Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 10 ապրիլի 2012

Հրաժեշտի հանդիպում Հայաստանում Հնդկաստանի դեսպանի հետ



Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աչալ Կումար Մալհոտրային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Վարչապետ Սարգսյանը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում ծավալած արդյունավետ գործունեության և հայ-հնդկական բարեկամական համագործակցության ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար: Հրաժեշտի հանդիպումն առիթ է եղել, որ վարչապետն ու դեսպանն ամփոփեն երկու երկրների համատեղ ծրագրերի առկա արդյունքներն ու ակնկալիքները. «Կարող ենք գոհունակությամբ նշել, որ այս տարիների ընթացքում նկատվում է էական աշխուժացում հայ-հնդկական հարաբերություններում: Բավական է հիշատակել, որ մեծ սիրով մասնակցեցինք հայ-հնդկական տեղեկատվական տեխնոլոգիաների ուսումնական կենտրոնի բացմանը Երևանի պետական համալսարանում, որին մասնակցում էր նաև Հնդկաստանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների պետնախարար Սաչին Պայլոտը: Սա նշանակալի իրադարձություն է մեր հարաբերություններում, որովհետև ՏՏ ոլորտը մեզ համար գերակայություն է, և Հնդկաստանի փորձն այդ առումով ուսանելի է և կարևոր», - նշել է վարչապետը: Կառավարության ղեկավարը կարևորել է նաև Երևանում 2011 թ. հոկտեմբերին հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի նիստի և գործարար համաժողովի անցկացումը:
Հնդկաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության և համատեղ տարբեր ծրագրերի իրականացմանը ցուցաբերած աջակցության համար: Նա ընդգծել է, որ Հնդկաստանի կառավարությունը բարձր է գնահատում մեր երկրի հետ ունեցած բարեկամական հարաբերությունները և շահագրգռված է գործակցությունն ավելի բարձր մակարդակի հասցնելու և զարգացնելու գործում:
Հանդիպման ավարտին Տիգրան Սարգսյանը հաջողություն է մաղթել Աչալ Կումար Մալհոտրային հետագա գործունեության մեջ և նշել, որ Հայաստանում միշտ ուրախ են հյուրընկալելու բարեկամներին:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ