Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 27 մարտի 2012

Վարչապետն ընդունել է Թոմաշ Թելմային




Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորոցիայի (IFC) Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Թոմաշ Թելմային: «Կառավարության գերակա խնդիրը Հայաստանում բիզնես միջավայրի բարելավումն է և միջին խավի ձևավորումը: Այդ տեսակետից, մեծապես կարևորում ենք Միջազգային ֆինանսական կորպորացիայի օժանդակությամբ մասնավոր ձեռներեցության խրախուսումը և խթանումը»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Թոմաշ Թելմային արդյունավետ համագործակցության համար և նշել, որ կառավարությունը շարունակելու է աշխատանքներ տանել՝ IFC-ի հետ հարաբերություններն ընդլայնելու նպատակով:
Թոմաշ Թելման գոհունակություն է հայտնել երկկողմ համագործակցության մակարդակից և կարևորել մեր երկրի հետ համատեղ ծրագրերի իրականացումը տարբեր բնագավառներում:
Այնուհետև զրուցակիցները քննարկել են մեր երկրի արժեթղթերի շուկայի զարգացմանը, էներգետիկ ոլորտում և գործարար միջավայրի բարելավմանն ուղղված համատեղ ծրագրերին առնչվող հարցեր: Վարչապետը հիշեցրել է, որ IFC-ի հետ համագործակցության արդյունքում իրականացված բարեփոխումների արդյունքում Համաշխարհային բանկի «Գործարարություն 2012. Գործարարությունն ավելի թափանցիկ աշխարհում զեկույցում» նախորդ տարվա համեմատ Հայաստանի դիրքը բարելավվել է 6 կետով, և մեր երկիրն այժմ վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 55-րդ տեղը:
Այս համատեքստում, զրուցակիցներն անդրադարձել են ներդրումային միջավայրի բարեփոխումներին և կարևորել հարկային ոլորտում, սննդի անվտանգության բնագավառում, արտահանման և ներմուծման ընթացակարգերի պարզեցմանն ուղղված համատեղ նոր ծրագիրը:

 

 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ