույթի նախարարության մշտական ուշադրության կենտրոնում՝ մայրաքաղաքի ճարտարապետական դիմագիծը պահպանելու, բացթողումները վերացնելու և Երևանը նորովի զարգացնելու նպատակով:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ