Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 7 մարտի 2012

Վարչապետն ընդունել է Օլիվյե դե Կամպին




Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Հարավարևելյան Եվրոպայի, Թուրքիայի, Միջին Ասիայի և կովկասյան երկրների գլխավոր տնօրեն Օլիվյե դե Կամպին: Ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է. «Ուրախ եմ արձանագրել, որ մեր հարաբերությունները գնալով ընդլայնվում են: Մենք ծանոթացել ենք Հայաստանի հետ ՎԶԵԲ-ի նոր ռազմավարությանը: Մեր մասնագետները բարձր գնահատական են տալիս այդ փաստաթղթին: Այնպես որ, մենք գոհ ենք երկկողմ համագործակցությունից»:
Օլիվյե դե Կամպը նշել է, որ ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանում հաստատված ներդրումային ծրագրերն արտացոլում են մեր երկրում ներդրումային մթնոլորտի բարելավմանն ուղղված քայլերը: Կամպն ասել է, որ ՎԶԵԲ-ը մեծ նպատակներ ունի նոր ռազմավարության իրականացմամբ, որում նշանակալի ուշադրություն է դարձվելու մասնավոր հատվածի հետ համագործակցության ընդլայնմանը:
«Վերջին 14 տարիների ընթացքում պարբերաբար այցելում եմ Հայաստան և կարող եմ ասել, որ զգալի փոփոխություներ են տեղի ունենում երկրում: Շնորհավորում եմ Ձեզ և Ձեր թիմին, որ կարողացել եք դուրս գալ ճգնաժամից: Այժմ ավելի ուժեղ եք և ունեք ավելի զգույժ, խելամիտ և ֆիսկալ տնտեսական քաղաքականություն»,- նշել է Օլիվյե դե Կամպը՝ բարձր գնահատելով կառավարության ղեկավարի ջանքերը՝ երկրում ներդրումային մթնոլորտի բարելավան գործում:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանում հարկային և մաքսային ոլորտներում բարեփոխումներին, բիզնես միջավայրի բարելավմանը, փոքր և միջին բիզնեսի զարգացմանն առնչվող հարցեր:
Այս համատեքստում, Տիգրան Սարգսյանը նշել է, որ փոքր և միջին բիզնեսի զարգացումը կառավարության համար ունի քաղաքական բովանդակություն և վարչապետի գլխավորությամբ ստեղծված համապատասխան խորհուրդը պարբերաբար քննարկում է ոլորտին առնչվող խնդիրները՝ դրանց լուծման նպատակով:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև կառավարության կողմից ընդունված արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությանը և դրա շրջանակներում ՎԶԵԲ-ի հետ հնարավոր համագործակցությանը:

 

***
2012 թվականի հունվարի 31-ի դրությամբ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար հաստատել է 106 ծրագիր, որոնք ընդգրկել են էներգետիկայի, տրանսպորտի, ենթակառուցվածքների, արտադրության և սպասարկման, անշարժ գույքի, հեռահաղորդակցման և ֆինանսական ոլորտները: Տրամադրված միջոցների ընդհանուր գումարը կազմել է մոտ 516 մլն եվրո: Հայաստանում Բանկի ծրագրերի մեծ մասն (95 տոկոսը) իրականացվում է մասնավոր ոլորտում:

 

 

 


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ