Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 14 հունվարի 2004

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշումներով ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի Նախարարի տեղակալի պաշտոններից ազատվել են Կարեն Արիստակեսյանը և Ալիսա Ադամյանը: Վարչապետի մեկ այլ որոշմամբ, Ալիսա Ադամյանը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական: Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալներ են նշանակվել Գագիկ Գյուրջյանը և Կարինե Խոդիկյանը:

Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ է նշանակվել Հրանուշ Խառատյանը:


******************

Կենսագրական համառոտ տվյալներ

Ալիսա Վաչագանի Ադամյանը ծնվել է 1943թ., Երևան քաղաքում: 1967 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ ջութակահարի մասնագիտությամբ, նվագախմբի արտիստ, դասատու որակավորմամբ: Մինչ նշանակումը եղել է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար: ՀՀԿ անդամ է, ունի 3 երեխա:

Գագիկ Գուրգենի Գյուրջյանը ծնվել է 1948թ., Աշտարակի շրջանի Ոսկևազ գյուղում: 1972թ ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը՝ քաղաքաշինություն մասնագիտությամբ, ճարտարապետի որակավորմամբ: Հայաստանի Ճարտարապետների միության անդամ է: Մինչ նշանակունը եղել է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ: Անկուսակցական է, ունի 2 երեխա:

Կարինե Կիմիկի Խոդիկյանը ծնվել է 1957թ. Վրացական ՍՍՀ Ախալքալակ քաղաքում: 1980թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը բանասեր մասնագիտությամբ, հայոց լեզվի և գրականության ուսուցչի որակավորմամբ: Մինչ նշանակումը դրամատուրգ, հրապարակախոս Կարինե Խոդիկյանը եղել է «Գրական թերթի» գլխավոր խմբագիրը: Անկուսակցական է, ամուսնացած է :

Հրանուշ Սերգեյի Խառատյանը ծնվել է 1952թ., Ադրբեջանական ՍՍՀ Շամխորի շրջանի Ջագիր գյուղում: 1975թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը, պատմություն մասնագիտությամբ, պատմության և հասարակագիտության ուսուցչի որակավորմամբ: Պատմական գիտությունների թեկնածու է: 1994-2000թթ. եղել է ԵՊՀ ազգագրության ամբիոնի վարիչ: Մինչև նշանակումը զբաղվել է գիտական հետազոտություններով՝ լինելով «Ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնի» նախագահը: Անկուսակցական է, ունի 2 երեխա:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ