Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 20 հունվարի 2004

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, որը նաև Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի նախագահն է, այսօր հրավիրել է հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվել է միջոցառումների ծրագրի մշակման ընթացքը:

Ծրագրի մշակման աշխատանքային խմբի ղեկավար, արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Շուգարյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումների ծրագրի լրամշակված նախագիծը, որում հաշվի են առնվել աշխատանքային խմբի անդամների կողմից՝ իրենց գերատեսչություններում քննարկելուց հետո արված դիտողություններն ու առաջարկությունները: Ըստ նրա, միջոցառումների ծրագիրն իրականացվելու է մեկ տարվա ընթացքում՝ 2004թ. մայիսից մինչև 2005թ. մայիսը: Այդ շրջանակներում, ըստ աշխատանքային խմբի ղեկավարի, նախատեսվում է հնարավորինս միջոցառումներին տալ միջազգային հնչեղություն, մասնավորապես, Հայաստանում 2005 թվականը հայտարարել պատերազմների, տեղահանումների և ժողովուրդների իրավունքների ոտնահարման դեմ պայքարի տարի և փորձել այն մտցնել ՄԱԿ-ի միջոցառումների ծրագրերի մեջ: Կարևորվել է հատկապես 2005թ. ապրիլի 20-23-ը Երևանում տեղի ունենալիք Հայոց Ցեղասպանությանը նվիրված բարձր մակարդակի գիտաժողովը, որի անցկացման շուրջ արդեն իսկ բանակցություններ են վարվում արտերկրի համապատասխան կազմակերպությունների հետ: Օրակարգում է գիտաժողովի կազմկոմիտեի ստեղծման խնդիրը, որից հետո աշխատանքներն ավելի գործնական բնույթ կստանան: Նախատեսվում են նաև Ցեղասպանության առանձին հայեցակետերին նվիրված միջազգային գիտաժողովներ Եվրոպայում, Ամերիկայում, Ռուսաստանում, Մերձավոր Արևելքում: Աշխատանքներ կտարվեն միջազգային կազմակերպություններում, միջազգային իրավունքի շրջանակներում, հարցը ներկայացնելու, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով՝ տարբեր երկրներում պետական մակարդակով Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու ուղղությամբ:

Ծրագրում մեծ տեղ են գրավում միջազգային հանրության կողմից Հայոց Ցեղասպանության վերաբերյալ տեղեկացվածության ընդլայնմանն ուղղված քարոզչական աշխատանքներն ու կրթական-մշակութային միջոցառումները, գիտական, պատմավավերագրական, թարգմանական և այլ նյութերի հրատարակումը:

Ամփոփելով քննարկման արդյունքները, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կարևոր է համարել միջոցառումների ծրագրի բուն նպատակի հստակեցումը, որը, ըստ նրա, պետք է լինի նաև միջազգային կառույցների, հեղինակավոր համաժողովների ամբիոնների օգտագործումը Ցեղասպանության ոչ միայն կանխարգելման, սպառնալիքների վերացման, այլև դրանց հետևանքների ճանաչման համար: Ըստ վարչապետի, Հայոց Ցեղասպանության 90-ամյակի միջոցառումները պետք է ուղղված լինեն նաև մեր երկրի ու պետության հետագա հզորացման, Սփյուռքի հայապահպանման, ազգային ոգին բարձրացնելու գլխավոր նպատակին: Նա առաջարկել է հիմնախնդրով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին ևս ներգրավել աշխատանքային խմբում: Վարչապետն ընդունելի է համարել աշխատանքային խմբում մշտապես գործող մարմին՝ քարտուղարություն ստեղծելու առաջարկը և հանձնարարել է համապատասխան որոշում նախապատրաստել այդ խնդրի լուծման համար: Քննարկման ավարտին Անդրանիկ Մարգարյանը հանձնարարել է միջոցառումների ծրագրի աշխատանքային խմբին՝ երկու ամսվա ընթացքում, հաշվի առնելով նիստում արված բոլոր դիտողություններն ու առաջարկությունները, մեկ անգամ ևս լրամշակել ծրագիրը, հստակեցնել միջոցառումների ժամանակացույցը՝ կատարման ժամկետների, վայրերի, պատասխանատուների և ֆինանսական աղբյուրների մատնանշմամբ ու մարտի վերջին ներկայացնել հանձնաժողովի հաջորդ նիստի քննարկմանը:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ