Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 22 հունվարի 2004

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Կառավարությունը հաստատել է Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի կատարումն ապահովող 2004-2006թթ. միջոցառումների ցանկը, որտեղ ևս, ինչպես տարեկան միջոցառումների ցանկում է, նշված են կատարողը, կատարման ժամկետը, նաև այն գերակայությունն ու քաղաքականության ուղղությունը, որից բխում են ցանկում ներառվող միջոցառումները:

Կառավարության անդամներն ի գիտություն են ընդունել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանի զեկուցումը՝ «ՀՀ կառավարության 2003թ. գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» կառավարության 2002թ. N2141-Ն որոշման կատարման վերաբերյալ: Զեկուցողը նշել է, որ 2003թ. ընթացքում կատարման ենթակա 385 միջոցառումներից 105-ը (27 տոկոս) համապատասխան ՀՀ օրենքի կամ օրենքում փոփոխությունների չընդունման, հարցի լրացուցիչ ուսումնասիրման անհրաժեշտության, հարցը այլ փաստաթղթերով կարգավորելու և այլ պատճառներով հանվել է ցանկից: Դրանցից 34-ը ընդգրկվել է 2004թ. ՀՀ կառավարության գործունեության ծրագրում: Ցանկում մնացած և կատարման ենթակա թվով 280 միջոցառումներից 2004թ. հունվարի 13-ի դրությամբ կատարվել է 278-ը, կամ 93,3 տոկոսը: Չի կատարվել ընդամենը 2 միջոցառում, կամ 0,7 տոկոսը: ըստ Մ. Թոփուզյանի, կատարված 278 կետերից 123-ը, կամ 43,9 տոկոսը իրականացվել է ուշացումով: Առավել շատ թվով (10-ից ավելի) ուշացումներով կատարված հանձնարարականներ ունեն ՀՀ բնապահպանության (18), առևտրի և տնտեսական զարգացման (13), կրթության և գիտության (10) նախարարությունները, առավել քիչ թվով՝ էներգետիկայի և մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունները (6 հանձնարարական):

ՀՀ ջրային օրենսգրքին համապատասխան կառավարությունը հաստատել է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոնները, պայմանագրերի օրինակելի ձևերը, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին միացման տեխնիկական պայմանների սահմանման կարգը: Որոշմամբ ջրաչափական սարքերի տեղադրման վերջնաժամկետ է սահմանվել՝ բազմաբնակարան շենքերի ջրամատակարարման ներքին ցանցերի մուտքագծերում, մինչև 2004թ. դեկտեմբերի 31-ը, իսկ անհատական բնակելի տների մուտքագծերում՝ մինչև 2004թ. հուլիսի 1-ը: Որոշման ընդունման կապակցությամբ, ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 1999թ. մարտի 13-ի «ՀՀ բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման բնագավառի գործունեության բարելավման միջոցառումների մասին» N149 որոշումը:

Կառավարության անդամները համաձայնություն են տվել ՏԱՍԻՍ-ի 2003թ. Տարածաշրջանային գործողությունների ծրագիրը և այդ ծրագրի ֆինանսավորման համաձայնագիրը կնքելու առաջարկությանը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է աջակցել ենթակառուցվածքների՝ մասնավորապես, տրանսպորտային անցուղիների (TRACECA ծրագրի միջոցով), էներգետիկ ենթակառուցվածքների (INOGATE ծրագրի միջոցով), տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների զարգացմանը, բնապահպանության ոլորտի, ինչպես նաև համապարփակ միգրացիոն համակարգի իրականացման խնդիրների լուծմանը: Այլ որոշումներով գործադիրը համաձայնություն է տվել նաև «Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության և ՀՀ կառավարության միջև հեռահաղորդակցության և տեղեկատվության ծառայությունների շրջանակներում համագործակցության մասին» արձանագրության, ինչպես նաև «ՀՀ կառավարության և Նորվեգիայի Թագավորության կառավարության միջև սեփական և երրորդ երկրների քաղաքացիների հետընդունման մասին» համաձայնագրի կնքման առաջարկություններին:

Կառավարությունը հաստատել է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների տրանսպորտային միջոցների պետական տեխնիկական զննության անցկացման և դրանց դեղին հիմնագույնի համարանիշերի հատկացման կարգը: Ըստ հաստատված կարգի, նշված կազմակերպությունների տրանսպորտային միջոցների պետական տեխնիկական զննությունն անցկացվում է տարեկան երկու անգամ՝ մարտի 1-ից մինչև ապրիլի 30-ը և սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը: Որոշման ընդունումը պայմանավորված է նրանով, որ վերջին շրջանում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկապես ոչ սարքին վիճակի պատճառով, հաճախակի են դարձել ճանապարհատրանսպորտային պատահարները:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն, գործադիրը սահմանել է, որ նշված օրենքով սահմանված կարգով հաշվարկված և ապահովագրական ստաժում հաշվառված այլ բնույթի գործունեության ժամանակահատվածների ֆինանսավորումը, սկսած 2004թ. հունվարից, իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներից: Որոշմամբ հաստատվել է նաև այդ ֆինանսավորումն իրականացնելու կարգը:

«Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմում և առանձնացված ստորաբաժանումներում ծառայող դիվանագետների պաշտոնային դրույքաչափերը: Որոշման ընդունումը պայմանավորված է արտաքին գործերի համակարգում՝ դեսպանություններում և ԱԳՆ աշխատակազմում, նույն կամ հավասարազոր պաշտոն զբաղեցնող դիվանագետների պաշտոնային դրույքաչափերի համապատասխանեցման անհրաժեշտությամբ:

Մեկ այլ որոշմամբ գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2000թ. հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի մասին» N350 որոշման մեջ: Հաշվի առնելով, որ աղքատության ընտանեկան նպաստի համար 2004թ. պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցները 2003թ. համեմատությամբ ավելացել են շուրջ 30 տոկոսով, որոշվել է նպաստառու ընտանիքների թիվը թողնել անփոփոխ և ավելացնել նպաստի բազային մասը՝ 500 դրամով: Արդյունքում աղքատության ընտանեկան նպաստի ամսական չափը կբարձրանա մոտ 30 տոկոսով՝ 7500 դրամից հասնելով շուրջ 9200 դրամի:

Նիստում կառավարությունը հավանություն է տվել նաև «ՀՀ պետական պարգևների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար մեդալի մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ Սահմանադրությունից և հնարավորություն է ստեղծվում ՀՀ նախագահի կողմից՝ ՀՀ հասարակական կարգի և իրավակարգի պահպանման ու ամրապնդման բնագավառում պետությանը մատուցած համազգային նշանակություն ունեցող ծառայությունների համար Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրել ՀՀ քաղաքացիներին, օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ