Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 14 փետրվարի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությանը լսվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի տարեկան հաշվետվությունը, որին մասնակցում էին կառավարության անդամները, գերատեսչությունների ղեկավարներն ու մարզպետները: Քանի որ տարածքային կառավարման նախարարը 2 ամիս է, ինչ նշանակվել է այդ պաշտոնում, վարչապետի բնորոշմամբ, ըստ էության, սա կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության 2000 թ-ին կատարած աշխատանքների հաշվետվությունն է: Նա ընդգծել է, որ առանձին մարզպետների և տարածքային կառավարման նախարարի հաշվետվությունները պարբերաբար լսվել են նաև մինչ այս քննարկումը, ամեն երեքշաբթի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել բոլոր մարզպետների հետ, և մշտապես կարևորել է այդ ոլորտում կատարվածի և չկատարվածի հրապարակայնության ապահովումը: Խորհրդակցության սկզբում վարչապետը մասնակիցներին է ներկայացրել տարածքային կառավարման նախարարի՝ օրերս նշանակված տեղակալ Կամո Արեյանին՝ նրան մաղթելով արդյունավետ աշխատանք: Տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը, ներկայացնելով կատարված աշխատանքների հաշվետվությունը, նշել է, որ դրանք իրականացվել են մի քանի ուղղություններով: Օրենսդրական կարգավորման ուղղությամբ, մասնավորապես, նախապատրաստվել են «Տեղական ինքնակառավարման մասին», «Տարածքային կառավարման մասին», «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հողի հարկի արտոնություններ սահմանելու մասին» և «ՀՀ ընտրական օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Համապատասխան օրենքով 50 տոկոսից ավելի փախստականներով բնակեցված համայնքներում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: 2000թ-ի ընթացքում տարբեր օբյեկտիվ պատճառներով վաղաժամկետ դադարեցվել են 19 համայնքների ղեկավարների լիազորությունները INSERT INTO `news` VALUES (99 թ. 38-ի դիմաց); պաշտոնանկ են արվել 3 համայնքների ղեկավարներ INSERT INTO `news` VALUES (99 թ. 29-ի դիմաց): Ըստ նախարարի, հաջորդ ուղղությունը եղել է կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության համակարգումն ու օպերատիվ խնդիրների լուծումը: Մասնավորապես, առանձին հիմնախնդիրների վերաբերյալ ՀՀ վարչապետի մոտ կազմակերպվել են խորհրդակցություններ, վերահսկվել է տեղական բյուջեների կատարման ընթացքը: Քննարկվել են համապատասխան ոլորտներում առկա հիմնախնդիրները և հանձնարարականներ են տրվել դրանց կատարման վերաբերյալ: Կազմակերպվել են ՀՀ վարչապետի այցերը Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջան և Տավուշի մարզ, նախապատրաստվել և ՀՀ կառավարության քննարկմանն են ներկայացվել Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի և Տավուշի մարզի զարգացման հիմնախնդիրների վերաբերյալ որոշումները: Որոշումների կատարման ընթացքը պարբերաբար քննարկվել է շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, իսկ կատարման վերաբերյալ ամենամսյա տեղեկատվություն է ներկայացվել ՀՀ վարչապետին: Տարեսկզբին նախարարություն են ներկայացվել մարզերի 2000 թ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը, որոնք քննարկվել են և համապատասխան առաջարկություններով և փոփոխություններով ներկայացվել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն: Մինչև վարչապետի մոտ նախարարի հաշվետվությունը լսելը, 2001 թ-ի հունվարին Հովիկ Աբրահամյանի մոտ քննարկվել են մարզպետների և Երևանի քաղաքապետի տարեկան հաշվետվությունները: Նշվել է, որ մարզերում և Երևան քաղաքում որոշակի աշխատանք է կատարվել կառավարության տարածքային քաղաքականության իրականացման և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման ուղղությամբ: Ձեռնարկվել են մարզերում սոցիալական ենթակառուցվածքների ձևավորմանն ու զարգացմանը, երաշտի և սակավաջրության հետևանքները վերացնելուն և սոցիալական լարվածությունը մեղմելուն ուղղված որոշակի քայլեր: Դրա հետ մեկտեղ արձանագրվել են մարզպետների աշխատանքներում տեղ գտած բացթողումներ տնտեսական և սոցիալական մի շարք հիմնախնդիրների լուծման գործում: Հաշվետվության քննարկման ժամանակ նշվել է, որ արդյունավետ չեն օգտագործվում համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող պետական պահուստային ֆոնդի հողերը, մեծ են ապօրինի հողօգտագործման ծավալները: յուղատնտեսական նշանակության 326.1 հազար հա-ից 2000 թ-ին վարձակալման տրվել է միայն 77.2 հազ հա-ն կամ 23,7 տոկոսը: Այս գործընթացում չի պահպանվում պայմանագրերի կնքման, պետական գրանցման և վարձավճարների գանձման՝ օրենքով սահմանված կարգը: Այս կապակցությամբ նախարար Հ.Աբրահամյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին հանձնարարվել է 10-օրյա ժամկետում մշակել և ներկայացնել պահուստային ֆոնդի հողերի տրամադրման մրցույթի պայմանները և վարձակալության տրամադրելու պայմանագրերի ձևերը: Այսօրվա քննարկման մասնակիցները նշել են, որ թույլ է մարզպետների վերահսկողությունը համայնքներում պարտադիր և պետության կողմից պատվիրակված լիազորությունների կատարման նկատմամբ: Համայնքային բյուջեների մուտքերը, սեփական եկամուտների մասով, կատարվել են միջինը 35 տոկոսով: Դրանից հատկապես տուժել են կրթական, մշակութային օջախները, առողջապահական հիմնարկները: Կրթության բնագավառը ֆինանսավորվել է նախատեսվածի 89.5 տոկոսի, իսկ առողջապահությանը՝ 50 տոկոսի չափով: Համայնքներին պետական բյուջեից համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաները թերֆինանսավորվել են 2.5 մլրդ դրամի չափով կամ հատկացվել է նախատեսվածի 58.6 տոկոսով: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է այդ խնդրում առավելագույն հստակություն մտցնելու անհրաժեշտությունը: Բլորը պետք է իմանան, որ համայնքային հաստատությունների աշխատողները՝ ուսուցիչները, բժիշկները, դաստիարակները և այլն իրենց աշխատավարձն ստանում են համայնքի բյուջեից: Եվ եթե այն ուշանում է կամ չի տրվում, ապա կառավարությունն ու մարզպետներն այստեղ ոչ մի մեղք չունեն, թեև մուտքերի ապահովման վերահսկողությունը մարզպետարանների գործն է: Մանավանդ որ, ըստ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի, մարզպետարանների ֆինանսավորումը տարեկան կտրվածքով աշխատավարձի գծով կատարվել է 100 տոկոսով: Նախարարը նշել է նաև, որ շատ դեպքերում ֆինանսների հատկացման ուշացումների պատճառը համայնքներից համապատասխան հայտերի ստացման ուշացումներն են: Անհասկանալի է, որ գումարի առկայության պայմաններում անգամ, կազմակերպչական թերացման պատճառով, քաղաքացին այն չի կարողանում ստանալ, որից և մեծ դժգոհություններ են առաջանում: Այդ խնդրի կապակցությամբ վարչապետը շեշտել է, որ պետբյուջեի չափաբաժիններով սահմանված աշխատավարձերն այս տարվա կտրվածքով անպայման տրվելու են, իսկ նախորդ տարիներից մնացած պարտքերի համար կազմվելու է դրանց մարման հստակ ժամանակացույց՝ նոր պարտքեր չկուտակելու պայմանով: Կրթության և գիտության նախարար Էդ.Ղազարյանը կարևոր է համարել հատկապես սահմանմերձ բնակավայրերի դպրոցներում ուսուցչական կադրերի պահանջվող ցանկն ընդլայնելու, ուսումնական հաստատությունների ջեռուցումը դիզվառելիքի փոխարեն գազով կամ էլեկտրաէներգիայով իրականացնելու հարցերը: Ըստ սոցապ նախարար Ռազմիկ Մարտիրոսյանի, համակարգման կարիք ունի մարզպետարանների և սոցապ նախարարության աշխատանքների փոխգործակցությունը՝ հատկապես գործազուրկների և կարիքավորների սոցիալական, աշխատանքային հարցերի լուծման գործում: Քննարկման մասնակիցների կողմից, իբրև կարևոր հիմնախնդիրներ, նշվել են նաև ոռոգման և խմելու ջրի վարձավճարների գանձման, հողերի վարձակալական շուկայի ձևավորման, երաշտի հետևանքների վերացման համար ստացվող օգնությունների արդար ու հրապարակային բաշխումը վերահսկելու և այլ խնդիրներ: Մարզպետներն իրնեց ելույթներում նշել են, որ հատկապես վերջին երկու ամիսներին բարելավվել է տարածքային կառավարման նախարարության հետ իրենց համագործակցությունը: Հարցերը վեր են հանվում և լուծվում օպերատիվորեն, ինչի շնորհիվ դրանց մի զգալի մասը, ըստ վարչապետի, դուրս է եկել իր ամենօրյա մտահոգությունների շրջանակից: Միաժամանակ, աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու համար մարզպետները որոշակի առաջարկություններ են արել: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ամփոփելով խորհրդակցությունը, նշել է, որ ներկա քննարկումը բավական արդյունավետ էր առկա հիմնախնդիրների հստակեցման առումով : Վերջին ամիսներին դրական տեղաշարժեր կան, ինչը հիմք է տալիս համոզված լինելու, որ շարունակելով ձեռքբերվածը զարգացնել, կարելի է լրջորեն մտածել նաև առաջիկայում պահանջներն ավելի մեծացնելու մասին, որն հաշվի առնելով էլ տարածքային կառավարման նախարարության 2000 թ. կատարած աշխատանքը գնահատել է բավարար:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ