Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 29 փետրվարի 2012

Վարչապետը պարգևատրել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռեգիմանտաս Ադոմայտիսին




Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Արմմոնո» միջազգային թատերական 10-րդ ամենամյա փառատոնի շրջանակում Երևան ժամանած լիտվական պատվիրակության անդամներին` Լիտվայի Հանրապետության մշակույթի փոխնախարար Դեվիդաս Ստանպոնկուսին, մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Նոմեդա Զենկենեին, հանրահայտ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռեգիմանտաս Ադոմայտիսին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Գեդրիուս Ապուոկասը:
Ողջունելով հյուրերին` ՀՀ կառավարության ղեկավարը նշել է. «Ռեգիմանտաս Ադոմայտիսը լեգենդար մարդ է Հայաստանում: Նրան բոլորը շատ լավ են ճանաչում և հիշում: Առանձնահատուկ կապ կա Ձեր և Հայաստանի միջև, և առավել ևս եթե դա վերաբերում է մշակույթին, կինոարվեստին և թատրոնին, մեր ժողովրդի կողմից ենթագիտակցորեն առավել զգացմունքային է ընկալվում: Դուք գիտեք, որ շատ մշակութային նորմեր փոխանցվում են հենց կինոյի միջոցով, և այդ տեսանկյունից Դուք արվեստի այն դեմքերից եք, ում մեր ժողովուրդը իրենն է համարում: Շատ հաճելի է ընդունել Ձեզ Հայաստանում»:
Կողմերը քննարկել են Հայաստանի և Լիտվայի միջև մշակութային համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել ընթացիկ ծրագրերին: Վարչապետ Սարգսյանը կարևորել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լիտվայի Հանրապետության կառավարության միջև մշակույթի ոլորտում համաձայնագրի» ստորագրումը, ինչը նոր լիցք կհաղորդի հայ-լիտվական մշակութային կապերի սերտացմանը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրներում ժողովրդավարական արժեքների հաստատման և քաղաքացիական հասարակության ձևավորման հարցերի շուրջ:
Ծննդյան 75-ամյա հոբելյանի առթիվ և համաշխարհային ու լիտվական կինոարվեստում ունեցած պատկառելի վաստակի, ներդրած ակնառու ավանդի, անզուգական վարպետության համար Տիգրան Սարգսյանը Ռեգիմանտաս Ադոմայտիսին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով:
 

***
2012 թ. փետրվարի 29-ից մարտի 5-ը Երևանում անցկացվելու է մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական 10-րդ ամենամյա հոբելյանական փառատոնը, որի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի թատերական գործիչների միությունը և «Սայաթ-Նովա» ու «Վահագն» մրցանակաբաշխությունների կենտրոն» ՀԿ-ն:
10-րդ հոբելյանական փառատոնի հիմքում «լիտվական» ծրագիրն է` նվիրված Հայաստանի և Լիտվայի միջև դիվանագիտական և մշակութային կապերի հաստատման 20-ամյակին: Այդ կապակցությամբ փառատոնի բացմանը ներկա կգտնվի լիտվական պատվիրակությունը: Փառատոնի շրջանակում փետրվարի 29-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում տեղի կունենա հանրահայտ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռեգիմանտաս Ադոմայտիսի ստեղծագործական երեկոն (դերասանը հանդես կգա իր մոնոլոգներով, արտասանական վարպետությամբ, կներկայացնի իր ստեղծագործական ուղին): Փառատոնին հյուրընկալվելու են նաև Գերմանիայից, Սերբիայից, Լեհաստանից և Ռուսաստանի Դաշնությունից մոնոներկայացումների փառատոնների տնօրեններ և թատերական գործիչներ:

 


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ