Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 14 մարտի 2012

Վարչապետն արդյունաբերական ռազմավարության ներքո ծանոթացել է դեղագործական ընկերության զարգացման ծրագրերին




Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է արտահանմանն ուղղված արդյունաբերական ռազմավարության ճյուղերից `դեղագործության ոլորտում գործունեություն ծավալող «Վիտամաքս-Ե» ընկերություն: Կառավարության ղեկավարը ծանոթացել է ընկերության արտադրական գործընթացներին, առաջիկա ծրագրերին և զարգացման հեռանկարներին:
1997 թվականից գործող ընկերությունն արտադրում է «Նարինե» պրոբիոտիկ, որը համապատասխանում է միջազգային ժամանակակից GMP չափանիշներին: Այն արտահանվում է Ուկրաինա, Ճապոնիա, ՌԴ, Բելառուս, Լատվիա, Լիտվա, Ուզբեկստան, Ղազախստան, Բելգիա, Գերմանիա, ԱՄՆ և այլ երկրներ:
Ընկերության նոր և նշանակալի ուղղություններից մեկը բնական մրգային, բանջարեղենային և մսային փոշիների արտադրությունն է, որը կիրառվում է դեղագործական և սննդային արտադրության տարբեր ոլորտներում: Մշակվել է նաև էկոլոգիապես մաքուր հայրենական հումքի հիման վրա բարձր որակի մանկական սննդի արտադրություն իրականացնելու ծրագիր:
Կազմակերպությունն իր արտադրության ոլորտում ունի կաթնաթթվային մթերքների արտադրության համար անհրաժեշտ չոր մերանների բոլոր ձևերը, որոնք կիրառվում են մածունի, յոգուրտների, թթվասերի, կաթնաշոռի մերման համար:
2011թ. ընկերության արտադրանքի ծավալը կազմել է մոտ 1 մլն դոլար, իսկ արտադրանքի մոտ 50 տոկոսն արտահանվել է: Ընկերությունում աշխատում է 75 մարդ` միջինը 110 հազար դրամ աշխատավարձով:
Ներկայում ընկերությունը նախատեսում է իրականացնել արտադրական ծավալների ընդլայնման ու նոր արտադրության կազմակերպման ծրագիր: Նախատեսվում է ծրագիրն իրականացնել «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ից ակնկալվող 300 մլն ՀՀ դրամ վարկային միջոցների հաշվին: Ծրագրի շրջանակներում ընկերությունը կիրականացնի կապիտալ ներդրումներ, այդ թվում` նոր արտադրության կազմակերպման նպատակով կներկրվեն ժամանակակից սարքավորումներ:
Վերոնշյալ ծրագրի իրականացման արդյունքում «Վիտամաքս-Ե»-ն ծրագրում է աշխատատեղերի թիվը ներկայիս 75-ից հասցնել 100-ի և ավելացնել արտահանման ծավալները՝ նվաճելով նոր շուկաներ:

 


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ