Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 24 փետրվարի 2012

Տիգրան Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանին




Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին: Կողմերը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձ կատարել համատեղ մի քանի ծրագրերի:
Հանդիպմանը մտքերի շահագրգիռ փոխանակություն է կատարվել Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների, վերջինիս՝ գործարարների հնարավոր ներգրավվածության, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ:
Վարչապետ Սարգսյանը նշել է, որ ընտրություններում առավելագույնս պետք է հրապարակայնություն ապահովվի՝ ցանկացած դեպք դարձնելով հանրային քննարկման առարկա: Կառավարության ղեկավարի խոսքով՝ սա կնպաստի ընտրություններն ազատ, արդար և թափանցիկ՝ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացնելուն: Տիգրան Սարգսյանն ասել է, որ Հանրապետական կուսակցությունը, որի գործադիր մարմնի անդամ է հանդիսանում, իր համամասնական ցուցակում որևէ գործարարի չի ընդգրկելու որպես պատգամավորի թեկնածու:
Այդ համատեքստում, կողմերը կարևորել են բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ստեղծումը, որի գործունեության տիրույթը ներառելու է բարձրաստիճան պաշտոնյաների գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագրերի վերլուծությունը և հրապարակումը: «Շուրջ 500 պաշտոնատար անձինք իրենց հայտարարագրերը ներկայացնելու են մինչ մարտի 15-ը, որոնք ունենալու են հրապարակային մաս»,- ասել է վարչապետը:
«Մենք ողջունում ենք կառավարության բոլոր քայլերը, ընդդիմությանը լուրջ գործիքակազմ տվող օրենսդրական նախաձեռնությունները, որոնք ուղղված են ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացմանը»,- ասել է Ջոն Հեֆֆերնը: Դեսպանն իր աջակցությունն է հայտնել այս նպատակով իրականացվող միջոցառումներին:
Անդրադառնալով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի նախագծին՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ հաշվի են առնվել ընդդիմության տարբեր առաջարկություններ, որոնց արդյունքում էլ նախագիծը լրամշակվել և ներկայացվել է խորհրդարանին:
Ջոն Հեֆֆերնը նշել է, որ հունվարի 29-ին Ծաղկաձորում ներկա է եղել Վարչապետի՝ Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի ունկնդիրներին ներկայացրած դասախոսությանը: «Այն շատ հետաքրքիր էր: Բարձր գնահատանքի է արժանի այն, թե ինչպես էիք Դուք մի քանի ժամ առանց ընդմիջման պատասխանում հանդիպման մասնակիցների հարցերին, ներկայացնում Ձեր ծրագրերը»,- ասել է Ջոն Հեֆֆերնը:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ