Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 23 հունվարի 2004

Հունվարի 25-ին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Շվեդիայի Թագավորության մայրաքաղաք Ստոկհոլմ՝ հունվարի 25-ից 30-ը կայանալիք ցեղասպանության հարցերին նվիրված 4-րդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով: Պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Շուգարյանը, Շվեդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, կառավարության և արտաքին գործերի նախարարության համապատասխան վարչությունների ղեկավարներ:

Հունվարի 23-ի դրությամբ համաժողովին մասնակցելու ցանկություն է հայտնել 58 երկիր: Ստոկհոլմ մեկնող պատվիրակությունների մի մասը գլխավորում են պետությունների և կառավարությունների ղեկավարները: Սա չորորդ և վերջին համաժողովն է Ստոկհոլմի միջազգային ֆորումների շարքում և նվիրված է այսօր մարդկության առջև ծառացած մի շարք հրատապ հումանիտար, քաղաքական և բարոյական մարտահրավերներին: Ստոկհոլմյան առաջին ֆորումը, որը կայացել է 2000թ., ընդունել է «Հոլոքոսթի մասին՝ ուսուցման, հիշողության պահպանման և հետազոտության մասին» հռչակագիրը: Հաջորդ երկու համաժողովները, որոնց հրավիրված էր մասնակցելու նաև Հայաստանի պատվիրակությունը, կրում էին «Պայքար անհանդուրժողականության դեմ» և «Ճշմարտություն, արդարություն և հաշտություն» խորագրերը: Ներկա համաժողովն իր ուշադրությունը կկենտրոնացնի ապագայի վրա և կփորձի պատասխանել այն հարցին, թե ինչպես պաշտպանել մարդկությունը նոր ցեղասպանությունների վտանգից:

«Ցեղասպանության կանխարգելում, սպառնալիքներ և պատասխանատվություն» խորագրով միջազգային համաժողովը հունվարի 26-ին կբացի Շվեդիայի վարչապետ Գորան Պերսոնը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա կլինեն Շվեդիայի Կառլ 16-րդ Գուստավ թագավորը, թագավորական ընտանիքի անդամները, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը, Եվրամիության խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան: Նույն օրը տեղի կունենա համաժողովի առաջին լիագումար նիստը՝ «Վտանգի բացահայտում» թեմայով: Հունվարի 26-ին պետությունների և կառավարությունների ղեկավարների համար ճաշ կտրվի Շվեդիայի թագավորի անունից՝ նրա նստավայրում, իսկ Ստոկհոլմի քաղաքապետարանի դահլիճում կկայանա պատվիրակությունների ղեկավարների ընդունելություն Շվեդիայի վարչապետի անունից:

Հաջորդ երկու օրերին տեղի կունենան երկրորդ և երրորդ լիագումար նիստերը՝ «Կանխելու պատասխանատվություն» և «Ցեղասպանության կանխման հետագա քայլերը» թեմաներով: ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ելույթը նախատեսվում է հունվարի 28-ին՝ երկրորդ լիագումար նիստում:

Համաժողովի օրերին առանձին աշխատանքային խմբերում թեմատիկ քննարկումներ կկազմակերպվեն Ցեղասպանության կանխատեսման, կանխարգելման, հակազդման, հանրությանն իրազեկման, այդ ամենում կրթության, տեղեկատվության, զանգվածային լրատվամիջոցների դերի և այլ հայեցակետերի վերաբերյալ:

Համաժողովի շրջանակներում նախատեսվում են Հայաստանի վարչապետի երկկողմ հանդիպումները Շվեդիայի վարչապետ Գորան Պերսոնի, Շվեդիայի արտաքին գործերի նախարար տիկին Լայլա Ֆրեյվալդսի, ինչպես նաև հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Համաժողովի ընթացքում հնարավոր են նաև այլ երկկողմ հանդիպումներ:

Համաժողովի ավարտին, հունվարի 28-ին, նախատեսվում է Շվեդիայի վարչապետ Գորան Պերսոնի մամուլի ասուլիսը:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ