Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 6 ապրիլի 2012

Քննարկվել են Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանն առնչվող հարցեր




Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստը: «Այս խորհուրդը մեծ առաքելություն ունի՝ խթանել Փոքր և միջին բիզնեսի զարգացումը մեր երկրում: Հարցն ունի քաղաքական բովանդակություն, որովհետև եթե փոքր բիզնեսը Հայաստանում չկայանա, մենք չենք կարողանա կառուցել քաղաքացիական հասարակություն: Դրա համար մենք խնդիրը դիտարկում ենք ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական տեսակետից: ՓՄՁ-ների զարգացման համար պարտավոր ենք ստեղծել ամուր հիմքեր: Համոզված եմ՝ մեր համատեղ աշխատանքը ցույց կտա այն ուղիները, թե ինչպես պետք է լուծել մեր առջև դրված խնդիրը»,- ասել է վարչապետը:
Այնուհետև ներկայացվել է ՓՄՁ զարգացման խորհրդի քարտուղարության հաշվետվությունը՝ կատարված աշխատանքների վերաբերյալ: Նշվել է, որ կառավարությունը սուբսիդավորում է ՓՄՁ-ների էլեկտրոնային ստորագրություն ձեռք բերելու ծախսերը: Մասնավորապես, 13 հազար 500 դրամի դիմաց այն հնարավոր կլինի ստանալ 3 հազար 500 դրամով:
Կպարզեցվի նաև բազմաբնակարան շենքերում բնակարանները ոչ բնակելի տարածքի փոխելու ընթացակարգը՝ որպես տարբեր տիպի գրասենյակներ օգտագործելու համար: Գրասենյակային տարածքների փոփոխումը բնակարանների և հակառակը կկատարվի  համայնքի ղեկավարի որոշման հիման վրա, սակայն ավելի պարզ ընթացակարգով: Բարեփոխման նպատակն է՝ պարզեցնել համապատասխան ընթացակարգերը և բիզնես իրականացնելու տեսանկյունից վերացնել լրացուցիչ խոչընդոտները:
Անցնելով օրակարգային հաջորդ՝ հավաքական բեռի փոխադրման ընթացակարգերի պարզեցման վերաբերյալ հարցին, նշվել է, որ Պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ քննարկվելու են հավաքական բեռների արտահանման ձևակերպումների ընթացքում խոչընդոտ հանդիսացող դեպքերը՝ առկա խնդիրները կարգավորելու նպատատակով:
Քննարկվել է նաև «ՀՀ մաքսային տարածքով ապրանքների և տրանսպորտային միջոցների տարանցիկ փոխադրման ու պարտադիր մաքսային ուղեկցման դեպքերը սահմանելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման վերանայման նպատակահարմարության հարցը: Առաջարկվել է համապատասխան փոփոխությունների միջոցով պարզեցնել բեռների տարանցման համար նախատեսված ընթացակարգերը, որը կնպաստի բիզնես միջավայրի բարելավմանը, և Հայաստանով տարանցիկ բեռնափոխադրումների ծավալների ավելացմանը:
Նիստի ընթացքում ներկայացվել են նաև գործարար համայնքի կողմից բարձրացված հարցերը, որոնց կապակցությամբ տրվել են համապատասխան պարզաբանումներ և առաջարկություններ:

 

 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ