Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 13 մարտի 2012

Տեղի է ունեցել «Գյուղական կարողությունների ստեղծում» և «Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» ծրագրերի խորհրդի նիստը




Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Գյուղական կարողությունների ստեղծում» և «Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» ծրագրերի ղեկավար խորհրդի նիստը:
Անցնելով օրակարագային հարցերին՝ խորհուրդը քննարկել և հաստատել է «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի 2012 թ. տարեկան աշխատանքային բյուջեն: Միջոցներն ուղղվելու են Տավուշի, Վայոց Ձորի և Արագածոտնի մարզերում նորագույն տեխնոլոգիաներով պտղատու այգիների հիմնմանը, ինչպես նաև գյուղական համայնքներում ենթակառուցվածքների զարգացմանը:
Մեկ այլ հարցով խորհուրդը հաստատել է 2012 և 2013 թթ. ընթացքում «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակում ընդգրկվող համայնքների ցանկը: Այնուհետև քննարկվել և հաստատվել են «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ-ի կողմից կատարված` «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրի 2010 թ. աուդիտի հաշվետվությունը և «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի` 2011-2015 թթ. «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ-ի հետ հաշվեստուգման իրականացման ուղղակի պայմանագրի կնքման առաջարկը:
Հավանության են արժանացել նաև 2012 թ. շինարարական աշխատանքների իրականացման նպատակով վերանայված մրցութային փաստաթղթերի փաթեթի և «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակում նախագծանախահաշվային, տեխնիկական հսկողության և այլ փաստաթղթերի առաջարկների ներկայացման հրավերի օրինակելի ձևերը:
Նիստում որոշվել է «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրի միջոցներով պատվիրված և մշակված նախագծերն օգտագործել «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում:

 


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ