Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 17 փետրվարի 2012

Կառավարությունն օժանդակություն է ցուցաբերում արտադրող ընկերության ներդրումային ծրագրին





Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Երևանի «Արարատ» սննդի կոմբինատ, մասնավորապես, հյութերի արտադրության գործարան: Կառավարության ղեկավարը ՀՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարներ՝ Տիգրան Դավթյանի և Սերգո Կարապետյանի ուղեկցությամբ ծանոթացել է գործարանի արտադրական հնարավորություններին և ծրագրերին: 2011 թվականի ապրիլից աշխատող գործարանն արտադրում է բնական հյութերի լայն տեսականի, որոնք իրացվում են ինչպես տեղական, այնպես էլ՝ արտաքին շուկաներ` խթանելով գյուղատնտեսական մթերքի արտահանումը Հայաստանից: Կոմբինատը պայմանագիր է կնքել հանրահայտ TetraPak ընկերության հետ` բնական հյութերի և նեկտարների պատրաստման, վերջինների փաթեթավորման հոսքագծեր, ինչպես նաև անհրաժեշտ այլ սարքավորումներ ձեռք բերելու համար:
Հումք ձեռք բերելու նպատակով պայմանագրեր են կնքվել առաձնապես տեղական մրգեր և բանջարեղեն վերամշակող ընկերություննրի հետ, իսկ ոչ հայկական համերի համար՝ օտարերկրյա հեղինակավոր մի շարք ընկերությունների հետ:
Մեկ տարվա ընթացքում ստեղծվել է շուրջ 70 աշխատատեղ:
Ներդրումային ծրագրի երկրորդ փուլում ընկերության կողմից աշխատանքներ են իրականացվում` բնական հյութերի և նեկտարների պատրաստման և դրանց ապակյա տարաներում շշալցման, հայկական խոտաբույսերի և հատապտուղների վերամշակման և ավանդական համերի, ինչպես նաև հայկական համերի թեյերի փաթեթավորման, մրգերի և հատապտուղների վերամշակման, դրա միջոցով թարմ քամած բնական հյութերի ստացման, գազավորված և չգազավորված ըմպելիքների պատրաստման ու շշալցման, հայկական մրգերից և հատապտուղներից չրերի պատրաստման ու փաթեթավորման արտադրություններ կազմակերպելու ուղղությամբ:
Վերը նշված աշխատանքներն իրականացնելու համար ընկերությունն արդեն իսկ դիմել է ՀՀ կառավարությանը՝ 300 մլն. դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետի մինչև 3 տարի ժամկետով երկարաձգման թուլատվություն ստանալու համար:
Արդեն հանրապետություն է ներմուծվել անհրաժեշտ սարքավորումների մեծ մասը, իսկ մյուս մասի համար ձեռք են բերվել համապատասխան պայմանավորվածություններ և կներմուծվեն առաջիկայում: Ներդրումային ծրագրի երկրորդ փուլում ընկերությունը կկատարի ավելի քան 800 միլիոն դրամի ներդրում: Կստեղծվի եվս 5 արտադրամաս: Ընկերության կողմից առաջին փուլում կստեղծվի առնվազն 30, իսկ մոտ ապագայում՝ լրացուցիչ 20 աշխատատեղ:
Ներկայում կազմակերպվում են 2012-ի մթերման աշխատանքները, որոնց ծավալներն էապես կավելացվեն: Այդ աշխատանքներում կներգրավվեն մի քանի հարյուր գյուղական համայքների բնակիչներ: Կմեթերվի նաև ծիրան, դեղձ և բալ: Առանձնակի ուշադրություն կդարձվի խոտաբույսերի մթերման աշխատանքներին:
Ներդրումային ծրագրի երրորդ փուլում (2012-2013թթ) նախատեսվում է ներմուծել բանջարեղենի, մրգերի և հատապտուղների վերամշակման ևս մեկ հոսքագիծ, որպեսզի ընկերությունը հնարավորություն ունենա վերամշակել բոլոր տեսակի հայկական մրգերն ու հատապտուղները: Վերջինս հնարավորություն կնձեռնի վերամշակելու գյուղատնտեսական մթերքների ամբողջ սպեկտորը: Նախնական հաշվարկներով հերթական ներդրման ծավալը կկազմի 1.6-1.8 մլն եվրո:
Վերը նշված ներդրումները հնարավորություն կնձեռնեն առաջիկա տարիների ընթացքում ստեղծել 300-ից ավելի մշտական աշխատատեղեր:
2012-ի հունվարի դրությամբ ընկերությունն արտադրել է 2.39 մլն լիտր արտադրանք, որից արտահանվել է մոտ 480 հազ. լ: Նախատեսվում է, որ ընթացիկ տարում արտադրանքի ծավալն առնվազն կրկնապատկվի:
2011-ին ընկերությունը 100-ից ավելի ֆերմերներից և գյուղացիներից իրականացրել է 180 մլն դրամի` շուրջ 800 տոննա մրգի և հատապտղի մթերում, այդ թվում` մասուր, խնձոր, նուռ, մոշ, հոն, ընկույզ և այլն:
«Արարատ» սննդի կոմբինատի ղեկավարության` այս ոլորտում ներդրումների իրականացմանը նպաստել է 2009 թվականին ՀՀ կառավարության կողմից ներդրումային ծրագրի շրջանակներում 300 մլն. դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում հաշվարկված ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետի մինչև 3 տարի ժամկետով երկարաձգման թուլատվություն ստանալու հնարավորությունը:


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ