Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 15 հունվարի 2004

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանձնարարականի համաձայն, հունվարի 19-ից վարչապետի մոտ սկսվում են ՀՀ նախարարությունների և ՀՀ կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների 2003 թ. գործունեության հաշվետվությունների քննարկումները։ Հանձնարարականով հստակեցված են հաշվետվությունների կազմման համար պարտադիր պահանջները, որոնց համաձայն, տարվա ընթացքում կատարված աշխատանքներից բացի, պետք է նշված լինեն դրանց արդյունքները, թերացումները և չկատարված աշխատանքները (այդ թվում` ՀՀ կառավարության 2002 թ. դեկտեմբերի 26-ի N2141–Ն որոշմամբ հաստատված ցանկում ներառվածների մասով), ինչպես նաև կառավարության գործունեության ծրագրի ապահովման ու նախորդ տարվա բացթողումների վերացման համար 2004 թ. նախատեսվող միջոցառումները։

ՀՀ վարչապետի հանձնարարականով, սահմանված ժամանակացույցի համաձայն, հաշվետվությունների քննարկումները կտևեն մինչև փետրվարի 6-ը.

Հունվարի 19-ին իրենց տարեկան հաշվետվությունները կներկայացնեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը, ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունը, հունվարի 20-ին` ՀՀ առողջապահության, կրթության և գիտության նախարարությունները, ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեն, հունվարի 21-ին` ՀՀ բնապահպանության, գյուղատնտեսության նախարարությունները և ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեն, հունվարի 22-ին` ՀՀ քաղաքաշինության նախարարությունը և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն, հունվարի 23-ին` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը, միգրացիայի և փախստականների վարչությունը, քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, փետրվարի 2-ին` ՀՀ արդարադատության, արտաքին գործերի, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունները, փետրվարի 3-ին` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը և մաքսային պետական կոմիտեն, փետրվարի 4-ին` ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանությունը և ազգային անվտանգության ծառայությունը, փետրվարի 5-ին` ՀՀ էներգետիկայի նախարարությունը, փետրվարի 6-ին` ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման, տրանսպորտի և կապի նախարարությունները։

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ