Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 12 ապրիլի 2012

Վարչապետ Տիգրան Սարգսյանի ներածական խոսքը ՀՀ կառավարության նիստում


Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։
Հիշում եք, որ բարեփոխումներին անդրադառնալու պարտավորություն եմ ստանձնել, և պարբերաբար ձեր դատին եմ ներկայացնում մոնիտորինգի արդյունքներ` ինչ հաջողություն ունենք, ինչ ենք մենք ստանում` բարեփոխումներ իրականացնելով այս կամ այն բնագավառում։ Երեկ հերթական հաշվետվությունն են ինձ ուղարկել, և ցանկանում եմ ձեզ ներկայացնել իրավիճակը, թե 6 բնագավառներում ինչպիսին են մեր քաղաքացիների ընկալումները բարեփոխումների վերաբերյալ։
Առաջինը. մենք փորձել ենք պարզել` արդյոք նրանք տեղեկացված են այս բարեփոխումների մասին և զգացել են բարեփոխումների արդյունքները։ Իրավիճակը հետևյալն է. ամենադրական ցուցանիշը մենք ունենք ավտոմեքենաների տեխզննման կտրոնների ընթացակարգի պարզեցման բնագավառում։ 90.7 տոկոսը, ովքեր տեղյակ են այս բարեփոխման մասին, գոհ են արդյունքներից, որ տեխզննման գործընթացն էապես պարզեցվել է։
Երկրորդ տեղում է մանկապարտեզներում, դպրոցներում և բուհերում բժշկական տեղեկանքների ներկայացման գործընթացի պարզեցումը։ 87.5 տոկոսը, ովքեր առնչվել են և տեղյակ են այդ բարեփոխման մասին, գոհ են արդյունքներից։
Երրորդ տեղում նոտարական գրասենյակներում ծառայությունների սակագների հստակեցման և նաև վերահսկման գործընթացն է, որից գոհ է օգտվողների 84.4 տոկոսը։
Չորրորդ տեղում վարորդական վկայականների տրամադրման գործընթացն է։ Այժմ վարորդական վկայականը կարելի է ստանալ` կատարելով մեկ օրինական վճարում և հանձնելով մեկ քննություն։ Առնչվողների 82.1 տոկոսը դրական է գնահատում այս բարեփոխման արդյունքը։
Հինգերորդ տեղում է կադաստրում անշարժ գույքի առքուվաճառքի և վարձակալության ժամանակ գործընթացների պարզեցումը, մասնավորապես այն, որ չափագրումներն այլևս պարտադիր չեն։ Տեղեկացվածների 79.3 տոկոսը գնահատում է, որ դրական արդյունքներն առկա են։
Ինչ եմ ցանկանում շեշտադրել, հարգելի գործընկերներ։ Մենք անցկացրեցինք մի մեծ քարոզարշավ իրականացված բարեփոխումների վերաբերյալ։ Նպատակ էր դրված, որ յուրաքանչյուր քաղաքացի իմանա իր իրավունքների մասին, որպեսզի շփվելով պետական տարբեր ծառայություններ մատուցող մարմինների հետ` նա կարողանա պաշտպանել իր իրավունքները։ «Ես գիտեմ» ակցիան գրանցել է բավական դրական արդյունքներ։ Մեր քաղաքացիները, տեղեկացված լինելով բարեփոխումների մասին, կարողանում են պաշտպանել իրենց իրավունքները պետական մարմիններում։ Դեռևս մեծ ժամանակ չի անցել, ինչ այս բարեփոխումներն սկսել ենք իրականացնել, բայց արդեն իսկ տեսնում ենք, որ դրական և շոշափելի արդյունքներ ունենք, և, ամենակարևորը, մեր քաղաքացիների ճնշող մեծամասնությունը, ովքեր օգտվում են մատուցվող ծառայություններից, համարում են, որ արդյունքները շոշափելի են և տեսանելի։
Մենք 6 ծառայության գծով իրականացրել ենք մոնիտորինգ, բայց, բնականաբար, շարունակելու ենք 18 տեսչական մարմինների, ինչպես նաև մնացած պետական ծառայությունների մոնիտորինգը, որտեղ ևս մենք իրականացնում ենք բարեփոխումներ։ Ավելի մանրամասն դուք կարող եք ծանոթանալ այս հաշվետվությանը` այցելելով կառավարության կայքէջ։ Երեկ առավոտյան հաշվետվությունը մանրակրկիտ կառուցվածքով տեղադրվել է մեր կայքում։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ