Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 17 մարտի 2012

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհրդի անդրանիկ նիստը





Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհրդի առաջին նիստը՝ պետական գերատեսչությունների ղեկավարների, մասնավոր հատվածի, ինչպես նաև խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ներկայացնելով արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակներում իրականացված աշխատանքների ընթացքը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը նշել է, որ իր ղեկավարած գերատեսչության ենթակայության ներքո ձևավորվել են երեք ճյուղային խորհուրդներ՝ պետություն-մասնավոր սկզբունքով: Վերջիններն ըստ ոլորտների քննարկելու են զարգացմանն ուղղված ծրագրային հեռանկարներն ու առաջարկությունները:
Նախարարն ասել է, որ արդյունաբերական ռազմավարությամբ մինչ 2015 թվականն արտահանման ծավալները նախատեսվում է կրկնապատկել՝ հասցնելով 2,1 միլիարդ դոլարի, իսկ մինչ 2020 թ.-ը եռապատկել՝ հասցնելով 2,8-3,3 միլիարդի: ՀՀ էկոնոմիկայի նախարարի հաշվետվությամբ՝ 2011 թ.-ին արդյունաբերության աճը կազմել է 14,1 տոկոս, որն ապահովվել է ինչպես ավանդական, այնպես էլ նոր ճյուղերում արձանագրված զարգացումների շնորհիվ: Ընդհանուր արդյունաբերական արտադրանքի ծավալը մոտեցել է 1 տրիլիոն դրամի՝ կազմելով 992 միլիարդ դրամ, ինչը մեր երկրի անկախ պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշն է: Արդյունաբերության մասնաբաժինն աճել է նաև երկրի համախառն ներքին արտադարանքի մեջ. եթե 1-2 տարի առաջ այդ մասնաբաժինը կազմում էր ընդամենը 12-13 տոկոս, ապա ակնկալվում է, որ այն կանցնի 20 տոկոսը:
Տիգրան Դավթյանը նշել է, որ ամբողջությամբ ձևավորվել է նաև ազատ տնտեսական գոտիների ստեղծման օրենսդրական հիմքը: Սպասվում է, որ առաջին ազատ տնտեսական գոտին պատրաստ կլինի գործունեություն ծավալել արդեն ընթացիկ տարվա սեպտեմբերին:
Նախարարի խոսքով՝ հաջողությամբ է իրականացվում նաև պետության կողմից մասնավոր հատվածին ցուցաբերվող օժանդակության գործընթացը: Մասնավորապես, երկու տասնյակից ավելի ներդրումային ծրագրեր արժանացել են կառավարության հավանությանը և նրանց կտրամադրվի Ավելացված արժեքի հարկի հետաձգման ռեժիմի հնարավորություն: Այս ամենի արդյունքում կիրականացվեն 85 միլիարդ դրամի ներդրումային ծրագրեր: Պետական ռեսուրսներից վարկավորման ծրագրերը ևս ակտիվ ընթացքի մեջ են: «ՓՄՁ ներդրումներ» Ունիվերսալ վարկային կազմակերպության կողմից տրամարվել է 53 վարկ՝ 39 ընկերությունների, որի ընդհանուր ծավալը կազմել է 3,6 միլիարդ դրամ:
Այնուհետև, խորհուրդը հստակեցրել է ռազմավարության շրջանակներում գերակա ոլորտները՝ ճյուղային տարբերակով: Գերակա են համարվել՝ Ճշգրիտ ճարտարագիտության, դեղագործության, գինեգործության, ադամանդագործության՝ այդ թվում՝ ոսկերչության, զարդեղենի արտադրության և ժամագործության, ինչպես նաև թեթև արդյունաբերության՝ կոշիկի արտադրության ու մանածագործության ոլորտները: Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ ներկայում մշակվել են առաջին երեք բնագավառներում զարգացման ծրագրերը: «Մյուս ոլորտներում ևս կմշակվեն ռազմավարական ծրագրեր: Սրանք այն ոլորտներն են, որոնք պատրաստ են մեզ հետ միասին այս հարթակում ծրագրեր իրականացնել»,- ասել է վարչապետը:
Օրակարգային երրորդ հարցով ներկայացվել են այն ուղղությունները, որտեղ պետությունը պատրաստ կլինի իր տեխնիկական և ֆինանսական աջակցությունը ցուցաբերել մասնավոր հատվածին: Մասնավորապես, նշվել է, որ պետությունն իր աջակցությունը կցուցաբերի հանրաճանաչ և միջազգային արդյունաբերական ընկերություններին հայաստանյան շուկա ներգրավման, տեղական ընկերություններին արտաքին շուկաներ դուրս գալու և միջազգային համագործակցություն ծավալելու, միջազգային ցուցահանդեսներին մասնակցելու, մասնագետների վերապատրաստման, արտերկրում առևտրական ներկայացուցչությունների համակարգի ընդլայնման գործում: Քննարկվել է նաև արտադրության և արտահանմանն ուղղված ծրագրերին պետական ռեսուրսներից տրամադրվող վարկերի տոկոսադրույքների որոշակի սուբսիսադավորման հարցը: Այն բոլոր գործիքները, որոնք կառաջարկի խորհուրդը՝ լինելու են համաֆինանսավորման սկզբունքով:


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ