Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 31 մարտի 2012

Տեղի է ունեցել Ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը





Կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նախորդ նիստի արձանագրությունների քննարկումից և հաստատումից հետո նիստի մասնակիցներն անդրադարձել են հիմնադրամի վարչակազմակերպչական և ծրագրային հաշվետվություններին: Այնուհետև վարչապետ Սարգսյանը ներկայացրել է ՀՀ տնտեսության զարգացման միտումները:
Կառավարության ղեկավարը նշել է, որ 2011 թվականին արձանագրվել է Համախառն ներքին արդյունքի 4,6 տոկոս աճ: Վարչապետի խոսքով՝ կարևոր է այն, որ Հայաստանում տեղի է ունենում տնտեսության կառուցվածքի փոփոխություն, մասնավորապես, ՀՆԱ-ում ավելանում է արդյունաբերության տեսակարար կշիռը, որն ունի աճի ավելի բարձր տեմպեր, քան մյուս ճյուղերը: «2010-ի անկումից հետո գյուղատնտեսությունում նախորդ տարի արձանագրվեց 14 տոկոսանոց աճ, որը մի կողմից պայմանավորված է 2010-ի անկման բարձր ցուցանիշով, մյուս կողմից՝ իրականացված բազմաթիվ նոր ծրագրերով: Կառավարությունը գյուղացիական տնտեսությունների համար սուբսիդավորել է շուրջ 14 միլիարդ դրամի վարկ, օժանդակություն է ցուցաբերվել պարարտանյութի և սերմերի ձեռք բերման գործում: Ընդհանուր առմամբ, 2011-ին արտահանման աճի տեմպերը գերազանցեցին ներմուծման տեմպերին, ինչը դրական երևույթ է»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետն ընդգծել է, որ կառավարությանը հաջողվել է ամբողջությամբ կատարել պետական բյուջեն, միաժամանակ նվազեցնելով պետբյուջեի դեֆիցիտը: 2011-ին ծրագրված 3,9 տոկոսի փոխարեն արձանագրվել է 2,7 տոկոս դեֆիցիտ: Նշելով, որ 2012-ի համար ծրագրվել է 2,9 տոկոսանոց դեֆիցիտ՝ Տիգրան Սարգսյանն ընգծել է, որ իրականացվելու է դեֆիցիտի փուլ առ փուլ նվազեցման քաղաքականություն:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ այս տարվա ընթացքում ուշադրության կենտրոնում է լինելու արտահանմանն ուղղված արդյունաբերական ճյուղային քաղաքականության ռամավարությունը, որն իրականացվելու է պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ:
Անդրադառնալով իրականացվող բարեփոխումներին՝ վարչապետը նշել է, որ Համաշխարհային բանկի «Գործարարություն 2012. Գործարարությունն ավելի թափանցիկ աշխարհում զեկույցում» նախորդ տարվա համեմատ Հայաստանի դիրքը բարելավվել է 6 կետով, և մեր երկիրն այժմ վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 55-րդ տեղը: «Ամենակարևորն այն է, որ Հայաստանն առաջինն է իրականացրած 5 բարեփոխումների քանակով: Պետք է նոր թափ հաղորդենք մեր աշխատանքներին, որպեսզի նոր հաջողություններ ունենանք, այսինքն պետք է շարունակենք լրջագույն բարեփոխումների իրականացումը: Մեր խոցելի կետը հարկային և մաքսային վարչարարությունն է, հույս ունենք, որ 2011-ին իրականացրած այն փոփոխությունբները, մասնավորապես, էլեկտրոնային համակարգով հաշտվետվությունների ներդրումը, ընդհանուր հաշվետվությունների կրճատումը, վարչարարական կանոների պարզեցումը, իրենց դրական դրսևորումները ցույց կտան այս տարվա ընթացքում»,- ասել է վարչապետը:
Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամն ավարտել է ԱՄՀ-ի «Երկարաձգվող ֆինանսավորման» և «Երկարաձգվող վարկավորման» եռամյա ծրագրի կատարողականի վերաբերյալ մոնիտորինգը: «Մեր կատարած աշխատանքներն ու դրանց արդյունքները գնահատվել են գերազանց: Այսինքն, մեր ստանձնած պարտավորություններում չկա որևէ մի կետ, որը չենք կատարել: Ավելին, ունենք գերակատարում և այդ առումով արժանացել ենք հիմնադրամի բարձր գնահատականին: Հաշվի առնելով մեր կատարողականը՝ ակնկալում ենք, որ ԱՄՀ-ի կողմից կունենանք լրացուցիչ արտոնյալ վարկային միջոցներ: Ընդ որում, հիմնադրամի ներկայացուցիչների գնահատականներով դրա հավանականությունը մեծ է»,- նշել է Տիգրան Սարգսյանը:
ԱՄՀ-ն գնահատել է նաև Հայաստանի ֆինանսական ոլորտը, և վարչապետի խոսքով, փարատվել են ֆինանսական հատվածում առկա ռիսկերի վերաբերյալ մտահոգությունները: «Բավականին դրական եզրակացություններ են տրվել մեր մակրոտնտեսական կայունության, ֆինանսական ոլորտի, բանկային համակարգի և վերահսկողության բնագավառի վերաբերյալ, ինչը մեզ համար կարևոր էր: Այժմ ավելի հանգիստ կարող ենք նայել դեպի ապագան»,- ասել է գործադիրի ղեկավարը:
Վարչապետը նշել է, որ Համաշախարհային բանկը ևս դրական է գնահատել Հայաստանի կատարողականը երկկողմ ծրագրերի իրականացման գործում: «Դա նշանակում է, որ Համաշխարհային բանկում առաջացող ավելցուկային ֆինանսական միջոցները կվերաբաշխվեն ի օգուտ մեզ և մենք կստանանք մոտ 150 մլն դոլարի լրացուցիչ ֆինանսավորում, որը կօգնի բարեփոխումների իրականացման գործում»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ Եվրամիության հետ համագործակցության գործընթացքում արձանագրվել են ակնառու հաջողություններ: «Արդյունքում, ԵՄ-ն հանդես եկավ Հայաստանի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունների մեկնարկի շուրջ քաղաքական հայտարարությամբ: Այսինքն, այն նպատակը, որը դրել էինք մեր առջև, կատարվեց: Առաջիկայում մեզ սպասվում է երեք տարվա լարված աշխատանք, որպեսզի ՀՀ-ում ներդնենք ԵՄ-ի կողմից պահանջվող չափանիշները և վավերացնենք այս համաձայնագիրը, որը լուրջ առաջընթաց կապահովի մեր երկրի համար»,- նշել է վարչապետը:
Տիգրան Սարգսյանը գոհունակություն է հայտնել նաև Եվրոպական վերակառուցման և զարգացման, ինչպես նաև Ասիական զարգացման բանկերի հետ համագործակցության արդյունքներից: Մասնավորապես, Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությամբ 500 մլն դոլարի շրջանակներում կիրականացվեն հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման աշխատանքները:
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ